Առտա Դոբռոշի
Առտա Դոբռոշի (անգլ.՝ Arta Dobroshi, հոկտեմբերի 2, 1980[1], Պրիշտինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), կոսովոալբանական դերասանուհի[2]։
Առտա Դոբռոշի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Պրիշտինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Կոսովո և Ալբանիա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և ակտիվիստ |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելԱռտա Դոբռոշին ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 2-ին Պրիշտինայում։ Տարրական դպրոցում սովորելու ընթացքում զուգահեռաբար ուսանում էր դրամատիկական արվեստ։ Տասնհինգ տարեկան հասակում այցելում է Միացյալ Նահանգներ՝ ուսանողների փախանակման ծրագրով։ Տասնյոթ տարեկան հասակում վերադառնում է հայրենիք։ Այստեղ՝ Գեղարվեստի ակադեմիայում չորս տարի սովորում է դերասանի վարպետություն։ Դերասանուհին պարբերաբար խաղում է նաև թատրոնում։
Կոսովոյում ռազմական գործողությունների ժամանակ Առտան գտնվում էր Մակեդոնիայի Հանրապետությունում, որտեղ օգնում էր ճամբար ստեղծել գաղթականների համար։ 2000 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքում աշխատել է որպես թարգմանչուհի։
2005 թվականին դերասանուհին առաջին անգամ նկարահանվել է կինոնկարում։ 2008 թվականին հայտնիություն է ձեռք բերում շնորհիվ «Լոռնայի լռությունը» ֆիլմում խաղացած դերի[3][4][5][6]։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2005 | Կախարդական աչք | Syri magjik | Վիոլա |
2008 | Պանի Շնայդրովի սուգը | Smutek paní Snajdrové | Էմմա |
2008 | Լոռնայի լռությունը | Le silence de Lorna | Լոռնա |
2010 | Մանուկը | Baby | Սառա |
2011 | Ուշացած ծաղիկներ | Late Bloomers | Մայա |
2012 | Երեք աշխարհ | Trois mondes | Վեռա |
2014 | Զգույշ, զգույշ | Gently, Gently | Աննա |
2015 | Ատիս | Atis | մայր |
2017 | Մոլորվածը | Stray | Գրեյ |
Հաղթանակներ
խմբագրելԹվական | Պարգև | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2008 | Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ | Կնոջ լավագույն դերակատար[7] | Լոռնայի լռությունը | Առաջադրված |
2010 | Toronto Film Critics Association Awards | Կնոջ լավագույն դերակատար[7] | Լոռնայի լռությունը | Առաջադրված |
2011 | 24fps International Short Film Festival | Լավագույն դերասանուհի | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |
2013 | Բեռլինի կինոփառատոն | EFP Shooting Star[8][9] | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Актриса Арта Доброши: "Я наложила мораторий на посещение вечеринок"
- ↑ Grenzgängerin: Die Grenzenlose
- ↑ Arta Dobroshi Wardrobe Malfunction Reveals A Major Rear View At Cannes
- ↑ The Silence of Lorna
- ↑ Arta Dobroshi
- ↑ 7,0 7,1 2008 The Nominations
- ↑ «Arta Dobroshi, Republic of Kosovo». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Dobroshi overwhelms in 'Worlds' perf». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Առտա Դոբռոշի Internet Movie Database կայքում
- TIME MAGAZINE Interview Արխիվացված 2012-04-30 Wayback Machine
- THE TIMES UK Interview Արխիվացված 2011-06-15 Wayback Machine
- THE TIMES Japan Interview
- Arta Dobroshi, UNDP Kosovo Ambassador
- Little White Lies Interview
- Cineuropa Interview
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առտա Դոբռոշի» հոդվածին։ |