Ավելուկ ալպիական
Ավելուկ ալպիական | |
Ավելուկ ալպիական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հնդկացորենազգիներ (Polygonaceae) |
Ենթաընտանիք | Հնդկացորենայիններ (Polygonoideae) |
Տրիբա | Rumiceae |
Ցեղ | Ավելուկ (Rumex) |
Տեսակ | Ավելուկ ալպիական (R. alpinus) |
Միջազգային անվանում | |
Rumex alpinus |
Ավելուկ ալպիական (լատին․՝ Rumex alpinus) մատիտեղազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
խմբագրելՈւղիղ ակոսավոր, մուգ շագանակագույն ճյուղավոր ցողուններով, 30-200մ բարձրությամբ, բազմամյա խոտաբույս է։ Վերին ցողունային տերևները նստադիր են, իսկ լայն և սուր եռանկյունաձև տերևաթիթեղիկներով ստորինները՝ խոշոր, երկար կոթուններով, երկարավուն։ Ցողունի վրա օղակներով դասավորված են կանաչավուն ծաղիկներից կազմված հուրանաձև ծաղկաբույլերը։ Պտուղները մանր դարչնագույն ձվաձև և եռանիստ ընկուզիկներ են[1]։
Տարածվածություն
խմբագրելԱճում է թփուտներում, գետափերին, մարգագետիններում, ալպյան և մերձալպյան գոտիների խոնավ և պտղաբեր հողերում։ Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում և Արցախում[1]։
Նշանակություն
խմբագրելԲուժական նպատակներով օգտագործում են արմատները և տերևները։ Տերևները թարմ և եփած վիճակում օգտագործում են նաև որպես սնունդ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավելուկ ալպիական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավելուկ ալպիական» հոդվածին։ |