Ավանդական հիերոգլիֆները վերաբերվում են չինական հիերոգլիֆներին, որոնք ավելի շատ մասնիկներով համապատասխանում են գոյություն ունեցող պարզեցված հիերոգլիֆներին[1]։ Ավանդական չինական հերոգլիֆները մինչ այսօր լայնորեն օգտագործվում են Թայվանում, Հոնկոգում և Մակաոյում, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի սահմաններից դուրս արտասահմանյան չինական համայնքներում[2]։ Ավանդական և պարզեցված հիերոգլիֆների շուրջ բանավեճը չինական համայնքների միջև երկարատև խնդիր է եղել[3]։ Ներկայումս շատ չինական առցանց թերթերի օգտատերերին թույլ են տալիս անցում կատարել երկու հիերոգլիֆների խմբերի միջև[4]։

Ավանդական հիերոգլիֆներ
Տեսակlogographic writing system?, բնագիր և միատառ այբուբեն
Մասն էավանդական չինարեն
Ժառանգված համակարգclerical script?
ISO 15924Hant
 Traditional Chinese characters Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Ավանդական չինական հիերոգլիֆների ժամանականից ձևերեն առաջին անգամ ի հայտ են եկել Հան դինաստիայի ժամանակ և քիչ թե շատ կայուն են մնացել 5-րդ դարից (Հարավային և Հյուսիսային դինաստիաների օրոք)։

1932 թվականին Չինաստանի Հանրապետության կրթության նախարարությունը հրապարակեց ընդհանուր օգտագործման «Ավանդական արտասանության» բառարան, որը սահմանեց ժամանականից չինարեն ազգային լեզվի արտասանության ստանդարտ համակարգը։

1935 թվականի հունիսի 21-ին Չինաստանի Հանրապետության Կրթության նախարարությունը հրապարակեց 324 պարզեցված հիերոգլիֆների առաջին խմբաքանակակի աղյուսակ։

1936 թվականի հունվարի 15-ին Գոմինդան կենտրոնական կոմիտեն անցկացրեց իր հինգերորդ քաղաքական համաժողովը, որի ժամանակ Գոմինդանի Կենտրոնական կոմիտեի անդամ և քննության նախագահ Տայ Ծիտաոն (չինարեն՝ 戴季陶, փինյին Dài Jìtáo) առաջարկեց կասեցնել պարզեցված նիշերը, այդ թվում կասեցնել պարզեցված հիերոգլիֆների առաջին խմբաքանակը[5][6]։

1956 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը հրապարակեց չինական հիերոգլիֆների պարզեցման ծրագիրը՝ հուսալով պարզեցված հիերոգլիֆների շնորհիվ աստիճանաբար վերացնել անգրագիտությունը ողջ երկրում, ինչն էլ մայրցամաքային Չինաստանում համարվում է անգրագիտության վերացման արշավի սկիզբը։

Ժամանակակց օգտագործումը չինարեն խոսող շրջաններում

խմբագրել
 
繁 (փինյին fán ) հիերոգլիֆ, թարգմանաբար նշանակում է «բարդ, բարդության»
 
Երկրներ և շրջաններ, որոքն ներկայումս կամ նախկինում օգտագործում են չինական հիերոգլիֆներ որպես գրելու համակարգ:
Մուգ կանաչ․ Ավանդական չինարենը օգտագործվում է պաշտոնապես (Թայվան, Հոնկոնգ, Մակաո)
{{{2}}}․Պարզեցված չինարենը օգտագործվում է պաշտոնապես, բայց ավանդականը նույնպես կարող է օգտագործվելհրատարակության մեջ (Սինգապուր և Մալայզիա)[4]
Բաց կանաչ:Պարզեցված չինարենը օգտագործվում է պաշտոնապես, իսկ ավանդական ձևը առօրյա կյանքում հազվադեպ է հանդիպում (Չինաստան, Կոկան նահանգ և Մյանմայի Վա պետությունը )
Կապտականաչ․Չինական հիերոգլիֆները օգտագործվում են հմյուս այբուբենների հետ զուգահեռ իրենց համապատասխան մայրենի լեզուններով(Հարավային Կորեա, Ճապոնիա)
Դեղին․ Ժամանակին չինական հիերոգլիֆները օգտագործվել են պաշտոնապես, բայց այժմ հնացած են (Մոնղոլիա, Վիետնամ), Հյուսիսային Կորեա

