Ավատար. Ջրի ուղին
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավատար (այլ կիրառումներ)
«Ավատար. Ջրի ուղին[18]» (անգլ.՝ Avatar: The Way of Water), ռեժիսոր և սցենարիստ Ջեյմս Քեմերոնի ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմը, որը ստեղծվել է 20th Century Studios ընկերության կողմից։ 2009 թվականի «Ավատար» ֆիլմի շարունակությունը։ Առաջին մասի դերասանական կազմի գրեթե բոլոր անդամները վերադարձել են իրենց դերերին, այդ թվում՝ Սեմ Ուորթինգթոնը, Զոի Սալդանան, Սթիվեն Լանգը, Ջովանի Ռիբիզին, Ջոել Դևիդ Մուրը, Դիլիպ Ռաոն, Սի Սի Էյչ Փաունդերը և Մեթ Ջերալդը, իսկ Սիգուրնի Ուիվերը կկատարի մեկ այլ դեր։ «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմի պրեմիերան կայացել է 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Լոնդոնում, իսկ ԱՄՆ-ում՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին։
Համաշխարհային վարձույթում ֆիլմն արդեն հավաքել է ավելի քան 1,5 միլիարդ դոլար[19][20]՝ դառնալով 2022 թվականի ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը։ Ֆիլմը նաև ընդգրկվել է կինեմատոգրաֆի ողջ պատմության մեջ ամենաշատ եկամուտ ունեցող 15 ֆիլմերի ցանկում[21]։
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունը տեղի են ունենում Պանդորայում, Օմատիկայա անտառային կլանի հետ մեկտեղ սյուժեում զգալի դեր է խաղում Մետկայինի կլանը, որը բնակվում է ծովային առագաստանավի վրա։ Ռեժիսորի խոսքերով՝ սիքվելի զգալի մասը տեղի են ունենալու ջրի տակ՝ Պանդորայի օվկիանոսում[22]։
Հայտնի է, որ ֆիլմի երկրորդ մասում կվերադառնա Գրեյս Օգուստինը, ում մարմնավորելու է Սիգուրնի Ուիվերը։ Չնայած նրան, որ նա մահացել է առաջին մասում, նրա հոգին պահպանվել է «Հոգիների Ծառում», և նա ունի նոր ավատար[23]։ Ֆիլմի գլխավոր հակառակորդ է մնալու գնդապետ Մայլս Քուարիչ, չնայած նրան, որ նա սպանվել է առաջին ֆիլմի վերջում, սակայն նրա «հարության» մանրամասները չեն բացահայտվելու[24]։ Նոր կերպարների թվում կհայտնվեն Նա'Վի դեռահասները, ներառյալ երկու որդիները և դուստր Ջեյքը, Նեյթիրին, Մետկայինի կլանի մի քանի որսորդները, ինչպես նաև մի երիտասարդ հողագործ[25]։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Սեմ Ուորթինգտոն | նախկին հողագործ, ով դարձել Է Նա'Վի, Օմատիկայա կլանի առաջնորդ | Ջեյք Սալի
Զոյի Սալդանա | Նեյթիրի |
Սի Սի Էյչ Պաունդեր | Օմատիկայայի հոգևոր առաջնորդը և Նեյթիրիի մայրը | Մո'ատ
Քլիֆ Քուրտիս | Մետկայինի կլանի առաջնորդ | Տոնովարի
Ջեյմի Ֆլաթերս | Նեյթիրիի և Ջեյքի ավագ որդին | Նետեյամ
Բրիթեն Դալթոն | Նեյթիրիի և Ջեյքի կրտսեր որդին | Լո'ակ
Տրինիտի Բլիս | Նեյթիրիի և Ջեյքի դուստրը | Տուկտիրեյ
Բեյլի Բաս | Մետկայինի կլանի սուզորդը | Թսիրեա
Ֆիլիպ Գելջո | Մետկայինի կլանի երիտասարդ որսորդը, Տոնովարի որդին | Աոնունգ
Դուեյն Էվանս կրտսեր | Մետկայինի կլանի երիտասարդ որսորդը | Ռոտսկո
Քեյթ Ուինսլեթ | Ռոնալ |
Սթիվեն Լենգ | [26] | Մայլզ Կուորիթչ
Ջովանա Ռիբիզի | Սելֆրիջ | Պարկեր
Ջոել Մուռ | գիտնական Նորմ Սպելման |
Դիլիփ Ռաո | բժիշկ Մաքս Պատել |
Մեթ Ջերալդ | կապրալ Լայլ Ուեյնֆլիտ |
Ջեք Չեմպիոն | երիտասարդ հողագործ, ծնված Պանդորայում | Խավեր Սոկորո
Էսդի Ֆալկո | գեներալ Արդմոր |
Սիգուրնի Ուիվեր[27][28][29] | |
Ունա Չապլին | Վարանգ |
Դևիդ Թյուլիս |
Դեռևս 2009 թվականի նոյեմբերի վերջին, մինչև առաջին «Ավատարի» թողարկումը, հայտնի էր դարձել, որ Սեմ Ուորթինգտոնը պայմանագիր է ստորագրել այդ կինոնկարի երկու շարունակությունների նկարահանումներին իր մասնակցության համար[30]։
