«Առյուծ արքան» (անգլ.՝ The Lion King), ամերիկյան անիմացիոն ֆիլմ, որը թողարկվել է 2019 թվականին ռեժիսոր Ջոն Ֆավրոյի և սցենարիստ Ջեֆ Նաթանսոնի կողմից։ Ֆիլմը ամբողջությամբ նկարահանվել է ֆոտոռեալիստական համակարգչային անիմացիայի միջոցով։ Կերպարների դերերը հնչյունավորել են Դոնալդ Գլովերը, Ջեյմս Էռլ Ջոնսը, Բիլլի Այքները, Սեթ Ռոգենը, Բիյոնսեն և ուրիշներ[9]։

Առյուծ արքան
անգլ.՝ The Lion King
Երկիր ԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, կինոկատակերգություն, դրամա և երաժշտական ֆիլմ
Թեմաառյուծ, ծնող-երեխա հարաբերություններ, ընկերություն, realm?, վրեժ, մահ և ռոմանտիկ սեր
ՀիմքԱռյուծ արքան[1]
Թվականհուլիսի 17, 2019, հուլիսի 18, 2019[2], հուլիսի 19, 2019, օգոստոսի 21, 2019[3], օգոստոսի 9, 2019, հուլիսի 21, 2019, հուլիսի 25, 2019, հուլիսի 31, 2019, նոյեմբերի 16, 2021 և նոյեմբերի 18, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ֆավրո[1]
ՊրոդյուսերՋոն Ֆավրո[4], Jeffrey Silver? և Karen Gilchrist?[4]
Սցենարի հեղինակՋեֆ Նաթանսոն[5]
ՕպերատորՔալեբ Դեշանել
ԵրաժշտությունՀանս Ցիմեր, Էլթոն Ջոն[4] և Թիմ Ռայս[4]
ՄոնտաժՄարկ Լիվոլսի և Ադամ Գերսթել
Պատմվածքի վայրՓրայդ Ռոք
ԿինոընկերությունWalt Disney Pictures, Moving Picture Company[6] և Fairview Entertainment
Տևողություն118 րոպե
Շահույթ1 654 735 262 $[7], 543 041 133 $[8], 115 717 711 $[7], 92 962 723 $[7], 80 284 148 $[7], 69 423 087 $[7], 62 612 917 $[7], 56 117 349 $[7], 51 831 937 $[7], 47 038 670 $[7], 44 252 510 $[7], 41 816 484 $[7], 41 453 472 $[7], 35 005 679 $[7] և 9 000 000 $[7]
ՀաջորդMufasa: The Lion King?
Պաշտոնական կայքէջ
 The Lion King (2019 film) Վիքիպահեստում

Այն 1994 թվականի նույնանուն մուլտֆիլմի ռիմեյքն է։ Կինոնկարը էկրաններ է բարձրացել 2019 թվականի հուլիսի 18-ին, երբ մուլտֆիլմը դարձավ 25 տարեկան։ 2019 թվականի ապրիլի 10-ին թողարկվել է ֆիլմի առաջին թրեյլերը[10]։

Կինոքննադատների կողմից ֆիլմը ծիծաղելի գնահատականների է արժանացել։ Այն գովասանքի է արժանացել վիզուալ գեղեցկության և հեղափոխական հատուկ էֆեկտների համար, սակայն քննադատվել է բնօրինակ մուլտֆիլմին ճշգրիտ կրկնօրինակման համար։

Սյուժե

խմբագրել

Աֆրիկայի Հպարտության երկրներում կենդանական աշխարհին տիրում էր առյուծների հպարտությունը՝ հպարտության կիրճերից։ Թագավոր Մուֆասայի և Թագուհի Սարաբիի նորածին որդին՝ Սիմբան, հավաքված կենդանիներին ներկայացավ Ռաֆիկի հոլակապիկի՝ թագավորության շամանի և խորհդատուի շնորհիվ։ Մուֆասան Սիմբային ցույց է տալիս Հպարտության երկիրը և բացատրում թագավորության և կյանքի շրջանի պարտականությունները, որ իրար են կապում բոլոր կենդանիներին։ Մուֆասայի երիտասարդ եղբայրը՝ Սքարը, տենչում էր դավադրությամբ գահից դուրս թողնել Մուֆասային և Սիմբային։ Այդպես նա կարող էր թագավոր դառնալ։ Նա Սիմբային և նրա լավագույն ընկերուհի Նալային (ով հետագայում Սիմբայի զույգն էր դառնալու) նենգությամբ ուղարկում է փղերի գերեզմանը, որտեղ նրանք հարձակման են ենթարկվում Շենզիի, Կամարիի և Ազիզիի գլխավորությամբ առաջնորդվող բորենիներից։ Մուֆասան այդ միջադեպից զգուշանում է իր սեղանապետ եղնեղջուր Զազուից և փրկում ձագերին։ Չնայած Սիմբայի հետ կայացած կռվին՝ Մուֆասան ներեց նրան և բացատրեց, որ անցյալի մեծ թագավորները գիշերային երկնքից հետևում են նրանց, և մի օր դա կպատահի նաև Սիմբայի հետ։ Միևնույն ժամանակ, Սքարը այցելում է բորենիներին և կարողանում է համոզել նրանց, որ օգնեն Մուֆասային պարտության մատնել հպարտության հողերում որսի իրավունք ստանալու դիմաց։

Սքարը ծուղակ է սահմանում իր եղբոր և եղբորորդու համար։ Սիմբային կիրճի մեջ հրապուրելով և ունենալով բորենիների որսը խոշոր եղջերավոր նախիրների հետ, ստեղծվեց խուճապ, որի արդյունքում կոտնահարվեր Սիմբան։ Սքարը Մուֆասային տեղեկացրեց Սիմբային սպասվող վտանգի մասին, իմանալով, որ արքան կշտապի փրկել իր որդուն։ Մուֆասան փրկում է իր որդուն, սակայն հայտնվում է կիրճի եզրին կախված։ Սքարը հրաժարվում է օգնել Մուֆասային, փոխարենը մահվան է թողնում նրան։ Այնուհետև նա համոզում է Սիմբային, որ այդ ողբերգությունը նրա մեղքով էր,և խորհուրդ տալիս թողնել թագավորությունը և այլևս չվերադառնալ։ Սքարը բորենիներին պատվիրում է սպանել Սիմբային, բայց Սիմբան փախչում է։ Նա Հպարտության երկրին պատմում է, որ Սիմբան և Մուֆասան սպանվել են խուճապի ժամանակ, և, որ քայլ առաջ պետք էր ունենալ նոր թագավոր։ Սքարը թույլատրեց իր 3 բորենիներին ապրել Հպարտության երկրում։

Սիմբան անապատում տկարանում է, և նրան փրկում են Տիմոնն ու Պումբան՝ ափրիկյան ստնավորը և ափրիկյան խոզը, ովքեր վտարվել էին ընկերների կողմից։ Սիմբան մեծանում է ջունգլիներում իր երկու նոր ընկերների և ուրիշ կենդանիների հետ՝ ապրելով անհոգ կյանք «hakuna matata» կարգախոսի ներքո։ Այժմ երիտասարդ Սիմբան փրկում է Տիմոնին և Պումբային քաղցած առյուծից, ով պարզվում է Նալան է։ Նա և Սիմբան վերամիավորվում են և սիրահարվում։ Նա կոչ է անում Սիմբային վերադառնալ տուն, պատմելով, որ Հպարտության Երկիրը՝ Սքարի թագավորությամբ, երաշտի ներքո դարձել է անապատ։ Իր հոր մահվան մեջ մեղավոր զգալով, Սիմբան հրաժարվում է առաջարկից և դուրս գալիս իր մեջ տիրող փոթորկից։ Այնուհետև նա հանդիպեց Ռաֆիկիին, ով պատմեց նրան, որ Մուֆասայի ոգին ապրում է Սիմբայի մեջ։ Գիշերային երկնքով Սիմբային է այցելում Մուֆասան՝ որպես ուրվական և պատմում, որ նա որպես թագավոր պետք է վերցնի իր օրինական տեղը։ Գիտակցելով, որ երկար չի կարող փախչել իր անցյալից, Սիմբան որոշում է վերադառնալ Հպարտության Երկիր։

