«Աստվա՜ծ, օգնիր աղջկան», ռեժիսոր Ստյուարդ Մենդոկի (Stuart Murdoch) բրիտանական Երաժշտական ֆիլմ, պատմում է իր հուզական խնդիրների պատճառով բուժման կուրս անցնող Եվայի մասին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 18-ին՝ Սանդենս (Sundance) կինոփառատոնում[7]։ Sundance Film փառատոնում պրեմիերայից հետո, Amplify-ն ձեռք բերեց ֆիլմի տարածման իրավունք։ Այն թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ԱՄՆ-ում[8]։

Աստվա՜ծ, օգնիր աղջկան
անգլ.՝ God Help the Girl
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2], ռոմանտիկ կատակերգություն, երաժշտական ֆիլմ[1][2] և պատմություն հասունացման մասին
Թվականհունվարի 18, 2014[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍտյուարտ Մերդոք[1][4][5]
ՊրոդյուսերԲերի Մենդել
Սցենարի հեղինակՍտյուարտ Մերդոք
ԴերակատարներԷմիլի Բրաունինգ[2][4][5], Հաննա Մյուրեյ[2][4][5], Օլլի Ալեքսանդեր[2][4][6][…] և Պիեռ Բուլանժեր[5]
ՕպերատորՋայլս Նաթգենս
Պատմվածքի վայրԳլազգո
Տևողություն111 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Եվան դուրս է գալիս հոգեբուժարանից, որտեղ անց էր կացնում նյարդային անորեքսիայի դեմ բուժման կուրսեր, և ուղևորվում Գլազգո, հույսով, որ կդառնա երաժիշտ։ Համերգին նա հանդիպում է փրկարար և սկսնակ կոմպոզիտոր Ջեյմսին։ Նա ծանոթացնում է իր աշակետուհի Կեսսի հետ, որը կիթառ էր նվագում։ Եվ այդ երեքը դառնում են ընկերներ։

Ջեյմսը հավատացնում է Եվային, որ նրա երգերը ավելի լավ կհնչեն բաս-կիթառով և թմբուկներով։ Նրանք կազմում են God Help the Girl խումբը։ Ջեյմսը իմանում է Եվայի և Անտոնի հարաբերությունների մասին և նրա համար դառնում օտար։ Զգալով միայնության զգացումը Եվան ընդունում է թմրամիջոցներ և վերադառնում հիվանդանոց։

Նա ասում է Ջեյմսին, որ պլանավորում է ընդունվել Լոնդոնում գտնվող երաժշտական քոլեջ, և նրանք հաշտվում են։ Այն բանից հետո, երբ խումբը կատարում է իր եզրափակիչ համերգը, ռադիոկայանը հաղորդում է Եվայի ձայներիզը։ Հաջորդ օրը Եվան ուղևորվում է Լոնդոն։

God Help the Girl նախագիծ

խմբագրել

Այս ֆիլմը Ստյուարդ Մերդոկի «God Help the Girl» նախագծի մի մասն է, որը իր մեջ ներառում է իր խմբի՝ Belle & Sebastian և տարբեր ոկալիստների համերգները և ստուդիական ձայնագրությունները։ Սա, որպես ռեժիսոր և սցենարիստ, Մեդոկի դեբյուտն էր։ Նա ավելի ճանաչված է որպես ինդի փոփ ուղղության երգիչ և երաժիշտ, նրա խումբը ամենահայտնի խմբերից է Շոտլանդիաում։ Նախագծի մտահաղացումը ծնվել էր դեռևս 2004 թվականին, հենց այդ ժամանակ էլ սկսվեցին ոկալիստների փնտրտուքները։ Գլխավոր բացահայտումը Կետրին Այրտոնն էր, աշխատանքը նրա հետ սկսվեց 2005 թվականին, 2009 թվականին նույնանուն ֆիլմով ձայնասկավառակում նա կատարել է 14-ից 10 երգ[9]։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2012 թվականին Գլազգոում։

Դերերում

խմբագրել

Քննդատների արձագանքներ

խմբագրել

Ֆիլմը լավ ընդունվեց, 63 արձագանքից 43-ը դրական էին (Rotten Tomatoes վարկանիշը՝ 68 %)[10]: Չնայած դրան դրամարկղային շահույթը 1 850 000 դոլար բյուջեի պայմաններում կազմեց ընդամենը 101 542 դոլար[11]։

Մրցանակներ

խմբագրել
  • Սանդենս կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը լավագույն դերասանական կազմի համար
  • Եվրոպական պրեմիերան կայացել է Բեռլինյան կինոփառատոնում, որտեղ այն առաջադրվել է որպես լավագույն ֆիլմ[12]

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Կեսսիի դերում ընտրվել էր Էլ Ֆենինգը, բայց նա ստիպված էր հրաժարվել նկարահանումների անհամատեղելի գրաֆիկի պատճառով։ Ավելի ուշ նրան փոխարինեց Հաննա Մյուրեյը։

«Pretty Eve in the tub» երգի ժամանակ, երբ երիտասարդների հերթ էր գոյացել, նրանց մեջ կարելի է նկատել Հաննա Մյուրեյին փակցված բեղերով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt2141751/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/god-help-the-girl
  3. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://filmow.com/god-help-the-girl-t61290/
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=206065.html
  6. http://www.elfilm.com/title/1797836
  7. Sundance 2014: World Cinema Dramatic Competition | Indiewire
  8. Berlin: Amplify Picks Up Musical ‘God Help The Girl’ For U.S. | Deadline
  9. «Catherine Ireton | god help the girl». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  10. God Help the Girl (2014) — Rotten Tomatoes
  11. God Help the Girl (2014) — Box office / business
  12. God Help the Girl — Awards — IMDb

Արտաքին հղումներ

խմբագրել