2010 թվականի փետրվարին Սիգուրնի Ուիվերը, մասնակցելով Le Grand Journal ֆրանսիական հեռուստահաղորդմանը, հայտարարել էր, որ Քեմերոնը մտադիր է իր կերպարին սիքվել ընդգրկել, չնայած այն բանին, որ նրա հերոսուհին՝ դոկտոր Գրեյս Օգուստինը, մահանում է նախորդ ֆիլմում։ Լրագրողի հարցին, թե ինչպես է դա հնարավոր, Ուիվերը բացատրել է, որ Օգուստինը մահից հետո «ծառի մեջ» է, և ռեժիսորն ունի գաղափարներ, թե ինչպես կարելի է «ընտանիքը միասին» միավորել[31]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=178014.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt1630029/?ref_=ttfc_fc_tt
- ↑ Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ https://cinematica.kg/movies/1666
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://james-camerons-avatar.fandom.com/wiki/Avatar:_The_Way_of_Water#Cast
- ↑ https://james-camerons-avatar.fandom.com/wiki/Bailey_Bass
- ↑ https://james-camerons-avatar.fandom.com/wiki/Filip_Geljo
- ↑ 11,0 11,1 11,2 https://james-camerons-avatar.fandom.com/wiki/Avatar:_The_Way_of_Water
- ↑ Սայմոն Ֆրենգլեն
- ↑ https://www.boxofficemojo.com/title/tt1630029/
- ↑ https://www.the-numbers.com/movie/Avatar-The-Way-of-Water-(2022)#tab=summary
- ↑ http://jpbox-office.fr/fichfilm.php?id=18826&view=1
- ↑ http://jpbox-office.fr/v9_top100.php?view=1
- ↑ https://www.mymovies.it/boxoffice/italia/top20/?weekend=05/03/2023
- ↑ «Ավատար։ Ջրի ուղին (RUS) | Սինեմա Սթար». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Avatar: The Way of Water (2022)». Box Office Mojo. Վերցված է 18 декабря 2022-ին.
- ↑ «Avatar: The Way of Water - Financial information». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Top Lifetime Grosses» (անգլերեն). Box Office Mojo. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ James Cameron Shares Plans of Making Pandora a 'Fantasy Land'. 'Avatar' Sequel to Focus More on Jake and Neytiri’s Family Արխիվացված 2017-09-05 Wayback Machine (Ստուգված է 31 մարտի 2015)
- ↑ Создатели «Аватара 2» показали нового персонажа
- ↑ Avatar 2 release date, plot, cast and everything you need to know about James Cameron’s long-awaited sequel (Ստուգված է 26 սեպտեմբերի 2017)
- ↑ Avatar’ Sequels Reveal First Look at the Young Cast (Ստուգված է 26 սեպտեմբերի 2017)
- ↑ «Полковник Майлз Куоритч вернётся в следующих "Аватарах"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «BBC News – Sigourney Weaver Avatar 2 role confirmed». BBC News. 2011 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Avatar 2 Movie Spoilers, Release Date: Sigourney Weaver Alive, Will Play Crucial Role in New Trilogy». BreatheCast. 2014 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Avatar 2 Will See Sigourney Weaver Play a Brand New Character».
- ↑ «Sam Worthington — Worthington Signed Up For Avatar Trilogy» (անգլերեն). Contact Music. 2009 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
- ↑ Sciretta, Peter (2010 թ․ փետրվարի 26). «Sigourney Weaver Returning for Avatar 2?» (անգլերեն). Slashfilm.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ավատար 2» նկարահանումներն ավարտվել են(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավատար. Ջրի ուղին» հոդվածին։ |