Իր ընկերների օգնությամբ Սիմբան Հպարտության Ժայռերում զրպարտում է անցյալի բորենիներին և դուրս է գալիս Սքարի դեմ։ Սքարը ծաղրում է Սիմբային՝ հոր մահվան մեջ իր ունեցած դերի համար, և տանում է նրան դեպի կիրճի եզրը, որտեղ նա հայտնում է Սիմբային, որ նա է սպանել Մուֆասային։ Զայրացած Սիմբան բացահայտում է ճշմարտությունը այդքան հանգստացած հպարտությունից հետո։ Սքարը փորձում է ինքն իրեն պաշտպանել, սակայն Մուֆասայի վերջին ժամերին տրված գիտելիքը բացահայտում է իր դերը նրա մահվան մեջ։ Տիմոնը, Պումբան, Ռաֆիկին, Զազուն և առյուծները հոգ տարան բորենիների մասին, մինչ փախչել փորձող Սքարը Սիմբայի շնորհիվ հայտնվեց Հպարտության կիրճերի անկյունագծում։ Սքարը ողորմություն է խնդրում և փորձում է մեղադրել բորենիներին իր գործողությունների համար։ Սիմբան պահպանում է Սքարի կյանքը, բայց պատվիրում է ընդմիշտ թողնել Հպարտության երկիրը։ Սքարը հրաժարվում է և հարձակվում է իր եղբորորդու վրա, բայց Սիմբան կարողանում է կառավարել իրեն և Հպարտության կիրճից ցած է նետում նրան։ Սքարը կենդանի է մնում, սակայն սպանվում է բորենիների կողմից, ովքեր որոշեցին միավորվել և դավաճանել Սքարին։ Այնուհետև, Սիմբան ստանձնում է թագավորությունը և թագուհի է դարձնում Նալային։

Դերասանական կազմ

խմբագրել

Արտադրություն

խմբագրել

Զարգացում

խմբագրել

2016 թվականի սեպտեմբերի 28-ին Walt Disney Pictures-ը հաստատեց, որ Ջոն Ֆավրոն կզբաղվի «Առյուծ արքան» ռիմեյքի ռեժիսուրայով, որտեղ 1994 թվականի մուլտֆիլմից երգեր են ներկայացվելու[11]։ Ավելի ուշ, 2016 թվականի հոկտեմբերի 13-ին հաղորդվեց, որ Դիսնեյը վարձել է Ջեֆ Նաթանսոնին, որպեսզի վերջինս ֆիլմի համար սցենար գրի[12]։ 2016 թվականի նոյեմբերին, ComingSoon.net-ի հետ զրույցում Ֆավրոն պատմել է վիրտուալ իրականության տեխնոլոգիայի մասին, որը նա օգտագործել է «Ջունգլիների գիրքը» ֆիլմում, նա հաղորդեց, որ այդ տեխնոլոգիան նա ավելի շատ կօգտագործի «Առյուծ արքան» ֆիլմում[13]։ Մամուլում ֆիլմը սխալմամբ խաղարկային է անվանվել, սակայն իրականում այն ամբողջությամբ նկարահանվել է ռեալիստական համակարգչային գրաֆիկայի և վիրտուալ իրականության շնորհիվ և իրական դերասաններ և տեսարաններ չի պարունակում[9]։

Դերասանների ընտրություն

խմբագրել

2017 թվականի փետրվարին Դոնալդ Գլովերը և Ջեյմս Էռլ Ջոնսը միացան Սիմբայի և Մուֆասայի դերերին[14]։ Ջոնը Մուֆասային նաև բնօրինակ մուլտֆիլմում է հնչյունավորել։ WWE-ի ըմբիշներ Բիգ Ին, Քոֆի Քինգստոնը և The New Day-ից Քսայվիե Վուդսը հաղորդել են, որ հետաքրքրված են ֆիլմում ցուցադրել իրենց ձայները[15]։ 2017 թվականի մարտին հայտարարվեց, որ Բիյոնսեն Նալայի դերի համար Ֆավրոյի լավագույն ընտրությունն է և որ ռեժիսորը և ստուդիան պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի համապատասխանեցնեն նրա ծանրաբեռնված գրաֆիկին[16]։

