Ավագ (ֆուտբոլ)
Ֆուտբոլային թիմի ավագը նրա խաղացողների պաշտոնական առաջատարն է խաղադաշտում։ Նա սովորաբար ամենափորձառու անդամն է կամ խաղացողը, որը կարող է մեծապես ազդել հանդիպման ելքի վրա։ Ավագը սովորաբար ունի նաև առաջնորդական որակներ[1][2]։ Թիմի ավագին մյուս խաղացողներից կարելի է տարբերել թևկապով։
Պարտականություններ
խմբագրելՖուտբոլի խաղի կանոնների համաձայն՝ ավագի միակ պաշտոնապես նշանակված գործառույթը խաղի մեկնարկից առաջ վիճակահանությանը մասնակցելն է (կողմերի նպատակը և գնդակը խաղի մեջ մտնող թիմը որոշելը), ինչպես նաև 11 մետրանոցից առաջ վիճակահանությանը մասնակցելը[2]։ Ըստ կանոնակարգի՝ ավագը չունի հատուկ իրավունքներ և արտոնություններ, որոնք թույլ են տալիս վիճարկել մրցավարի որոշումները, բայց միևնույն ժամանակ նա պատասխանատու է իր թիմի խաղացողների պահվածքի համար։ Դա այն է, ինչը թույլ է տալիս մրցավարին անհրաժեշտության դեպքում խոսել ավագի հետ խաղացողների պահվածքի մասին[3]։
Մրցաշարի եզրափակիչում հաղթելուց հետո մրցանակաբաշխության ժամանակ սովորաբար ավագն է իր թիմին տանում մեդալներ ստանալու։ Թիմի կողմից նվաճված ցանկացած գավաթ առաջինն իր գլխից վեր բարձրացնում է ավագը։ Բացի այդ, ավագը մինչև խաղի մեկնարկը հանդերձարանից թիմին առաջնորդում է խաղադաշտ[4]։
Ավագի պարտականությունները սովորաբար ներառում են թիմի միասնությունը, նա պատասխանատու է դրա բարոյականության համար և դրանով իսկ օգնում է իր մարզչին[5]։ Որպես կանոն, թիմի ավագը թիմում ունի բարձր հեղինակություն, ինչը թույլ է տալիս ազդել խաղացողների տրամադրության վրա։ Ավագները մասնակցում են թիմի խաղացողների միջև վեճերի լուծմանը[2]։ Ավագը հաճախ առանձնահատուկ դեր է խաղում թիմի՝ լրատվամիջոցների հետ շփման մեջ։ Սիրողական ֆուտբոլում ավագները կարող են մասնակցել խաղի մեկնարկային կազմի որոշմանը[2]։
Սովորաբար թիմի ավագը նշանակվում է մարզիչի կողմից, նաև կարող է ընտրվել հենց խաղացողների կողմից մինչև մրցաշրջանի մեկնարկը[2]։
Փոխավագ
խմբագրելԵթե որևէ պատճառով ավագը չի կարողանում հանդես գալ որոշակի խաղում, ավագի դերը վերապահվում է փոխավագին։ Ինչպես ավագը, այնպես էլ փոխավագը սովորաբար նշանակվում է մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Կապիտանի բացակայության դեպքում փոխավագը ամբողջությամբ ստանձնում է ավագի դերը, սակայն փոխավագ անհրաժեշտ է նաև այն ժամանակ, երբ թիմի ավագը գտնվում է խաղադաշտում։ Ենթադրվում է, որ փոխավագը, ինչպես նաև թիմի ավագը, պետք է գլխավորի և օգնի երիտասարդ խաղացողներին փորձ ձեռք բերել։ Սովորաբար փոխավագ են նշանակվում նաև փորձառու խաղացողները կամ խաղացողները, ովքեր մեծապես ազդում են հանդիպման ելքի վրա։ Որոշ ակումբներ նաև նշանակում են երրորդ ավագին, ով ստանձնում է այդ պաշտոնը, երբ և՛ ավագը, և՛ փոխավագը բացակայում են[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Captains overview». tc-united.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «What does a soccer captain do? Role, responsibilities & best-ever icons of the game» (անգլերեն). Goal. 2021 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Working with the ref». thefa.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Зачем в футболе капитан?». www.sportmaster.ru. 08.10.2023.
- ↑ «Капитан в футболе | это... Что такое Капитан в футболе?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Chris Smalling made Manchester United's third captain» (անգլերեն). ESPN. 2015 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.