Մայրցամաքային Չինաստան

խմբագրել

Չնայած պարզեցված հիերոգլիֆները հաստատված են Չինական կառավարության կողմից և ուսուցանվում են դպրոցներում, սակայն ավանդական հիերոգլիֆների օգտագործման արգելք չկա։ Ավանդական հիերոգլիֆները օգտագործվում են ոչ պաշտոնական ձևով, հիմնականւմ ձեռագիր գրություններում, ինչպես նաև արձանագրություններում և կրոնական տեքստերում։ Դրարնք հաճախ պահպանվում են լոգոների կամ գրաֆիկային մեջ՝ անցյալի հիշողություններ արթնացնելու համար։ Այնումենայնիվ, Չինաստանում լրատվամիջոցերի և հաղորդակցությունների ճնշող մեծամասնությունը օգտագործում է պարզեցված հիորոգլիֆներ։

Հոնկոնգ և Մակաո

խմբագրել

Հոնկոնգում և Մակաոյում ավանդական չինարեն է եղել է պաշտոնական գրավոր ձևը սկսած գաղութատիրության ժամանակներից։ Սակայն վերջին տարիներին չինական պարզեցված հիերոգլիֆները օգտագործվում են մայրցամաքային Չինաստանից եկած զբոսաշրջիկների և ներգաղթյալների համար[7]։ Պարզեցված հիերոգլիֆների օգտագործումը ստիպել է բնակիչներին մտահոգվել իրենց տեղական ժառանգությունը պաշտպանելու համար[8][9]։

Թայվան

խմբագրել

Թայվանը երբեք չի ընդունել պազեցված հիերոգլիֆների համակարգը։ Պետական փաստաթղթերում և ուսումնական հաստատություններում պարզեղցված հիերոգլիֆների օգտագործումը արգելված է Թայվանի կառավարության կողմից[10][11][12][13]։ Այնումենայնիվ, պարզեցված հիերոգլիֆները սովորաբար կարող են հասկանալ կրթված թայվանացիները, քանի որ սովորելու համար քիչ ջանք է պահանջվում։ Որոշ պարզեցված հիերոգլիֆներ վաղուց եղել են ժողովրդական գրավոր խոսքում հին ժամանակներից՝ գոյություն ուեննալով արպես ոչ պաշտոնական տարբերակ (չինարեն՝ 俗字, փինյին sú zì)[14][15]։

Ֆիլիպիններ

խմբագրել

Ֆիլիպիններում խոշոր պետական համալսարանները սովերեցնում են պարզեցված հիերոգլիֆներ, սակայն չինական կայացած դպրոցների զգալի մասը օգտագործում են ավանդական հիերոգլիֆներ։

 
Աշխատանքի հայտարարություն ֆիլիպյան-չինական թերթում, որը գրված է ավանդական չինական հիերոգլիֆներով

Միացյալ նահանգներ

խմբագրել

19-րդ դարի երկրորդ կեսին ներգաղթելով Միացյալ Նահանգներ՝ պարզեցված հիերոգլիֆներ շատ առաջ, չինացի ամերիկացիները վաղուց օգտագործում էին ավանդական հիերոգլիֆները։ Հետևաբար, հանրային ծանուցումները և ցուցանակները ԱՄՆ-ում գրված էին ավանդական չինարենով[16]։

Համակարգչով օգտագործումը

խմբագրել
 
Ավանդական չինական ստեղնաշար՝ հնչյունական նշաններով

Համակարգիչների և թվային ցանցերի լայն կիրառման շնորհիվ չինական հիերոգլիֆների արդիականացման ժամանակակից ստանդարտների ուշադրությունը աստիճանաբար տեղափոխվեց համակարգիչներում և ցանցերում դեպի չինական հիերոգլիֆների ստանդարտներ, որոնք նաև հայտնի են որպես թվային չինական հիերոգլիֆներ[17]։