2017 թվականի ապրիլին Բիլլի Այքներին և Սեթ Ռոգենին բաժին է հասնում Տիմոնի և Պումբայի դերերը[17]։ Նույն թվականի հուլիսին Ջոն Օլիվերը ընտրվեց Զազուի դերի համար[18]։ Օգոստոսին հայտարարվեց, որ Էլֆրի Վուդարդը և Ջոն Կանրին ընտրվել են Սարաբիի և Րաֆիկի դերերում[19][20]։

Նկարահանումներ

խմբագրել

Ֆիլմի արտադրությունը սկսվել է 2017 թվականի ամռանը[21], Կալիֆոռնիա նահանգի, Լոս Անջելես քաքաղի կապույտ էկրանի ֆոնին[22]։

«Առյուծ արքայի» թիզեր թրեյլերը ռեկորդ է գրանցել Դիսնեյի հոլովակների շրջանում։ 24 ժամվա ընթացքում թրեյլերը հավաքել է 224, 6 միլիոն դիտում և դարձել է հայտնիությամբ երկրորդ թիզերը[23]։

Երաժշտություն

խմբագրել

Բնօրինակ մուլտֆիլմի կոմպոզիտոր Հանս Ցիմերը վերադարձավ երաժշտական ուղեկցության համար երգեր գրելուն և հները թարմացնելու համար[24]։ Էլթոն Ջոնը նույնպես վերադարձավ, որպեսզի վերամշակի մուլտֆիլմից իր ստեղծագործությունները[25], հետո նրան միանում է Բիյոնսեն[26]։ Էլթոնը, Թիմ Ռայսը և Բիյոնսեն ստեղծեցին ֆիլմի համար նոր երգ[27], որը անվանվեց «Spirit» («Հոգի») և որը կատարում է հենց Բիյոնսեն։ 2019 թվականի հուլիսի 9-ին երգը թողարկվել է որպես սաունդթրեքերի սինգլ[28]։ Ջոնը և Ռայսը ֆիլմի եզրափակիչ տիտրերի համար նոր երգ գրեցին։ Այն ստացավ «Never Too Late» անվանումը և ձայնագրվեց Ջոնի կողմից[29]։ Ֆիլմի սաունդթրեքը իր մեջ ներառում է բնօրինակ մուլտֆիլմի բոլոր երգերը, «The Lion Sleeps Tonight» («Այս գիշեր առյուծը քնում է») երգի քավեր տարբերակը և «He Lives in You» («Նա ապրում է քո մեջ») ստեղծագործությունը[29]։ Ցիմերի ստեղծագործություններով և Ջոնի և Ռայսի երգերով պաշտոնական սաունդթրեքը թողարկվել է թվային տարբերակով, 2019 թվականի հուլիսի 11-ին Walt Disney Records լեյբլում, իսկ ֆիզիկական տարբերակը թողարկվել է հուլիսի 19-ին[29]։

Բիյոնսեն նաև զբաղվել է «The Lion King: The Gift» հատուկ ալբոմի, ներառյալ «Spirit» սինգլի ղեկավարությամբ և պրոդյուսերությամբ։ Բոլոր երգերը ոգեշնչված են ֆիլմի իրադարձություններով և երաժշտական թեմայով։ Ալբոմը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 19-ին[28]։

Սաունդթրեք

խմբագրել

Ամբողջ երաժշտությունը գրվել է Հանս Ցիմերի կողմից։ Բոլոր երգերը, բացի նշվածներից, գրվել են Էլթոն Ջոնի և Թիմ Ռայսի կողմից[29][30]։

