Ավել Ենուկիձե
Ավել Ենուկիձե ( վրաց.՝ აბელ ენუქიძე, ռուս.՝ Авель Сафронович Енукидзе, կուսակցական ծածկանունները` Ավել, Աբդուլ, Զոլոտայա ռիբկա, մայիսի 7 (19) 1877, գյուղ Ցխադիս (Քութայիսի նահանգում)- հոկտեմբերի 30, 1937, Մոսկվա), վրաց բոլշևիկ հեղափոխական («հին բոլշևիկ»), խորհրդային քաղաքական գործիչ։ ԽՄԿԿ անդամ (1898), ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ (1900)։
Ավել Սաֆրոնովիչ Ենուկիձե აბელ ენუქიძე | |
Ենուկիձեն (ձախից), Ստալինի և Գորկու հետ (1931) | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 7, 1877 |
Ծննդավայր | գյուղ Ցխադիս |
Վախճանի օր | հոկտեմբերի 30, 1937 |
Վախճանի վայր | Մոսկվա |
Թաղված | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Ի ծնե անուն | վրաց.՝ აბელ სოფრონის ძე ენუქიძე |
Պարգևներ | |
Մասնակցել է «Նինա» ընդհատակյա տպարանի հիմնադրմանն ու աշխատանքներին։ Կուսակցական գործունեությամբ է զբաղվել Բաքվում, Դոնի Ռոստովում, Մոսկվայում, Պետերբուրգում։ Բազմիցս ձերբակալվել է։ Փետրվարյան հեղափոխության (1917) ժամանակ մասնակցել է Պետրոգրադի զորքերի ելույթներին։ 1917 թվականի հունիսին ընտրվել է Պետրոգրադի խորհրդի գործադիր կոմիտեի անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մինչև 1918 թվականի հոկտեմբերը եղել է Համառուսաստանյան ԿԳԿ-ի զինվորական բաժնի վարիչ, 1918 թվականի հոկտեմբերից՝ Համառուսաստանյան ԿԳԿ-ի նախագահության անդամ և քարտուղար, ԽՍՀՄ Խորհուրդների 1-ին համագումարից (1922 թվականի դեկտեմբեր) սկսած՝ ԽՍՀՄ ԿԳԿ նախագահության անդամ և քարտուղար։
Գնդակահարվել է խորհրդային բռնաճնշումների շրջանում՝ 1937 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 518)։ |