Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «Ըստ պաշտոնական թարգմանության»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավազաբլուր (այլ կիրառումներ)

Ավազաբլուր (նաև՝ կղզեխումբ, անգլ.՝ Dune), ամերիկացի գրող Ֆրենկ Հերբերտի գիտաֆանտաստիկ վեպը։ Առաջին անգամ հատվածներով հրատարակվել է 1963-1965 թվականներին «Analog Science Fiction and Fact» ամսագրում, իսկ որպես առանձին գիրք՝ 1965 թվականին։ Հերբերտին մեծ ճանաչում բերած գիրքն արժանացել է Նեբյուլա[3] և Հյուգո մրցանակների[4]։ «Ավազաբլուր»-ը 20-րդ դարի ամենահայտնի գիտաֆանտաստիկ վեպերից է[5][6]։

Ավազաբլուր
անգլ.՝ Dune
Տեսակգրական ստեղծագործություն, վեպերի շարք և եռագրություն
Ժանրsoft science fiction?, planetary romance?, սոցիալական ֆանտաստիկա, գիտական ֆանտաստիկա և արկածային
Ձևվեպ
ՀեղինակՖրենկ Հերբերտ[1]
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուամերիկյան անգլերեն
ՏեսարանԱռաքիս
ԿերպարներShaddam Corrino IV?, Paul Atreides?, Lady Jessica?, Leto I Atreides?, Vladimir Harkonnen?, Duncan Idaho?, Gurney Halleck?, Feyd-Rautha Harkonnen?, Chani?, Stilgar?, Thufir Hawat?, Glossu Rabban?, Wellington Yueh?, Piter De Vries?, Alia Atreides?, Princess Irulan?, Gaius Helen Mohiam?, Margot Fenring?, Liet-Kynes? և Hasimir Fenring?
ՀրատարակչությունChilton Company?
Հրատարակվել է1965[1]
ՇարքԱվազաբլրի ժամանակագրությունը[2]
ՀաջորդԱվազաբլրի մեսիան[2]
 Dune universe

Վեպի իրադարձությունները ծավալվում են հեռավոր ապագայի գալակտիկայում՝ միջաստղային կայսրության տիրապետության տակ, որտեղ ավատատիրական գերդաստանները տիրում են ամբողջական մոլորակների։ «Ավազաբլուրը» պատմում է երիտասարդ ազնվական Փոլ Ատրեյդեսի մասին, ում ընտանիքը ստացել է Արրակիս մոլորակի ղեկավարումը։ Արրակիսի անապատներում յուրահատուկ «համեմունք» են գտնում, որն անհրաժեշտ է տիեզերական թռիչքների համար։ Ռազմական հեղաշրջումից հետո Փոլը ստիպված թաքնվում է անապատի բնակիչների՝ ֆրեմենների մոտ, և արկղզեխումբքում նրանց մղում սուրբ պատերազմի՝ ընդդեմ կայսրության[7]։

«Ավազաբլուրն» իր մեջ ամփոփում է գիտաֆանտաստիկ և փիլիսոփայական վեպի տարրերը։ Դրանում օգտագործվում են 1960-ականների ամերիկյան ֆանտաստիկ գրականության համար էկզոտիկ մերձավորարևելյան՝ արաբական և իրանական անուններ և կերպարներ, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել բազմաշերտ պատմություն, որը շոշափում է քաղաքականության, կրոնի, տեխնոլոգիաների և էկոլոգիայի թեմաները։

Հետագա տարիներին Հերբերտը գրել է վեպի շարունակությունը՝ շարք, որը հայտնի է «Ավազաբլրի ժամանակագրությունը» անվամբ։ Հերբերտի մահից հետո նրա որդին՝ Բրայան Հերբերտը, և գրող Քևին Անդերսոնը հրատարակեցին ևս մի քանի վեպ, որոնց գործողությունները տեղի էին ունենում նույն տիեզերքում։ Վեպն ընկած է մի շարք ֆիլմերի, այդ թվում՝ Դեյվիդ Լինչի «Ավազաբլուր» ֆիլմի (1984), համակարգչային և սեղանի խաղերի հիմքում։ Ինչպես վեպը, այնպես էլ նրա փոխակերպումները մեծ ազդեցություն ունեցան զանգվածային մշակույթի վրա՝ ոգեշնչման աղբյուր դառնալով մի շարք այլ ստեղծագործությունների համար, մասնավորապես՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմի[8]։

