Մարիամ Աստվածածին
Մարիամ Աստվածածինն (նաև՝ Աստվածամայր, Տիրամայր, Աստվածածինն, սուրբ Կույս Մարիամ, եբրայերեն՝ מרים, Maryām/Մարիամ, սովորաբար թարգմանվում է որպես Տիկին[2], հունարեն՝ Θεομηvτωρ, Θεοτοκος, մ.թ.ա. 1-ին դար, Tzippori և Երուսաղեմ - 1-ին դար կամ 48, անհայտ), քրիստոնեության մեջ՝ Հիսուս Քրիստոսի մայրը։ Հայ Առաքելական եկեղեցու, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների կողմից պատվում է որպես Աստվածածին կամ Աստվածամայր։
Մարիամ Աստվածածին արամեերեն՝ ܡܪܝܡ և եբրայերեն՝ מרים | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 1-ին դար |
Ծննդավայր | Tzippori կամ Երուսաղեմ |
Մահացել է | 1-ին դար կամ 48 |
Մահվան վայր | անհայտ |
Գերեզման | Մարիամ Աստվածածնի դամբարան |
Քաղաքացիություն | անհայտ |
Ազգություն | հրեա |
Կրոն | հուդայականություն և քրիստոնեություն |
Ամուսին | Սուրբ Հովսեփ |
Ծնողներ | հայր՝ Joachim?[1], մայր՝ Աննա[1] |
Երեխաներ | Հիսուս |
Virgin Mary Վիքիպահեստում |
Ավետարանիչները Մարիամին անվանում են Հովակիմի և Աննայի դուստրը, Հովսեփի կինը։ Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Մարիամի պաշտամունքը ձևավորվել է բնության զարթոնքն ու պտղաբերությունը նախանշող նախաքրիստոնեական դիցամայրերի (Իզիդա, Իշտար, Մա, Կիբելա և ուրիշներ) պաշտամունքների ազդեցությամբ։ Քրիստոնեական աստվածաբանները 4-րդ դարում Մարիամին հռչակեցին «անարատ կույս»։ Եփեսոսի Տիեզերական երրորդ ժողովը (431 թվական) Մարիամին պաշտոնապես ճանաչեց աստվածամայր, որի երկրպագությունն այնուհետև տարածվեց քրիստոնեական աշխարհում, մանավանդ կաթոլիկների մեջ։ Մարիամին նվիրվեցին բազմաթիվ տաճարներ, սրբապատկերներ, նրա պատվին սահմանեցին տոներ և այլն։ 1854 թվականին կաթոլիկ եկեղեցին ընդունեց Մարիամի «անարատ հղիություն», 1950 թվականին՝ «երկինք համբարձվելու» մասին դոգմաները, իսկ 1964 թվականին Պողոս IV պապը նրան հռչակեց «եկեղեցու մայր»։
Միջնադարյան արվեստում տարածված են Մարիամի կերպավորումն իր մանկան հետ։ Վերածննդյան դարաշրջանում ստեղծվել են Ս. Բոտտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի և այլոց մեծ կտավները՝ նվիրված Մարիամի կերպարին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին Հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամ Աստվածածին» հոդվածին։ |