Ավետիս Ալիքսանյան
Ավետիս Հովհաննեսի Ալիքսանյան (մայիսի 10, 1910[1], Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1984[2], Փարիզ, Ֆրանսիա), հայ գրող, խմբագիր, հասարակական գործիչ։ Ֆրանսահայ գրողների ընկերակցության նախագահ։
Ավետիս Ալիքսանյան արմտ. հայ.՝ Աւետիս Ալիքսանեան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1910[1] |
Ծննդավայր | Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 20, 1984[2] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մասնագիտություն | գրող, խմբագիր, հասարակական գործիչ, բանաստեղծ և լրագրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Պերպերյան վարժարան[1] և Կեդրոնական վարժարան[1] |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Լույս Փարիզի[1] և Լուսաղբյուր |
Ավետիս Ալիքսանյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է մայիսի 10-ին, Կոստանդնուպոլիսի Սկյուտար թաղամասում։ Սովորել է տեղի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում։ Բնակվել է Փարիզում։ Գրել է պատմվածքներ, վիպակներ, վեպեր, նկարագրել սփյուռքահայության կյանքը, աշխատավորության պայքարը՝ ազատության և դեմոկրատիայի համար («Անունը Մասիս դրինք» - 1964, «Երջանկություն» - 1966[3])։ Խմբագրել է ամսագրեր ու թերթեր Կոստանդնուպոլսում («Ամսվան գիրքը»[4] - 1930, «Պատկեր» - 1932-1940, «Այսօր»[5] - 1947–1948 և այլն), Փարիզում («Լույս Փարիզի»[6] - 1957, «Լուսաղբյուր» - 1958)։ 1960 թվականից եղել է Փարիզի «Աշխարհ»[7] թերթի խմբագիրը, Ֆրանսիայի կոմկուսի անդամ։ Եղել է նաև Ֆրանսահայ մշակութային միության պատվիրակ, Ֆրանսահայ գրողների ընկերակցության նախագահ[8]։
Օգտագործել է Ա., Ա. Ա., Ա. Ք., Ալեքս, Այսօր, Անահիտ,Անոնցմե մին, Աշխարհական, Ավո, Արվեստասեր, Ա. Գավազանակիր, Աշոտ Գիպարյան, Դետ, Թատերասեր, Սիտ-եվա, Ալեքս Վարդանյան, Վոսփոր, Աշոտ Քիպարյան ծածկանունները[9][10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=468
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Ալիքսանեան , Աւետիս». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Գույումճեան, Երմոգ; Ալիքսանեան, Աւետիս Յովհաննէսի, eds. (1938). Ամսուան գիրքը։ Գրական ամսաթերթ. Ստամբուլ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում) - ↑ Ալիքսանեան, Աւետիս Յովհաննէսի, ed. (1947). Այսօր։ Aysor. Ստամբուլ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում) - ↑ Էլեկեան, Պարոյր; Ալիքսանեան, Աւետիս Յովհաննէսի, eds. (1957). Լոյս Փարիզի։ Գրական, գեղարուեստական եւ հասարակական շաբաթաթերթ. Փարիզ ։: տպ. Էլեկեան.(չաշխատող հղում)
- ↑ Ալիքսանեան, Աւետիս Յովհաննէսի, ed. (1960). Աշխարհ։ Շաբաթաթերթ գրական եւ հասարակական. Փարիզ: տպ. Արաքս.(չաշխատող հղում)
- ↑ «Zarkfoundation - Ավետիս Ալիքսանյան». zarkfoundation.com.
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 552։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 177)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիս Ալիքսանյան» հոդվածին։ |