Ասատուր Սարգսյան
Ասատուր Աղայի Սարգսյան (հունվարի 18, 1905, Կոռնիձոր, Հայաստան - հոկտեմբերի 3, 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ախտաբան-ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1957)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։
Ծնվել է | հունվարի 18, 1905 |
---|---|
Ծննդավայր | Կոռնիձոր, Հայաստան |
Մահացել է | հոկտեմբերի 3, 1970 (65 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1931) |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ և ախտաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1955) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱսատուր Սարգսյանը ծնվել է 1905 թվականի հունվարի 18-ին (դեկտեմբերի 11-ին), Կոռնիձոր (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) գյուղում։ 1931 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտг։ 1933-1943 թվականներին՝ ՀԽՍՀ առժողկոմատի բուժվարչության պետ, 1943-1970 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի ախտաբան, ֆիզոլոգիայի ամբիոնի վարիչ[1]։ 1956-1970 թվականներին եղել է ՀԽՍՀ ախտաբան-ֆիզիոլոգների գիտական ընկերության նախագահը։
Աշխատանքները վերաբերում են որոշ մասնագիտական թունավորումների պատճառագիտության, ախտածնության և բուժման կլինիկական մահվան տևողության հարցում բարձունքային գործոնի նշանակության և այդ պայմաններում մա(սողական համակարգի, երիկամների, լյարդի և այլ օրգանների ֆունկցիոնալ վիճակի ու օրգանիզմի փոփոխական հակազդունակության (ռեակտիվություն) հարցերին[1]։
Ասատուր Սարգսյանը մահացել է 1970 թվականի հոկտեմբերի 3-ին, Երևանում։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասատուր Սարգսյան» հոդվածին։ |