Ասիմի Գոիտա (ֆր.՝ Assimi Goita, նոյեմբերի 9, 1983(1983-11-09)[4], Բամակո, Մալի[1][2][3][…]), մալիացի ռազմական և պետական գործիչ, Մալիի ժողովրդի փրկության ազգային կոմիտեի նախկին նախագահը, ով 2020 թվականի պետական հեղաշրջումից հետո զավթել է իշխանությունը[7]։ Ավելի ուշ, կատարել է պետության նորընտիր նախագահի կալանք։

Ասիմի Գոիտա
 
Կրթություն՝ Prytanée militaire de Kati?[1][2][3][…] և Combined Arms Military School in Koulikoro?[1][2][3][…]
Մասնագիտություն՝ սպա
Դավանանք իսլամ[1][2][3][…]
Ծննդյան օր նոյեմբերի 9, 1983(1983-11-09)[4] (41 տարեկան)
Ծննդավայր Բամակո, Մալի[1][2][3][…]
Քաղաքացիություն  Մալի
Ամուսին Lala Diallo?[5]

Կենսագրություն

խմբագրել

Գոիտան ծնվել է 1983 թվականին[8] (Մալի), բանակային սպայի ընտանիքում։ 1992 թվականից հաճախել է միջնակարգ ռազմական դպրոց, նախքան զրահատանկային տեխնիկայի Քուլիկորո քաղաքի կադետի ուսումնարանը ավարտելը[8]։ Սովորել է նախապատրաստական դասընթացներ Ֆրանսիայում, Գերմանիայում։ Ամուսնացած է, և երեք երեխաների հայր։

Զինվորական ծառայություն

խմբագրել

Գոիտան Մալիի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման գնդապետն էր[9]։

2002-2008 թվականներին ծառայել է երկրի հյուսիսային անապատային մասում (Գաո, Քիդալ շրջաններ)՝ որպես բանակի ստորաբաժանման հրամանատարի տեղակալ[10]։

2008-2010 թվականներին եղել է Ալժիրի սահմանին տեղակայված շարժական մարտավարական խմբի հրամանատար։ Խմբի խնդիրը ահաբեկիչների և թմրավաճառների դեմ պայքարն էր[10]։

2011-2013 թվականներին եղել է գնդերից մեկի մատակարարման ստորաբաժանման ղեկավար։ Երկրի հյուսիս-արևելյան շրջաններում հաջողությամբ իրականացված առաջադրանքների և գործողությունների ընթացքում ինքնակամ ծառայության է անցել հատուկ ջոկատայինների կազմում։

2014-2015 թվականներին՝ գլխավոր շտաբում եղել է ցամաքային շտաբի օպերատիվ բաժնի պետ։

2016-2017 թվականներին գլխավորել է Սոֆարում տեղակայված հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումը[10]։ «Բարխան» գործողության շրջանակում համակարգել է մարտավարական խմբեր՝ Նիգերի և Բուրկինա-Ֆասոյի հետ սահմանին իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարելու համար։

Հեղաշրջման պահին եղել է արագ արձագանքման ուժերի գումարտակի հրամանատար (BASF)[10], զինված ուժերի առանձին ապստամբ մասերով կոալիցիայում[11]։

Զանգվածային բողոքի ակցիաներ Մալիում (2020)

խմբագրել

2020 թվականի օգոստոսի 19-ից Գոիտան ռազմական խռովության արդյունքում նշանակվել է ժողովրդի փրկության ազգային կոմիտեի, ապստամբների կազմակերպության նախագահ, որոնք խոստացել են նոր համընդհանուր ընտրություններ անցկացնել[12][13]։

Օգոստոսի 27-ին իրեն հռչակել է պետության ղեկավար[10]։ Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի հետ լուծարել է ռազմաքաղաքական մարմինը։ Մի քանի աշխարհազորայիններ նշանակվել են Մոկթար Ուանի կառավարությունում[14][15]։ Արդեն սեպտեմբերի 21-ին Գոիտան նշանակվել է Անցումային շրջանի փոխնախագահ։ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել երդումը[16][17]։

Ժամանակավոր նախագահ

խմբագրել

Կառավարության կազմում վերադասավորումների սկսվելուց հետո՝ 2021 թվականի մայիսի 25-ին, Գոիտան հայտարարել է անցումային նախագահ Բա Նդաուին և վարչապետ Մոկթար Ուանիի տապալման մասին[18] (նախօրեին նրանք ձերբակալվել և տեղափոխվել են Կատիի ռազմակայան[19]

Մայիսի 28-ին Մալիի Սահմանադրական դատարանը գնդապետ Ասիմի Գոիտային հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահ[20] մինչև անցումային գործընթացների ավարտը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.jeuneafrique.com/1298487/politique/mali-qui-est-vraiment-assimi-goita-monsieur-non/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 https://koulouba.ml/institutions/le-president/assimi-goita-2/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 http://www.abamako.com/qui/profil.asp?id=1207
  4. 4,0 4,1 Assimi Goïta, président de transition au Mali depuis mai 2021 : suivez son actualité - Jeune Afrique.com (ֆր.)
  5. https://www.afrik.com/epouse-du-colonel-assimi-goita-lala-diallo-enflamme-la-toile
  6. 6,0 6,1 https://afriquemagazine.com/assimi-goitaun-leader-discret-mais-ambitieux
  7. El coronel Assimi Goita, designado nuevo hombre fuerte de Mali tras el golpe
  8. 8,0 8,1 «Qui est Assimi Goïta, le chef de la junte au Mali – MALI CANAL». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  9. «In Mali, Colonel Assimi Goita is put in charge of the rebels». Արխիվացված է օրիգինալից 2020-08-26-ին. Վերցված է 2021-06-09-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Кусов В.Г. «Ассими Гоита, глава государства Мали». Правители Африки: XXI век (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. https://www.bbc.co.uk/news/world-africa-53825673
  12. Mali Coup Leaders Pledge Democracy After Deposing President
  13. Mali Rebels Choose Col. Assimi Goita As Leader — Reports
  14. Mali : pourquoi le CNSP n’a-t-il pas encore été dissout ? | Afrique | DW | 19.10.2020
  15. Национальный комитет спасения народа#cite note-6
  16. Mali: le président de la transition, Bah N’Daw, a prêté serment
  17. Mali: un ancien ministre de la Défense désigné président de transition du Mali
  18. «Mali coup leader fires prime minister and president» (անգլերեն). Deutsche Welle. 2021 թ․ մայիսի 25. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  19. «Mali : Bah N'Daw et Moctar Ouane arrêtés» (ֆրանսերեն). Jeune Afrique. 2021 թ․ մայիսի 24. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
  20. Mali's top court declares coup leader Goita as interim president | Reuters