Անվանում Կատարող Տևողություն
1. «Circle of Life» Դարյա Անտոնյուկ և Lebo M. 4:01
2. «Life's Not Fair» 1:43
3. «Rafiki's Fireflies» 1:52
4. «I Just Can’t Wait to Be King» Դավիթ Հինիկադզե, Ալիսա Հիլկո և Իլյա Բլեդնիյ 3:22
5. «Elephant Graveyard» 6:38
6. «Be Prepared» (2019) Իլյա Իսաև 2:03
7. «Stampede» 7:46
8. «Scar Takes the Throne» 2:50
9. «Հակունա Մատատա» Միխայիլ Խրուստալյով, Իվան Մոհոնիկով, Դավիթ Հինիկադզե և Ստանիսլավ Բելյաև 4:11
10. «Simba Is Alive!» 3:38
11. «The Lion Sleeps Tonight» Միխայիլ Խրուստալյով և Սեթ Ռոգեն 1:24
12. «Can You Feel the Love Tonight» Եկատերինա Կովսկայա, Ստանիսլավ Բելյաև, Միխայիլ Խրուստալյով և Իվան Մոհոնիկով 3:02
13. «Reflections of Mufasa» 5:09
14. «Spirit» Բիյոնսե 4:33
15. «Battle for Pride Rock» 11:01
16. «Remember / King of Pride Rock / Circle of Life (Finale)» Ensemble feat. Lebo M. 3:09
17. «Never Too Late» Էլթոն Ջոն 4:09
18. «He Lives in You» Lebo M. 5:05
19. «Mbube» Lebo M. 1:56
77:00

Վարձույթ

խմբագրել

Ֆիլմը էկրաններ է բարձրացել 2019 թվականի հուլիսի 18-ին[17][31]։

Շահույթային գանձում

խմբագրել

«Առյուծ արքան» առաջին 24 ժամվա նախապատվերների (սկսած 2019 թվականի հունիսի 24-ից, բնօրինակ մուլտֆիլմի 25 ամյակի օրը) ընթացքում, ըստ Fandango-ի, դարձել է 2019 թվականի նման ցուցանիշով երկրորդ ֆիլմը («Վրիժառուները. Վերջնախաղ»-ից հետո), իսկ ըստ Atom Tickets-ի «Առյուծ արքան» ընտանեկան ֆիլմերի շարքում, առաջին օրվա ընթացքում ամենաշատ նախապատվեր ունեցող ֆիլմն է[32]։ Թողարկումից երեք շաբաթ առաջ ֆիլմի առաջին տնային ուիքենդի գանձումը սպասվում էր 150–170 միլիոն դոլար[33][34]։ Թողարկումից մեկ շաբաթ առաջ, տնային վարձույթի գանձումը առաջին շաբաթավերջի ընթացքում կանխատեսվում էր 180 միլիոն դոլար 4725 կինոթատրոններում, որը ֆիլմը դարձնում է, ըստ կինոթատրոնների թվի, բոլոր ժամանակների խոշոր ռելիզը[35]։