Օգտագործումը այլ երկրներում

խմբագրել

Ճապոներեն կյուջիթայը (անգլ.՝ Kyūjitai) այժմ հնացած, ոչ պարզեցված ձևն է պարզեցված շինջիթայի (անգլ.՝ Shinjitai)։ Այս ոչ պարզեցված հիերոգլիֆները հիմնականում համընկնում են չինարենի ավանդական հիերոգլիֆներին, բացառությամբ մի քանի փոքր տարածաշրջանակին գրաֆիկական տարբերությամբ։

Կորեերենում ավանդական չինական հիերոգլիֆները նույնական են Հանջային։

Ավանդական չինական հիերոգլիֆները օգտագործվում են նաև ոչ չինական էթնիկ խմբերի կողմից, հատկապես Մանիկ ժողովուրդը, որը գտնվում է Թաիլանդի հարավային Յալա նահանգի և Մալազիայի հյուսիսարևելյան Կեդահ նահանգից՝ քենիսու լեզվով գրելու համար[18][19]։

Օրինակներ

խմբագրել
Ավանդական և պարզեցված հիերոգլիֆներ
Ավանդական Պարզեցված Թարգմանություն
հոյակապ
չինարեն
իրավունք
դուռ
տեսնել
սիրել
հատուկ
(Սու) ազգանուն
թռյուն
հարվածել
-ից մասնիկ
ամբոխ
գործունեություն
թռնել
վիշապ
իմաստ
ուռենի Մացուդա
(Դեն) ազգանուն
վախենալ
տխրություն
ավտոմեքենա
հանգիստ
(Լյու) ազգանուն

Լեզվական տարբերություն

խմբագրել

Թայվանի, Հոնկոնգի և մայրցամաքային Չինաստանի բնակիչների միջև 1949 թվականի Գոմինդանի և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև պատերազմից հետո, երկարաժամկետ հաղորդակցության բացակայության պատճառով չինական բառապաշարը և նեոլոգիզմները հաճախ տարբերվում էին։ 1980 թվականից սկսած սկսեցին առաջանալ տարբեր օտարերկրյա գիտատեխնիկական տերմիներ և գրական աշխատություններ՝ ավելի ակնհայտ դարձնելով այս երևույթը։ Մայրցամաքը օգտագործում է մանդարին/փութոնհուա (չինարեն՝ 普通话 փինյին pǔtōnghuà) տառադարձություն, իսկ Հոնկոնգի և Մակաոյի բնակչությունը օգտագործում է կանտոներեն տառադարձություն, որի արդյունքում, որ մայրցամաքաում, Հոնկոնգում և Թայվանում թարգմանության շատ տարբեր մեթոդներ կան։

Թարգմանվածքի տարբերություններ
Անվանում Մայրցամաքային

Չինաստան

Հոնկոնգ, Մակաո Թայվան
Տեղեկատվություն 信息 資訊 資訊
Գնդիկավոր գրիչ 圆珠笔 原子筆 原子筆
Հաշվարկիչ 计算器 計數機 計算機
Կոշտ սկավառակ 硬盘 硬碟 硬碟
Տեսահոլովալ 视频 影片 影片
Մայքլ Ջորդան 迈克尔·乔丹 米高·佐敦 麥可·喬丹
Ծրագրային ապահովում 软件 軟件 軟體
CD սկավառակ 光盘 光碟 光碟
«Մատրիցա» 《黑客帝国》 《廿二世紀殺人網絡》 《駭客任務》
«Տիտանիկ» 《泰坦尼克号》 《鐵達尼號》 《鐵達尼號》

