Աստղիկ Գևորգյան (արվեստաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղիկ Գևորգյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աստղիկ Բագրատի Գևորգյան (սեպտեմբերի 6, 1919, Ալեքսանդրապոլ, Հայաստան - սեպտեմբերի 15, 2011, Երևան, Հայաստան), բանասեր, արվեստաբան։
Աստղիկ Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1919 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Հայաստան |
Մահացել է | սեպտեմբերի 15, 2011 (92 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1945) |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու (1972) |
Մասնագիտություն | բանասեր և արվեստագետ |
Աշխատավայր | Մատենադարան |
Արվեստագիտության թեկնածու (1972 թվական)։
Կենսագրություն
խմբագրել1945 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը։
1945 թվականից՝ Մատենադարանի գիտաշխատող։
Լույս են տեսել Գևորգյանի «Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում» (1978 թվական), «Հայ մանրանկարիչներ, մատենագիտություն, 9–17-րդ դարեր» (1998 թվական), «Ծաղկաքաղ Աւետարան» (2001 թվական), «Ծաղկաքաղ Սաղմոսներ» (2001 թվական), «Վայոց ձորի և Որոտանի մանրանկարչությունը 13–17-րդ դարեր» (2003 թվական), «Գրիգոր Նարեկացին մանրանկարներում և մեծ քերթողի տաղերը» (2005 թվական), «Անանուն հայ մանրանկարիչներ, մատենագիտություն, 9–17-րդ դարեր» (2005 թվական), «Անանուն հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն, 18–19-րդ դարեր» (2007 թվական) աշխատությունները։
Կազմել է «Հայկական զարդատառեր» (1991 թվական), «Կենդանազարդեր» (1996 թվական) ալբոմները։
Մանրանկարներ է ստեղծել տերևների, խեցիների, մարմարի, բազալտի վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |