Առնետներ (լատին․՝ Rattus), կրծողների կարգի մկնանմանների ընտանիքի կաթնասունների սեռ։

Տարածվածությունը Հայաստանում

խմբագրել

Հայաստանում հայտնի է 2 տեսակ, մոխրագույն առնետ կամ պասյուկ առնետ և սև առնետ։ Առնետ մոխրագույնի կամ պասյուկի (R. norvegicus) մարմնի երկարությունը 25 սմ է, պոչինը՝ 12 սմ։ Տարածված է Շիրակի, Արարատի, Արագածոտնի մարզերում։ Ապրում է այգիներում, ջրավազանների ափերին, ներքնահարկերում։ Առնետ սևի (R. rattus) դունչը սուր է, ականջները՝ մեծ և կլոր։ Տարածված է Տավուշի, Կոտայքի մարզերում։ Փորում են բներ, բնակվում են նաև տանիքներում, այգիներում։

Տնտեսական նշանակություն

խմբագրել

Առնետները սնվում են մրգերով, սերմերով, միջատներով, խխունջներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 546  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնետներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնետներ» հոդվածին։