2009 թվականից աշխարհագրական մտացածին անվանումներն ու վեպի հերոսների անուններն օգտագործվում են աստղագետների կողմից՝ Տիտանի մակերևույթին գտնվող օբյեկտներն անվանելու համար[9][10][11]։

Ստեղծման պատմություն

խմբագրել
 
Օրեգոն-կղզեխումբս ազգային հանգստյան գոտի Ֆլորենսի մոտակայքում, Օրեգոն նահանգ, Օրեգոն-կղզեխումբսի ավազները ոգեշնչել են Հերբերտին՝ ստեղծելու «Ավեզաբլուր»-ը

«Վիշապը ծովում» վեպը հրատարակելուց հետո՝ 1957 թվականին, Հերբերտը այցելեց Օրեգոն նահանգի Ֆլորենս քաղաք, որտեղ ԱՄՆ գյուղդեպարտամենտը գիտափորձ էր անցկացնում՝ փորձելով հատուկ բույսերի միջոցով վերահսկել ավազաբլուրների տեղաշարժը[12]։

Ավազաբլուրների մասին Հերբերտի՝ «Նրանք կանգնեցրին շարժվող ավազները» վերնագրով հոդվածը ավարտված չէր և հրատարակվեց միայն տասնամյակներ անց «Ճանապարհներ դեպի Ավազաբլուր» գրքում), սակայն այդ հետազոտությունը Հերբերտի մեջ հետաքրքրություն առաջացրեց դեպի էկոլոգիան[13]։

Հաջորդ հինգ տարին Հերբերտն անցկացրեց հետազոտություններ անելով, ստեղծագործելով և առկա նյութերը վերամշակելով, ինչը, ի վերջո, հանգեցրեց «Ավազաբլուր» վեպի ստեղծմանը, որը 1963-1965 թվականներին հատվածաբար հրատարակվեց «Analog Science Fiction» ամսագրում և երկու կարճ ստեղծագործությունների տեսքով՝ «Ավազաբլրի աշխարհը» և «Ավազաբլրի գուշակը»։

«Ավազաբլրի» աշխարհ

խմբագրել

Վեպի գործողությունները ծավալվում են հեռավոր ապագայում մարդկության գալակտիկական կայսրությունում։ Նկարագրված ժամանակաշրջանի մարդիկ հրաժարվել են մտածող տեխնիկայից, ռոբոտներից, համակարգիչներից և շեշտը դրել են իրենց մտավոր և էքստրասենսորային ունակությունների զարգացման վրա։ Երկիրը, մեր ժամանակների կրոնները և ազգությունները մնացել են գրեթե մոռացված անցյալում։

«Ավազաբլրի» աշխարհը միապետական արիստոկրատական կայսրություն է, որը տիրապետում է ողջ հայտնի Տիեզերքին, որտեղ Բարձր Տները ղեկավարում են ամբողջ մոլորակներ։ Միջաստղային փոխադրումների միապետը Տիեզերական գիլդիան է։ Նրա գիլդ-նավիգատորները՝ մուտանտները, կարողանում են հատուկ նյութերի՝ մելանժների օգնությամբ (հայտնի է նաև որպես սփայս կամ համեմունք), առանց համակարգիչների կիրառման կառավարել տիեզերանավերը խիտ տարածության միջով։ Այդ իսկ պատճառով մելանժը համարվում է այդ Տիեզերքի ամենաթանկարժեք նյութը։ Այն հայտնի է նաև իր ծերախտաբուժական հատկություններով, որը դանդաղեցնում է ծերացումը։ Մելանժի տևական օգտագործումը աչքերի սպիտակուցները և ծիածանաթաղանթը դարձնում է կապույտ, այդ է պատճառը, որ ֆրեմենների, գիլդ-նավիգատորների և շատ Բենե Հեսսերիտների աչքերը կապույտ են՝ «իբադի աչքեր»։

