Առնե Յակոբսեն

Դանիացի ճարտարապետ

Առնե Էմիլ Յոկոբսեն (անգլ.՝ Arne Emil Jacobsen փետրվարի 11, 1902(1902-02-11)[1][2][3][…], Կոպենհագեն[4][5] - մարտի 24, 1971(1971-03-24)[1][5][2][…], Կոպենհագեն[1][5]), դանիացի ճարտարապետ և դիզայներ, դանիական ֆունկցիոնալիզմի ոճի հիմնադիր։ Ալվար Աալտոյի հետ միասին սկանդինավյան դիզայնի ամենահայտնի ներկայացուցիչն է[7]։ Բացի ճարտարապետական կառույցներից, ստեղծել է մի շարք ինքնատիպ աթոռներ և կահույքի այլ տեսակներ։ Արժանացել է միջազգային մի շարք պատվոգրերի և մեդալների։

Առնե Յակոբսեն
Ի ծնեդան․՝ Arne Emil Jacobsen
Ծնվել էփետրվարի 11, 1902(1902-02-11)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն[4][5]
Մահացել էմարտի 24, 1971(1971-03-24)[1][5][2][…] (69 տարեկան)
Վախճանի վայրԿոպենհագեն[1][5]
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներԲելլյու թատրոն, Մայնցի քաղաքապետարան, AJ-lamp?, Egg?, Swan?, Model 3107 chair? և Ant?
Պարգևներ
ԱնդամությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
 Arne Jacobsen Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Յակոբսոնը ծնվել է Կոպենհագենում 1902 թվականին։ Առաջին մասնագիտությամբ եղել է աղյուսագործ։ Ապա 1924 թվականին ընդունվել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա[8]։

Դեռևս ուսանող Յակոբսոնը մասնակցել է 1925 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին, և աթոռի դիզայնի համար շահել արծաթե մեդալ։ Այս ճանապարհորդության ժամանակ նա տպավորվել է Շառլ Էդուար լը Կորբյուզիեի «L’Esprit Nouveau» հանդեսի տաղավարի նորարարական գեղագիտությամբ։ Ակադեմիան լքելուց առաջ Յակոբսոնը մեկնել է նաև Գերմանիա, որտեղ ծանոթացել է Լյուդվիգ Միս վան դեր Ռոեի և Վալտեր Գրոպիուսի ռացիոնալիստական ճարտարապետությանը։ Նրանց աշխատանքներն ազդել են նրա վաղ ստեղծագործությունների վրա, ներառյալ գեղարվեստական պատկերասրահի ավարտական նախագիծը, որի շնորհիվ ոսկե մեդալ է ստացել[9]։

Երբ սկսվել է Երկրորդ աշխարհամարտը, նա, որպես հրեա, ստիպված է եղել Դանիայից փախչել Շվեդիա, որտեղ արգելել են աշխատել որպես ճարտարապետ, ստիպված դարձել է տեքստիլ նկարիչ[10]։

Աշխատանք կահույքի դիզայնի ոլորտում

խմբագրել

Առնե Յակոբսոնը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո է որոշել զբաղվել կահույքի դիզայնով։ Նրա գրեթե բոլոր իրերը նախատեսված են հատուկ տարածքների համար։ Յակոբսոնի շատ աշխատանքներ դարձել են դասական, որոնց շարքում առանձնակի տեղ ունեն ստորև ներկայացրած մի քանիսը։

Տարի Օբյեկտ Բնօրինակ անուն Նկարազարդում Նկարագրություն
1952 Աթոռ-մրջյուն անգլ.՝ The Ant Chair   Novo Nordisk դեղագործական ընկերության ճաշարանի համար նախատեսված առանց արմնկակալների դարսվող աթոռների շարք (No 3100 մոդել)[11]։ Աթոռն անունն ստացել է գլուխը բարձրացրած մրջյունի հետ իր ուրվագծի արտաքին նմանության պատճառով։ Մրջյուն-աթոռն առաջին մոդելն է, որի մեջքն ու նստատեղը պատրաստված են կաղապարային ֆաների մեկ ամբողջական թերթից։ Աթոռն ունի մետաղական շրջանակ, որը ներառում է երեք քրոմապատ ոտքեր (սկզբում դրանք պլաստմասե են եղել)։ Ավելի ուշ՝ 1980 թվականին, ավելացվել է քառաոտ մոդիֆիկացիան (մոդել թիվ 3101)։
1955 Թիվ 7 անգլ.՝ The Seven series   Դարսվող աթոռների այս շարքը ևս պատրաստվել է ֆաների մեկ ամբողջական թերթից։ Ունեն տարբերություններ ոտքերի, արմնկակալների, հարդարման նյութերի տեսանկյունից, բայց նույնն են մեջքի ձևով, որը հիշեցնում է ավազի ժամացույցի ուրվագիծ։

Այս շարքում ընդգրկված որոշ մոդելներից են․

  • թիվ 3107 մոդել - ամենահաջողված աթոռը 3107 մոդելն է՝ չորս ոտքով. 20-րդ դարի վերջին վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ
  • թիվ 3117 մոդել - աթոռ՝ պտտվող նեցուկով
  • թիվ 3177 մոդել - բազկաթոռ
  • թիվ 3207 մոդել - չորս բազկաթոռներով և չորս ոտքերով աթոռ
  • թիվ 3217 մոդել - աթոռ բազկաթոռներով և պտտվող նեցուկով
  • թիվ 3130 մոդել - աթոռ (անգլ.՝ Grand Prix), փայտից պատրաստված
  • թիվ 3208 մոդել - աթոռ «Լիլիա»՝ թեք արմնկակալներով և չորս ոտքերով
  • թիվ 3218 մոդել - աթոռ «Լիլիա»՝ կորաձև արմնկակալներով, անիվների վրա ։
1958 Աթոռ կարապ անգլ.՝ The Swan  
1958 Աթոռ հավկիթ անգլ.՝ The Egg   Այս բազկաթոռը հատուկ նախագծվել է Կոպենհագենի Radisson Blu Royal հյուրանոցի ինտերիերի համար, որը նույնպես նախագծել է Յակոբսոնը։
1959 Աթոռ գմբեթ The Pot Chair
1959 Աթոռ ընձուղտ

Աշխատանք ճարտարապետության ոլորտում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Arkitekter verksamma i Sverige — 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Якобсен Арне // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. http://www.akademiraadet.dk/index.php?id=95
  7. Данилссон Э. В. Поиски человека в современной скандинавской живописи и дизайне(ռուս.) // Известия РГПУ им. А.И. Герцена : научная статья. — СПб.: РГПУ им. А.И. Герцена, 2008. — № 58. — ISSN 1992-6464. Архивировано из первоисточника 15 Հունիսի 2013.
  8. Марина Петренко. «Арне Якобсен. Идеальные пропорции успеха». Проект IDH — «Пространство и стиль». IDH.Design. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
  9. «Arne Jacobsen. Architect + Furniture Designer (1902-1971)». Design Museum Collection (անգլերեն). Design Museum. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
  10. Интерьер+дизайн, февраль 2009 г
  11. «Арне Якобсен. Arne Jacobsen. | Архитектура и Проектирование | Справочник». arx.novosibdom.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնե Յակոբսեն» հոդվածին։