Համաշխարհային վարձույթի առաջին տասը օրվա ընթացքում ֆիլմի գանձումը սպասվում է 450 միլիոն դոլար, ներառյալ 160–170 միլիոն դոլար առաջին համաշխարհային ուիքենդի համար[35]։ Չինաստանում, որտեղ ռելիզը համաշխարհային պրեմիերայից մեկ շաբաթ շուտ է տեղի ունեցել, առաջին ուիքենդի կանխատեսումները կազմել են 50–60 միլիոն դոլար[36]։ Արդյունքում այն կանգ առավ 54,2 միլիոն դոլարի վրա, որը գերազանցեց «Ջունգլիների գիրքը» և «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմերին[37]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Disney and Jon Favreau Joining Forces on “The Lion King” // thewaltdisneycompany.com — 2016.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=17528&view=4
  4. 4,0 4,1 4,2 4,3 The Lion King — 2019.
  5. Mike Fleming Jr. Disney’s Live-Action ‘Lion King’ Taps Jeff Nathanson As Writer // Deadline Hollywood — 2016.
  6. https://twitter.com/ConorMiddleton/status/1066064066966372353
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=17528&view=5
  8. http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=17528&view=1
  9. 9,0 9,1 Acuna, Kirsten. «Stop calling Disney's 'Lion King' remake a live-action movie — it's anything but». INSIDER. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  10. «Появился первый трейлер фильма "Король Лев"». ТАСС. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  11. «Disney and Jon Favreau Joining Forces on "The Lion King"». The Walt Disney Company (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  12. Jr, Mike Fleming; Jr, Mike Fleming (2016 թ․ հոկտեմբերի 13). «Disney's Live-Action 'Lion King' Taps Jeff Nathanson As Writer». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  13. «Live-Action Lion King Movie to Use VR Tech». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  14. CNN, Sandra Gonzalez. «Donald Glover, James Earl Jones cast in Disney's live-action "Lion King"». CNN. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  15. «WWE's The New Day lobbying for The Lion King roles». Flickering Myth (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 21. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  16. Kroll, Justin; Kroll, Justin (2017 թ․ մարտի 31). «Beyonce Top Choice to Voice Nala in 'Lion King' Remake (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  17. 17,0 17,1 «Seth Rogen and Billy Eichner to Play Pumbaa and Timon in 'Lion King' (Exclusive)». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  18. «John Oliver Joins Disney's Live-Action "The Lion King"». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 10. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  19. «Alfre Woodard Joins Disney's 'The Lion King' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  20. «'Lion King' Rafiki Casting: John Kani, 'Civil War' Star, to Play Wise Baboon». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  21. «Disney's Live-Action The Lion King Starts Production in May». ScreenRant (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  22. «'Lion King': Disney Unveils Jaw-Dropping First Footage of Jon Favreau's Remake at D23». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  23. Shoemaker, Whitney (2018 թ․ նոյեմբերի 25). «'The Lion King' trailer breaks Disney record for most views in 24 hours». Alternative Press (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  24. «Live-Action Lion King Brings Back Hans Zimmer». ScreenRant (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  25. «Elton John will make millions with live-action remake of 'The Lion King'». nydailynews.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  26. Moore, Sam (2017 թ․ նոյեմբերի 29). «Beyoncé and Elton John are reportedly working on new versions of 'The Lion King' songs». NME (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  27. Davies, Megan (2018 թ․ փետրվարի 10). «Elton John is working on new music for Lion King remake». Digital Spy (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  28. 28,0 28,1 «Listen to Beyoncé's Song "Spirit" From New Lion King Album». Pitchfork (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  29. 29,0 29,1 29,2 29,3 Chitwood, Adam (2019 թ․ հունիսի 24). «'The Lion King' Soundtrack Details Revealed; Includes New Elton John Song». Collider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  30. ‎The Lion King (Original Motion Picture Soundtrack) by Various Artists (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին
  31. «Disney Movie Release Schedule Gets a Major Update». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  32. D'Alessandro, Anthony; D'Alessandro, Anthony (2019 թ․ հունիսի 25). «'The Lion King' Roars In First Day Advance Ticket Sales Breaking Disney Live-Action Records For Fandango & Atom». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  33. D'Alessandro, Anthony; D'Alessandro, Anthony (2019 թ․ հունիսի 27). «Is Disney's Live-Action 'The Lion King' Headed To A July Opening Record?». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  34. Rubin, Rebecca; Rubin, Rebecca (2019 թ․ հունիսի 27). «Box Office: 'Lion King' Tracking Mighty $150 Million-Plus Opening Weekend». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  35. 35,0 35,1 Tartaglione, Anthony D'Alessandro,Nancy; D'Alessandro, Anthony; Tartaglione, Nancy (2019 թ․ հուլիսի 16). «'The Lion King' Expected To Leave A Big Paw Print Around The World With $450M+ Total By Sunday – Preview». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  36. Tartaglione, Nancy; Tartaglione, Nancy (2019 թ․ հուլիսի 11). «'The Lion King' Poised To Pounce On $50M-$60M In Early China Opening – Preview». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  37. Tartaglione, Nancy; Tartaglione, Nancy (2019 թ․ հուլիսի 14). «'Spider-Man: Far From Home' Lassos $847M Global & Tops Franchise Offshore With $573M; 'Lion King' Reigns In China – International Box Office». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծ արքան (ֆիլմ)» հոդվածին։