Արրակիս մոլորակը, որը հայտնի է նաև Ավազաբլուր անվամբ, համարվում է մելանժի միակ աղբյուրը։ Ավազաբլուրը հայտնի է նաև իր հսկայական ավազային որդերով, որոնք բնակվում են անապատում։ Նրանք առեղծվածային կերպով կապված են մելանժի առկայության հետ։ Արրակիսի բնակիչները, քաղաքացիները և ֆրեմենները գոյատևում են մոլորակի շոգ և չոր կլիմայի պայմաններում ջրի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքի շնորհիվ. նրանք հավաքում և վերամշակում են իրենց մարմնի բոլոր արտաթորանքները, իսկ ֆրեմենները նախքան մահացած մարդկանց թաղելը նրանց մարմիններից առանձնացնում են ջուրը՝ հետագա օգտագործման համար։ Ավազաբլրում ջուրը ամենամեծ արժեքն է և նույնիսկ ավելի թանկ արժե, քան մելանժը մնացած գալակտիկայում[14]։

Սյուժե

խմբագրել

Պատմությունը սկսվում է հետևյալ կերպ. Ավազաբլուր մոլորակի ղեկավարումը Շադդամ 4-րդ կայսեր կամքով Հարկոննենների տան միապետությունից անցնում է նրանց վաղեմի թշնամիներին՝ Ատրեյդես տանը։ Դուքս Լետո Ատրեյդեսը ընդունում է մոլորակը, որը վնասներ էր կրել Հարկոննենների բռնապետությունից, ուներ աղքատ բնակչություն, որի գլխավոր արժեքը ջուրն էր։ Լետոն Ավազաբլրի բնակիչներին խոստանում է նրանց մոլորակը վերածել դրախտի։

Միևնույն ժամանակ Վլադիմիր Հարկոննենը չի ուզում հրաժարվել այն առավելություններից, որը տալիս է Ավազաբլրի ղեկավարումը, և երկու տան միջև թշնամանքը նոր թափ է ստանում։ Դուքսի որդին՝ Փոլը, տեղեկանում է, որ օրիորդ Ջեսսիկան նախավերջին օղակն էր Կվիսաց Հադերահի հայտնվելու ճանապարհին։ Դա գենետիկական գիտափորձի վերջնական արկղզեխումբքն էր, որի միջոցով հնարավոր էր վերականգնել նախնիների հիշողությունը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց գծով։ Միաբանության կանայք ընդունակ էին ամբողջովին կառավարել իրենց ֆիզիոլոգիական գործընթացները։ Այդ պատճառով նա պետք է աղջիկ ունենար դուքս Լետո Ատրեյդեսից, ինչը նույնպես Բենե Գեսսերիտի գենետիկական ծրագրի արկղզեխումբքն էր։ Սակայն դուքս Լետոյի հանդեպ տածած սիրո արկղզեխումբքում Ջեսսիկան նրա համար որդի ունեցավ՝ Փոլը, ով և դարձավ Կվիսաց Հադերահ՝ Բեննե Գեսսերիտի ուժը կրող առաջին տղամարդը։

Փոլն ընդունում է «Մուադ Դիբ» անունը և դառնում իսկական ֆրեմեն. նա սովորում է շարժվել ավազե որդերի վրա և գտնում է իր սերը՝ երիտասարդ ֆրեմենուհի Չանիին։ Ֆրեմենները ընդունում են Փոլին՝ որպես առաջնորդ, որը նախագուշակված էր մահդիում։ Մուադ Դիբը չէր ցանկանում առաջնորդել անապատի ջիհադ ցեղը, բայց նախագուշակությունը նրանից ազդեցիկ էր։ Ծնվում է Ջեսսիկայի դուստրը՝ Փոլի քույրը՝ Ալիան, ով աչքի էր ընկնում ոչ սովորական ընդունակություններով։

Հարկոննեններն այդ ժամանակ իրենց ձեռքն են վերցնում երկրի ղեկավարումը, և կայսրի թողտվության պայմաններում ֆրեմեններին աքսորում են իրենց հողերից։ Բարոն Հարկոննենը երկրի նահանգապետ է նշանակում հիմար և դաժան Ռաբբանին՝ հուսալով, որ նրա վայրագությունները նրա դեմ կհանեն տեղաբնիկներին։ Բարոնի նոր ինտրիգի զենքը դառնում է նրա ազգական Ֆեյդ-Ռաուտան։ Երբ նա կփոխարինի ատելի Ռաբբանին, Արրակիսի ժողովուրդները նրան կաստավածացնեն։ Բարոնը և նրա ազգականը, արբած իշխանությունից, արդեն լրջորեն մտածում են կայսրին տապալելու մասին։

