Առնե Սլեթշյոե
Առնե Բերնհարդ Սլեթշյոե (նորվ.՝ Arne Bernhard Sletsjøe; ապրիլի 8, 1960, Օսլո, Նորվեգիա), նորվեգացի թիավար, 1980-ականների մրցույթներին հանդես է եկել որպես Նորվեգիայի թիմի անդամ։ Երկու անգամ մասնակցել է Ամառային օլիմպիական խաղերին, բազմաթիվ ազգային և համաշխարհային մրցույթների հաղթող է։ Նաև հայտնի է, որպես մաթեմատիկոս, գիտությունների դոկտոր, Օսլոյի համալսարանի դասախոս։
Առնե Սլեթշյոե | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն | Նորվեգիա |
Մասնագիտացում | Բայդարկա, 10000 մ |
Երկիր | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 8, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Հասակ՝ | 193 սմ |
Քաշ | 87 կգ |
Կենսագրություն
խմբագրելԱռնե Սլեթշյոեն ծնվել է 1960 թվականի ապրիլի 8-ին, Օսլոյում, հայտնի ալտահարերի ընտանիքում։ Դեռ փոքրուց ակտիվորեն զբաղվել է թիավարությամբ և հանդես է եկել նորվեգական «Նորդ» խմբում։
Մեծահասակների միջազգային մակարդակի առաջին լուրջ հաջողությանը հասել է 1983 թվականին, երբ ընդգրկվել էր նորվեգական գլխավոր թիմում և մասնակցել է ֆիննական Տամպերեյում անցկացվող չեմպիոնատին, որտեղ էլ շահեց արծաթե մեդալ։ Մի շարք հաջողություններից հետո նա մասնակցեց 1984 թվականին Լոս Անջելեսում կայացող Ամառային օլիմպիական խաղերին, հասել է մինչև կիսաեզրափակիչ, որի ժամանակ էլ զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։
1987 թվականին Սլեթշյոեն հանդես է եկել գերմանական Դույսբուրգ քաղաքում կայացող միջազգային մրցույթում, որտեղ արժանացավ ոսկե մեդալի։ Լինելով Նորվեգիայի գլխավոր թիմի առաջատարներից մեկը, մասնակցել է 1988 թվականին Սեուլում անցկացվող Ամառային օլիմպական խաղերին, այս անգամ հասավ մինչև կիսաեզրափակիչ, բայց վերջնակետին չհասավ։ Շուտով նա որոշեց ավարտել իր կարիերան և իր տեղը զիջել երիտասարդ թիավարներին։
Ունի բարձրագույն կրթություն, 1983 թվականին ավարտել է Օսլոյի համալսարանը, 1989 թվականին մաթեմատիկայի ոլորտում ստացել է դոկտորական աստիճան։ Արդյունքում մնաց աշխատելու համալսարանում, Նորվեգիայի մաթեմատիկական համայնքի անդամ է։ Որոշ ժամանակ եղել է Նորվեգիայի թիավարների ֆեդերեցիայի նախագահը։ Ներկայումս իր ընտանիքի հետ ապրում է Բերումում, ամուսնացած է նորվեգիացի թիավար Ինգեբորգե Ռասմուսենի հետ, ունեն երկու երեխա[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Առնե Սլեթշյոե, մեծ մրցաշարերի մեդալներ
- Կանոեի նավարկման մրցույթների չեմպիոնների և մրցանակակիրների ցուցակը (1936—2007) (անգլ.)