Ասար Սեբաստացի (անհայտ[1], Սեբաստիա - անհայտ[1]), XVII դարի հայ գիտնական, բժիշկ։

Ասար Սեբաստացի
Ծնվել էանհայտ[1]
Սեբաստիա
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական և բժիշկ

Գրել է «Գիրք բժշկական արհեստի» ընդարձակ բժշկարանը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. №№ 413, 7749 ևն)։ Աշխատության ձեռագիր օրինակների միջև կան խմբագրական տարբերություններ։ Այն բաղկացած է 140 գլուխներից, խմբագրություն է օտարազգի և հայ բժիշկների գործերից, բայց ունի ինքնուրույն երկի արժեք և եղել է գործնական բժշկության ձեռնարկ։ Ասար Սեբաստացին խմբագրել ու վերամշակել է Աբու–Սաիդ-ի «Մարդակազմություն»ը։

Ասար Սեբաստացուն է վերագրվում «Դուռն որ ցուցանէ զպատճառներն» խորագրով բժշկական անանուն բնագիրը։ Հեղինակ է նաև տոմարական աղյուսակների (լուսնացույց, ամսացույց ևն)։ Հիշատակվում է նաև որպես տաղասաց։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1974. — հատոր 1. — էջ 553.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 553