Մուադ Դիբը գլխավորում է անապատի մարդկանց ապստամբությունը Հարկոննենների դեմ։ Ատրեյդեսի նախկին ծառաները ևս նրան առաջնորդ և ցեղերի ղեկավար են ճանաչում։ Փոլը նրանց պատերազմ է տանում՝ ավազային որդեր հեծած։ Ֆրեմենների հարվածից Հարկոննենների տունն անհետանում է։ Մուադ Դիբը դառնում է Արրակիսի ամենազորեղ տիրակալը։ Կառավարող Կորրինո տունը և Տիեզերական գիլդիան ստիպված ընդունում են նրա պայմանները. նրանք Փոլին կայսր են ճանաչում, իսկ Արրակիսը՝ նոր մայրաքաղաք, այլապես Փոլը սպառնում էր ոչնչացնել մելանժի աղբյուրը՝ ավազե որդերին։ Իր հավակնություններն արդարացնելու համար Փոլը ստիպված էր հրաժարվել Չանիի հետ ամուսնությունից և համաձայնել դինաստիական ամուսնության Շադդամ 4-րդի աղջկա՝ արքայադուստր Իրուլանի հետ։

Գլխավոր հերոսներ

խմբագրել

Ատրեյդեսների տուն

խմբագրել
  • Լետո Ատրեյդես - Ատրեյդեսների տան կառավարող դուքս, Փոլի հայրը
  • Օրիորդ Ջեսսիկա - Բենե Գեսսերիտի աշակերտուհին և դուքս Լետոյի հարճը, Փոլի և Ալիայի մայրը
  • Փոլ Ատրեյդես - վեպի գլխավոր հերոսը, Ատրեյդեսների տան ժառանգը, հետագայում՝ Մուադ Դիբ՝ ֆրեմենների առաջնորդը
  • Ալիա Ատրեյդես - Փոլի երիտասարդ քույրը
  • Հուրնի Հալլեկ - մարտիկ-գուսան, Ատրեյդեսների տան հավատարիմը, լայն կապեր ուներ մաքսանենգների հետ
  • Դունկան Այդահո - Ատրեյդեսների տան զինակիրը, Փոլի մարզիչը, սպանվել է սարդաուկարների հարձակման ժամանակ
  • Սուֆիր Հավատ - մենտատ և վարպետ-մարդասպան, երեք սերունդների ընթացքում ծառայել է Ատրեյդեսների տանը
  • Վելլինգթոն Յուէ - ոստերի դպրոցի պրոֆեսոր, ում Հարկոննենները ստիպում էին ծառայել որպես կրկնակի լրտես

Հարկոննենների տուն

խմբագրել
  • Վլադիմիր Հարկոննեն - Հարկոննենների տան ղեկավարող բարոնը
  • Ֆեյդ-Ռաուտա Հարկոննեն - Հարկոննենների տան նա-բարոնը
  • Ռաբբան Հարկոննեն - Արրակիսի ժամանակավոր կառավարիչը
  • Պիտեր դե Ֆրիզ - Հարկոննենների տան «մոլորյալ» մենտանտը

Կորրինոների տուն

խմբագրել
  • Շադդամ Կորրինո 4-րդ - հայտնի Տիեզերքի տիրակալը
  • Իրուլան Կորրինո - Շադդամ 4-րդի ավագ աղջիկը, ով կնության էր տրվել Փոլին՝ կայսրի աստիճան ձեռք բերելու նպատակով, հետագայում դարձել է նրա կենսագիրը
  • Պադիշախ - Կայսր Էլրուդ 9-րդ՝ Շադդամ Կորրինո 4-րդի հայրը

Ֆրեմեններ

խմբագրել
  • Լիետ Կայանս (այլ թարգմանություններում՝ Լիետ-Կինես) - Ավազաբլրի կայսերական մոլորակագետը, ով դարձել է ֆրեմենների գաղտնի առաջնորդը
  • Չանի - ֆրեմենուհի, Լիետ Կայանսի աղջիկը, Մուադ Դիբի ընտրյալը
  • Ստիլգար - ֆրեմենների առաջնորդը, Մուադ Դիբի ընկերը և մերձավորը, ով նրան շատ բան է սովորեցրել

