Առնոլդ Նիկողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նիկողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Առնոլդ Նիկողոսյան (դեկտեմբերի 10, 1936[1], Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), տիեզերական բժշկության բնագավառի մասնագետ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1972), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998)։
Առնոլդ Նիկողոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1936[1] (87 տարեկան) Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Մասնագիտություն | Տիեզերական բժշկություն, կենսաբանություն |
Ալմա մատեր | Թեհրանի և Օհայոյի պետական համալսարաններ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1972) |
Ինչով է հայտնի | Հիմնական աշխատությունները վերաբերում են պրոֆիլակտիկ և ավիացիոն-տիեզերական բժշկագիտությանը, հեռաբժշկությանը, բժշկական ինֆորմատիկային, արտակարգ միջավայրի ֆիզիոլոգիային, միջազգային առողջապահության, գիտական և առողջապահական քաղաքականության հարցերին |
Կենսագրություն
խմբագրել1956 թվականին ավարտել է Թեհրանի իրանա-ֆրանսիական լիցեյը, 1964 թվականին՝ Թեհրանի և 1972 թվականին Օհայոյի պետական (Կոլումբուս, ԱՄՆ) համալսարանները։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է 1998 թվականից։ Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի (1978), ամերիկյան և միջազգային գիտական ու բժշկական բազմաթիվ կազմակերպությունների անդամ է։ 1989 թվականին կազմակերպել է բժշկական հեռուստակամուրջ Երևանի և Ուֆայի միջև։ 1972 թվականից հաստատվել է ԱՄՆ-ում։
Գործունեություն
խմբագրել1957-1970 թվականներին աշխատել է Թեհրանի համալսարանում, 1970-1972 թվականներին` Օհայոյի, 1972-1974 թվականներին` Նյու Յորքի, 1974-1975 թվականներին` Տեխասի համալսարաններում, Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնում եղել է «Սոյուզ-Ապոլոն» թռիչքի բժիշկը, ապա՝ տիեզերական հետազոտությունների ամերիկյան ազգային կենտրոնի բնական և միկրոգրավիտացիոն գիտնականների և տիեզերական թռիչքների ապահովման բաժինների ղեկավար, միաժամանակ՝ կենտրոնի գլխավոր տեղակալ։ Եղել է «Ավիացիա, տիեզերք և էկոլոգիական բժշկություն» հանդեսի խմբագիրը[2]։ 1972–2003 թվականներին վարել է տարբեր պաշտոններ ՆԱՍԱ-ի համակարգում, 2000–2001 թվականներին եղել է Տիեզերագնացների և սպասարկող անձնակազմի առողջության և անվտանգության ապահովման բաժանմունքի տնօրեն, 2001–2003 թվականներին` NASA-ի տնօրենի՝ առողջության գծով ավագ խորհրդական, 1994–1996 թվականներին` Ամերիկյան տիեզերագնացության ընկերության և մի շարք այլ կազմակերպությունների նախագահ։ 2003 թվականից Ջորջ Մեյսոն համալսարանի (Վիրջինիա) ականավոր հետազոտող պրոֆեսոր է[3]։
Պարգևներ
խմբագրել- NASA-ի Գերազանց ծառայության մեդալ (1993, 2001)
- Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի Յու. Գագարինի մեդալ (1987)
- Ս. Կորոլյովի անվան ոսկե մեդալ (1993)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13082
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