Ավաձի
Ավաձի, ճապոնական ավանդական տիկնիկային թատրոնի տարատեսակներից մեկը։
Պատմություն
խմբագրելՍտեղծվել է նույնանուն կղզում ավելի քան 400 տարի առաջ։ Գտնվել է Ավայի իշխանի հովանու ներքո։ Համաձայն «Ավաձիձա հիսյո» («Ավաձի թատրոնի արժեքավոր գիրք») հնագույն գրքի՝ 18-րդ դարի սկզբում Ավաձի կղզում կար ավելի քան 40 թատերախումբ, որոնց մի մասն ակտիվորեն աշխատել է մինչև 19-րդ դարի վերջ։ Թատրոնի դերասանները հիմնականում սիրողներ էին, առավել հաճախ՝ գյուղացիներ։ Թատրոնն իր ներկայացումները ցուցադրում էր գյուղական տոների ժամանակ տաճարների մերձակա հրապարակներում։
Էությունը
խմբագրելԹատրոնը ներկայացնում է մարդու հասակի ¾ չափսն ունեցող տիկնիկներ, որոնցից յուրաքանչյուրը դիտողի աչքի առաջ շարժման մեջ են դնում երեք տիկնիկավար, որոնց սև զգեստը և դիմակը պայմանաբար նշանակում են, թե իբր նրանք գոյություն չունեն։ Տիկնիկների տեքստն ասում են բեմի անկյունում նստած երգիչ-երաժիշտները։ Խաղացանկը՝ շուրջ 200 անուն, որից մշտապես կատարվում է մոտ 50-ը, բաղկացած է ժողովրդական հնագույն ավանդույթների հիման վրա գրված պիեսներից։
Թատրոնի արվեստին դերասանները սովորաբար ծանոթանում են 9-12 տարեկանից։
Աղբյուրներ
խմբագրել- Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 18 — 208 էջ. — 5000 հատ։
- Ավաձի տիկնիկային թատրոն Արխիվացված 2016-07-01 Wayback Machine