Այլ կերպարներ

խմբագրել
  • Գայուս-Հելեն Մոհիամ - Բենե Գեսսերիտի միաբանության սուրբ մայրը
  • Հասիմիր Ֆենրինգ - կոմս, կայսրի մոտիկ ընկերը, հատուկ հանձնարարությունների դեսպան

Հայերեն թարգմանություն

խմբագրել

2024 թվականին Զանգակ հրատարակչությունը հրատարակել է Մարիա Սադոյանի Դյունի հայերեն թարգմանությունը[15]։

Էկրանավորում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.britannica.com/biography/Frank-Herbert
  2. 2,0 2,1 https://opac.sbn.it/risultati-ricerca-avanzata/-/opac-adv/detail/NAP0869907?
  3. «1965 Nebula Awards». NebulaAwards.com. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
  4. «The Hugo Awards: 1966». TheHugoAwards.org. World Science Fiction Society. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  5. Touponce, William F. (1988). «Herbert's Reputation». Frank Herbert. Boston, Massachusetts: Twayne Publishers imprint, G. K. Hall & Co. էջ 119. ISBN 0-8057-7514-5.
  6. «SCI FI Channel Auction to Benefit Reading Is Fundamental». PNNonline.org (Internet Archive). 2003 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. Herbert, Frank (February 3, 1969). "Interview with Dr. Willis E. McNelly". Sinanvural.com. Retrieved January 26, 2010
  8. «Official Dune website: Novels». DuneNovels.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  9. Blue, Jennifer (2009 թ․ օգոստոսի 4). «USGS Astrogeology Hot Topics: New Name, Descriptor Term, and Theme Approved for Use on Titan». Astrogeology.usgs.gov. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. «Gazetteer of Planetary Nomenclature: Titan Planitiae». Planetarynames.wr.usgs.gov. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  11. «Gazetteer of Planetary Nomenclature: Titan Labyrinthi». Planetarynames.wr.usgs.gov. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  12. Հարցազրույց Ֆրենկ Հերբերտի հետ 1969 թվականի փետրվարի 3-ին Лаборатория фантастики կայքում
  13. The Road to Dune (2005), p. 264, letter by Frank Herbert to his agent Lurton Blassingame outlining "They Stopped the Moving Sands."
  14. Քևին Անդերսոն, Ֆրենկ Հերբերտ, Բրայան Հերբերտ «Ճանապարհ դեպի Ավազաբլուր»(չաշխատող հղում)
  15. Դյուն
  16. Д. Воронов, А. Натаров. Миры. «Дюна» Фрэнка Герберта. Экранизации // Мир фантастики. — №8, апрель 2004.
  17. М. Попов. Киношедевры. «Дюна» // Мир фантастики. — №19, март 2005.

Գրականություն

խմբագրել
  • Clute, John; Nicholls, Peter (1995). The Encyclopedia of Science Fiction. New York: St. Martin's Press. p. 1386. ISBN 0-312-13486-X.
  • Clute, John; Nicholls, Peter (1995). The Multimedia Encyclopedia of Science Fiction (CD-ROM). Danbury, CT: Grolier. ISBN 0-7172-3999-3.
  • Nicholls, Peter (1979). The Encyclopedia of Science Fiction. St Albans, Herts, UK: Granada Publishing Ltd. p. 672. ISBN 0-586-05380-8.
  • Jakubowski, Maxim; Edwards, Malcolm (1983). The Complete Book of Science Fiction and Fantasy Lists. St Albans, Herts, UK: Granada Publishing Ltd. p. 350. ISBN 0-586-05678-5.
  • Pringle, David (1990). The Ultimate Guide to Science Fiction. London: Grafton Books Ltd. p. 407. ISBN 0-246-13635-9.
  • Tuck, Donald H. (1974). The Encyclopedia of Science Fiction and Fantasy. Chicago: Advent. p. 136. ISBN 0-911682-20-1.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազաբլուր (վեպ)» հոդվածին։