Աստղերի շրջան
Աստղերի շրջան, հաճախ խորհրդանշում է միասնություն, համերաշխություն և ներդաշնակություն դրոշների[1], նշանների և զինանշանների վրա[2]։ Խորհրդանիշը հանդիպում է սրբանկարներում, որոնք կապված են Հովհաննես Աստվածաբանի հայտնության «Արև հագած կնոջ» հետ, ինչպես նաև աստղերի շրջանակը կարող է այլաբանորեն պատկերել անմահության պսակը բարոկկո արվեստի գործերում։
Արև հագած կինը
խմբագրելՆոր Կտակարանը տալիս է հետևյալ նկարագրությունը․
Եվ երկնքում մի մեծ նշան երևաց. մի կին՝ արեգակը հագած, լուսինն էլ՝ իր ոտքերի տակ, և իր գլխին՝ տասներկու աստղերի պսակ։ Եվ նա, հղի լինելով, աղաղակում էր՝ երկունք քաշելով ու չարչարվելով, որ ծներ։
— Հայտնություն Հովհաննեսի
Կաթոլիկ ավանդույթի մեջ Ապոկալիպսիսի կնոջ կերպարը մեկնաբանվում է որպես հիշատակում Մարիամ Աստվածածնի մասին։ Հետևաբար, հաճախ Մարիամ Աստվածածինը պատկերված է պսակով կամ աստղերի շրջանակով։ Այս հատկանիշն ամրագրվել է Ֆրանցիսկո Պաչեկոյի «Նկարչության արվեստում», որը հաստատել է Մարիամ Աստվածածնի կերպարի մանրամասն պատկերագրությունը։ Դրան հետևել են Մուրիլյոն և նրա դպրոցը, և նրանց ազդեցությունը տարածվել է նաև այլ նկարիչների վրա[3][4]։
Եվրամիություն
խմբագրելԵվրոպայի դրոշը բաղկացած է 12 ոսկե աստղերից, որոնք ծրջանաձև դասավորված են կապույտ ֆոնի վրա։ Աստղերը խորհրդանշում են Եվրոպայի ժողովուրդների միասնության, համերաշխության և համերաշխության իդեալները։ Աստղերի թիվը ոչ մի ընդհանուր բան չունի Եվրամիության անդամ երկրների թվի հետ, քանի որ շրջանակը միության խորհրդանիշն է ավելի լայն իմաստով[5]։
Դրոշի դիզայներներից մեկը՝ Արսեն Հեյթսը, 1987 թվականին բացահայտել է, որ ոգեշնչվել է տասներկու աստղերի պսակով, որոնք հաճախ հանդիպում են Մարիամ Աստվածածնի ժամանակակից պատկերներում։ Այնուամենայնիվ, նա կարծում էր, որ պատրաստի դիզայնը որևէ կրոնական իմաստ չի պարունակում, ինչը հաստատում են նաև վերջնական դիզայնի համար պատասխանատու անձինք[6][7]։
Անմահության պսակ
խմբագրելԱնմահության պսակը գրական և կրոնական փոխաբերություն է, որն ավանդաբար արվեստում ներկայացվել է նախ որպես դափնեպսակ, իսկ ավելի ուշ՝ որպես աստղերի խորհրդանշական շրջանակ (հաճախ պսակի, ականախույրի կամ ճաճանչապսակի տեսքով)։ Պսակը հայտնվում է բարոկկո արվեստի մի շարք պատկերագրական և այլաբանական գործերում՝ կրողի անմահությունը ներկայացնելու համար։
Պատկերասրահ
խմբագրելՈրպես կրոնական խորհրդանիշ
խմբագրել-
Կույս Մարիամը աստղերի պսակով, Գրենոբլ, Ֆրանսիա
-
«Մադոննան փակ պարտեզում», արձան Նիդեռլանդների Վարֆեյզեն քաղաքում
-
Սուրբ Կույս Մարիամ, Սուրբ Ջուլիոյի բազիլիկա, Օրթա, Իտալիա
Կրոնական խորհրդանիշ չէ
խմբագրելԴրոշներ
խմբագրել-
Եվրոպայի դրոշը, աստղերի շրջանակը խորհրդանշում է եվրոպական միասնությունը
-
Համաեվրոպական միության դրոշ (աստղերը ավելացվել են Եվրոպայի դրոշի ստեղծումից հետո)
-
ԱՄՆ-ի առաջին, 13-աստղանի դրոշը (ըստ լեգենդի՝ կարվել է Բեթսի Ռոսսի կողմից[8])
-
Մյանմարի դրոշը, 1974-2010
-
Կուկի կղզիների դրոշը, 15 աստղերը խորհրդանշում են պետության կղզիները
-
Չեչեն ժողովրդի ազգային կոնգրեսի դրոշը, 9 աստղերը խորհրդանշում են թուքհումները՝ չեչենների թեյպերի (ցեղերի) միությունները
Զինանշաններ
խմբագրել-
ՀԴԲ զինանշանը, աստղերը նշում են ԱՄՆ առաջին տասներեք Նահանգները
-
ԱՄՆ նախագահի զինանշանը
Անմահության պսակ
խմբագրել-
Անմահության պսակը, որը դրել է Էթերնան (Հավերժություն) Շվեդիայի ազնվական ժողովի վրա, Դավիթ Կլյոկեր-Էրենստրալի որմնանկարը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «History of the European Union flag». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «FBI Heraldic Circle of Stars». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Circle of stars Detailed analysis» (PDF). www.coleccionbbva.com. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «What do the 12 stars». www.eduqna.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «The European Flag». The Eurupean Union. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Real politics, at last». The Economist. 2004 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Carlo Curti Gialdino, I Simboli dell’Unione europea, Bandiera — Inno — Motto — Moneta — Giornata. Roma: Istituto Poligrafico e Zecca dello Stato S.p.A., 2005. ISBN 88-240-2503-X, pp. 80-85. Gialdino is here cited after a translation of the Italian text published by the Centre Virtuel de la Connaissance sur l’Europe (cvce.eu Արխիվացված 2017-10-03 Wayback Machine)
- ↑ flag