Աստղերն իմ վկաներն են
Աստղերն իմ վկաներն են (թուրքերեն՝ Yıldızlar Şahidim), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է 2017 թվականի հունվարի 27-ին փետրվարի 17-ը Star TV հեռուստաընկերության եթերում։ Գլխավոր դերերում հանդես են եկել Օզգե Գյուրելը և Բերք Ջանքաթը։ Հեռուստասերիալի պրոդյուսերը Ալի Գյունդօղդուն է[1]։
Աստղերն իմ վկաներն են թուրքերեն՝ Yıldızlar Şahidim | |
---|---|
Ժանր | կատակերգություն |
Երկիր | Թուրքիա |
Լեզու | թուրքերեն |
Գլխավոր դերերում | Օզգե Գյուրել Բերք Ջանքաթ Ջանան Էրգյուդեր Մեսութ Աքուսթա |
Պրոդյուսեր | Ալի Գյունդօղդու |
Երաժշտություն | Վոլքան Աքմեհմետ Ինանչ Շանվեր |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 4 |
Հեռուստաալիք | Star TV |
Ընկերություն | Süreç Film |
Պատկերի ձևաչափ | 576i (16:9 SDTV) 1080i (HDTV) |
Ձայնի ձևաչափ | Stereo |
Կարգավիճակ | ավարտված |
Սցենար
խմբագրելՀազիրանը երիտասարդ աղջիկ է, ով երազում է դառնալ երգչուհի։ Մի անգամ համերգի ժամանակ նա ծանոթանում է հայտնի երգիչ Արասի հետ։ Նրանք առաջին հայացքից սիրահարվում են։ Սակայն նրանց բաժանում են ոչ միայն սոցիալական կարգավիճակը, այլև Արասի հայրը ու մայրը։ Ֆիքրեթը և Զեյնոն նույնպես շոու բիզնեսի ներկայացուցիչներ են։ Զեյնոն նույնպես եղել է երգչուհի, սակայն այնպես է ստացվել, որ 15 տարի առաջ թողել է որդուն և ամուսնուն։ Նա ցանկանում է վրեժ լուծել ամուսնուց, ով դարձել էր հայտնի պրոդյուսերական կենտրոնի տնօրեն։ Նա որոշում է Հազիրանին դարձնել հայտնի երգչուհի և պատերազմել Ֆիքրեթի հետ։ Սակայն ամեն ինչ հեշտ չէ, քանի որ Ֆիքրեթը և Զեյնոն դեռ սիրում են իրար։ Դրան զուգընթաց սկսվում է նաև Արասի և Հազիրանի սիրո պատմությունը[2]։
Դերասանական կազմ
խմբագրել- Հազիրան - Օզգե Գյուրել
- Արաս - Բերք Ջանքաթ
- Զեյնեփ (Զեյնո) - Ջանան Էրգյուդեր
- Ֆիքրեթ (Ֆիքո) - Մեսութ Աքուսթա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Yıldızlar Şahidim Full HD izle | Star TV». startv.com.tr (թուրքերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Звезды - мои свидетели / Yildizlar sahidim Все серии (2017) смотреть онлайн турецкий сериал на русском языке». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.