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 计算机科学技术百科全书 (Chinese (China)). 清华大学 出版社. էջ 第277页.
  2. Yan, Pu; Yasseri, Taha (2016 թ․ մայիս). «Two Roads Diverged: A Semantic Network Analysis of Guanxi on Twitter». arXiv:1605.05139 [physics.soc-ph].
  3. O'Neill, Mark (2020 թ․ հունիսի 8). «China Should Restore Traditional Characters-Taiwan Scholar». EJ Insight (անգլերեն). Hong Kong Economic Journal. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  4. 4,0 4,1 Lin, Youshun 林友順 (2009 թ․ հունիս). «Dà mǎhuá shè yóuzǒu yú jiǎn fánzhī jiān» 大馬華社遊走於簡繁之間 [The Malaysian Chinese Community Wanders Between Simple and Traditional] (չինարեն). Yazhou Zhoukan. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  5. 村田雄二郎 (2013 թ․ հունվարի 4). «村田雄二郎:汉字简化浅论──另一个简体字» (Chinese (China)). 人文与社会. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  6. «蒋介石曾指示推行简体字 戴季陶强烈反对称荒谬» (Chinese (China)). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  7. Li, Hanwen 李翰文. «Fēnxī: Zhōngguó yǔ xiānggǎng zhī jiān de 'fán jiǎn máodùn'» 分析:中國與香港之間的「繁簡矛盾」. BBC News (չինարեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  8. Lai, Ying-kit (2013 թ․ հուլիսի 17). «Hong Kong Actor's Criticism of Simplified Chinese Character Use Stirs up Passions Online». Post Magazine (անգլերեն). scmp.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  9. «Hong Kong TV Station Criticized for Using Simplified Chinese». SINA English (անգլերեն). 2016 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  10. Chiang, Evelyn (2006 թ․ ապրիլի 11). «Character Debate Ends up Being Nothing but Hot Air: Traditional Chinese Will Always Be Used in Education, Minister Says». Taiwan News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  11. «Taiwan Rules out Official Use of Simplified Chinese». Taiwan News (անգլերեն). Central News Agency. 2011 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  12. «Xiězuò cèyàn» 寫作測驗 [Writing Test]. Guozhong jiaoyu huikao (չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին. «若寫作測驗文章中出現簡體字,在評閱過程中可能被視為「錯別字」處理,但寫作測驗的評閱方式,並不會針對單一錯字扣分……然而,當簡體字影響閱讀理解時,文意的完整性亦可能受到影響,故考生應盡量避免書寫簡體字»
  13. «Zhuǎn zhī: Gè xiào bànlǐ kè hòu shètuán, yīng jiǎnshì shòukè jiàoshī zhī jiàocái nèiróng, bìmiǎn yǒu bùfú wǒguó guóqíng huò shǐyòng jiǎntǐzì zhī qíngxíng» 轉知:各校辦理課後社團,應檢視授課教師之教材內容,避免有不符我國國情或使用簡體字之情形. Xin beishi tong rong guomin xiaoxue (չինարեն). 2020 թ․ հունիսի 3.(չաշխատող հղում)
  14. Cheung, Yat-Shing (1992). «Language Variation, Culture, and Society». In Bolton, Kingsley (ed.). Sociolinguistics Today: International Perspectives (անգլերեն). Routledge. էջեր 211.
  15. Price, Fiona Swee-Lin (2007). Success with Asian Names: A Practical Guide for Business and Everyday Life (անգլերեն). Nicholas Brealey Pub. ISBN 9781857883787 – via Google Books.
  16. See, for instance, https://www.irs.gov/irm/part22/irm_22-031-001.html (Internal Revenue Manual 22.31.1.6.3 – "The standard language for translation is Traditional Chinese."
  17. «漢字文化與數位科技應用座談會». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  18. Phaiboon, D. (2005). «Glossary of Aslian Languages: The Northern Aslian Languages of South Thailand» (PDF). Mon–Khmer Studies (անգլերեն). 36: 207–224.
  19. Bishop, N. (1996). «Who's Who in Kensiw? Terms of Reference and Address in Kensiw» (PDF). Mon–Khmer Studies Journal (անգլերեն). 26: 245–253. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.