Ավդիրա
Ավդիրա (հուն․՝ Άβδηρα), փոքր քաղաք Հունաստանում, հնագույն Աբդերի քաղաքի ավերակներից 6 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակերևույթից 41 մ բարձրության վրա, Մեստայի գետաբերանից դեպի արևելք։ Նույնանուն համայնքի մասն է կազմում, Քսանթի տարածաշրջանում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 1090 մարդ։
Բնակավայր | ||
---|---|---|
Ավդիրա | ||
հուն․՝ Άβδηρα | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Ավդիրա (դիմա) | |
Հիմնադրված է | մ.թ.ա. 7-րդ դար թ. | |
ԲԾՄ | 41 մետր | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
| ||
Պատմություն
խմբագրելՄ․ թ․ ա․ 656 թվականին Բուլուստրա հրվանդանի վրա (Μπουλούστρα) հիմնադրվել է Աբդերի քաղաքը[1]։ Հելլենիստական ժամանակաշրջանում քաղաքը սկսել է անկում ապրել, ավերվել է և լքվել Կոստանդիանոս Ա Մեծի կառավարության օրոք (306—337)։
Բյուզանդական ժամանակաշրջանում գոյություն է ունեցել Պոլիստիլոն քաղաքը (Πολύστυλον), որն առաջին անգամ հիշատակվում է 879 թվականին[2]։
1373 թվականին Պոլիստիլոնը ընկավ օսմանյան սուլթան Մուրադ I–ի իշխանության տակ, քաղաքը ավերվել և լքվել է։
Մոտավորապես 1720 թվականին կառուցվել է նոր Ավդիրա գյուղը՝ հին քաղաքից 6 կմ դեպ հյուսիս[3]։ Բնակիչները մեծ մասամբ աճեցրել են ծխախոտ և շարունակում են այդ գործունեությամբ զբաղվել առ այսօր։
Ավդիրայի տեղական համայնք
խմբագրելԱվդիրայի տեղական համայնքն ընդգրկում է վեց բնակավայրեր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 1473 մարդ։ Տարածքը կազմում է 59,915 կմ քառ․։
Անվանում | Բնակչություն (2011) ,,ref , մարդ |
---|---|
Ավդիրա | 1090 |
Գոնա | 129 |
Լեֆկիպոս | 77 |
Մանկական ճամբարներ | 0 |
Պեզուլա | 103 |
Սկալա | 74 |
Բնակչություն
խմբագրելՏարի | բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 1132[4] |
2001 | 1210[4] |
2011 | 1090 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ντίνα Καλλιντζή, Δόμνα Τερζοπούλου, Νίκος Ζήκος. «Τα Άβδηρα στην κλασσικη αρχαιότητα» (հունարեն). Δήμος Αβδήρων. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ντίνα Καλλιντζή, Δόμνα Τερζοπούλου, Νίκος Ζήκος. «Τα Άβδηρα στο Βυζάντιο» (հունարեն). Δήμος Αβδήρων. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Τα Άβδηρα στην νεότερη ιστορία» (հունարեն). Δήμος Αβδήρων. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավդիրա» հոդվածին։ |