Աստրախանի պատանի հանդիսատեսի պետական թատրոն
Աստրախանի պատանի հանդիսատեսի պետական թատրոն (ռուս.՝ Астраханский государственный театр юного зрителя), պատանի հանդիսատեսի թատրոն Աստրախան քաղաքում, ՌԴ։
Աստրախանի պատանի հանդիսատեսի պետական թատրոն Астраханский государственный театр юного зрителя | |
---|---|
Տեսակ | թատրոն և երիտասարդական թատրոն |
Գեղարվեստական ղեկավար | Յուրի Կոչետկով |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Աստրախան, ՌԴ |
Հիմնադրման ամսաթիվ | մարտի 11, 1933 թ |
Կայք | astratuz.ru |
Թատրոնի պատմությունը
խմբագրելԹատրոնը բացվել է 1933 թվականի մարտի 11-ին Նիկոլայ Շեստակովի «Հեռավոր ճանապարհ» ներկայացումով։ Այդ ժամանակ թատրոննի իր սեփական շենքը չուներ, և ներկայացումը բեմադրվեց Լենինի փողոցի վրա գտնվող Առևտրականների ակումբի բեմում։ Թատերախումբը այդ ժամանակ պրոֆեսիոնալ չէր և բաղկացած էր սիրողական դերասաններից և ռադիոյի կոմիտեի աշխատակիցներից։
Մեկ տարի անց թատրոնը համալրվեց պրոֆեսիոնալ դերասաններով. թատրոնի գեղարվեստական ղեկավարը դարձավ Մ. Լյուբիմովան։ Այդ ժամանակ էլ թատրոնին տրվեց Չալաբյան փողոցի վրա գտնվող մի շինություն։
1934 թվականի սեպտեմբերի 19-ին Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» ներկայացմամբ բացվեց պատանի հանդիսատեսի արդեն պրոֆեսիոնալ թատրոնի առաջին խաղաշրջանը։
Այժմ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ ժողովրդական արտիստ Յուրի Կոչետկովը[1]։
Թատերախումբը
խմբագրելԹատրոնի ավագ սերունդը
խմբագրել- Գեորգի Բաննիկով (1950–1956), ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ վաստակավոր արվեստագետ
- Վալենտինա Զավորոտնյուկ, ՌԴ ժողովրդական արտիստուհի[2]
- Գալինա Ինոզեմցևա, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի
- Վլադիմիր Կոզել, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
- Յուրի Մինեև, ՌԴ վաստակավոր արտիստ
- Բորիս Նևզորով (1967–1968), ՌԴ ժողովրդական արտիստ
- Եվգենի Ֆրոլկին, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
- Վալերի Շտեպկին (1983–1999), ՌԴ վաստակավոր արտիստ (2010)
Այժմյան թատերախումբը
խմբագրել- Սերգեյ Անդրեև
- Յուրի Աշաև
- Վանդա Բլինովա
- Տատյանա Բոգաչևա
- Թամարա Բուտենկո
- Ալեքսանդրա Վանկովա, ՌԴ վաստակավոր արտիստուհի
- Վիոլետա Գետմանեց
- Նադեժդա Եգորովա
- Ստանիսլավ Ժուրավլյով
- Անաստասիա Զագումեննովա
- Մարինա Զախարովա
- Եվգենի Զվորիկին
- Վալենտին Կռիլով
- Աննա Մակսակովա
- Սերգեյ Մարտեմյանով, ՌԴ ժողովրդական արտիստ[3]
- Ֆիրուզա Մարտեմյանովա
- Իգոր Պետրուխին
- Իրինա Պոլյակովա
- Եվգենի Պշենիչնի
- Անդրեյ Ռադոչինսկի
- Եվգենյա Ռևկովա
- Ելնա Ռոմաշկինա
- Եկատերինա Սնեգիրևա
- Կիրիլ Սոբոլև
- Սերգեյ Տատարսկին, ՌԴ վաստակավոր արտիստ[4]
- Ելենա Ֆոմենկո
- Դմիտրի Յունիցկի
- Վիկտորյա Յախտինա
Խաղացանկ
խմբագրելՆախորդ տարիների ներկայացումներ
խմբագրել- Ալեքսանդր Չակովսկու «Ծովային որսորդը»
- Վիկտոր Գուսևի «Փառք»
- Վալենտին Կատաևի «Գնդի որդին»
- Ալեքսանդր Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա»
- Արկադի Գայդարի «Հեղափոխական զինվորական խորհուրդ» («РВС»)
- Վալենտին Եժովի և Գրիգորի Չուխրայի «Ալյոշա»
- Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»
- Մարկ Տվենի «Արքայազնն ու աղքատը»
- Ուիլյամ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը»
- Ալեքսեյ Տոլստոյի «Կկվի արցունքները», բեմադրությունը՝ Ալեքսանդր Պլետնյովի
Ներկայիս խաղացանկ
խմբագրել- Ալեքսանդր Պուշկինի «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը», բեմադրությունը՝ Ռ. Իբրահիմովի
- Լ. Կորսունսկու «Տնակ Գիդրայի համար», բեմադրությունը՝ Սերգեյ Մարտեմյանովի
- Կ. Լյուդվիգի «Պրիմադոննաներ», բեմադրությունը՝ Յուրի Կոչետկովի
- Լ. Տիտովայի «Արքայադուստր Ֆեֆյոլ 3-րդի անհետացումը», բեմադրությունը՝ Ս. Մարտեմյանովի
- Մ. Ազովի «Երբ երգում են լուսանշանները», բեմադրությունը՝ Ս. Մարտեմյանովի
- Նիկիտա Վորոնովի «Տորչալովի չարչարանքները», բեմադրությունը՝ Ս. Մարտեմյանովի
- Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն», բեմադրությունը՝ Անդրեյ Ռադոչինսկու
- Հեյնց Կալաուի «Կոշկավոր կատուն», բեմադրությունը՝ Յուրի Կոչետկովի
- Վ. Շուլժիկի և Յու. Ֆրիդմանի «Սինդբադ ծովագնացը»
- Յու. Ժիգուլսկու «Երեք հրացանակիրները», բեմադրությունը՝ Յու. Ժիգուլսկու
- Վ. Օրլովի «Ոսկե ճուտը», բեմադրությունը՝ Յու. Կոչետկովի
- Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները», բեմադրությունը՝ Յու. Ժիգուլսկու
- Վ. Օլշանսկու «Ձմեռ չի լինելու», բեմադրությունը՝ Անդրեյ Ռադոչինսկու
- Վիլհելմ Հաուֆի «Փոքրիկ Մուքը», բեմադրությունը՝ Յուրի Կոչետկովի
- Վ. Կորոստիլյովի «Ինչի մասին են պատմել հրաշագործները», բեմադրությունը՝ Յուրի Կոչետկովի
- Կ. Կորոլյովի «Կեցցե Կուկարյամբան», բեմադրությունը՝ Ս. Մարտեմյանովի
- Ա. Գերասիմովի «Ուրախ պատմություններ հեքիաթային անտառից», բեմադրությունը՝ Իրինա Պոլյակովայի
- Սոֆյա Պրոկոֆևայի և Հենրիխ Սապգիրի «Կուզիկ-քուռկիկը», բեմադրությունը՝ Ս. Մարտեմյանովի
- Գրիգորի Օստերի «Կտորներ ծակուծուկերում», բեմադրությունը՝ Ս. Մարտեմյանովի
- Կ. Միտանի «Ծիծաղի ակադեմիա», բեմադրությունը՝ Անդրեյ Ռադոչինսկու
- Դ. Սմիրնովի «Դ.Ո.Ն.Ո.Ր», բեմադրությունը՝ Յուրի Կոչետկովի
Աղբյուրներ
խմբագրել- ↑ «Պատվավոր կոչումը տրվել է ՌԴ նախագահի № 1694 հրամանով, սեպտեմբերի 25, 2000թ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Պատվավոր կոչումը տրվել է ՌԴ նախագահի № 685 հրամանով, մայիսի 13-ին, 1993թ(չաշխատող հղում)
- ↑ «Պատվավոր կոչումը տրվել է ՌԴ նախագահի № 1327 հրամանով, հոկտեմբերի 3, 2007թ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Պատվավոր կոչումը տրվել է ՌԴ նախագահի № 27 հրամանով, հունվարի 27, 2008թ(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիրտուալ շրջագայություն Պատանի հանդիսատեսի թատրոնով Արխիվացված 2011-10-15 Wayback Machine
- Աստրախանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնում բեմադրվելու են ներկայացումներ սուրդոթարգմանությամբ Արխիվացված 2014-07-27 Wayback Machine
- Աստրախանի Պատանի հանդիսատեսի թատրոնը 70 տարեկան է
- Աստրախանի պատանի հանդիսատեսի թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Կազանում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Աստրախանի պատանի հանդիսատեսի թատրոնի տեխնիկական վերազինումը Արխիվացված 2012-02-23 Wayback Machine