Ավետիս Աֆարյան

հայ բժիշկ

Ավետիս Աֆարյան (1880, Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա - 1915), հայ բժիշկ։

Ավետիս Աֆարյան
Ծնվել է1880
ԾննդավայրԿյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՕսմանյան բանակ

Կենսագրություն

խմբագրել

Ավետիս Աֆարյանը ծնվել է մոտ 1880 թվականին։ Եղել է դիպլոմավոր բժիշկ։ Ընտանիքով ապրել է Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառի Կյուրին գավառակի կենտրոն Կյուրին քաղաքում և բժիշկ աշխատել։ Բուժել է հայերին, թուրքերին, քրդերին ու չերքեզներին` առանց ազ­գա­յին ու կրո­նա­կան խտրա­կա­նու­թյան։

Որ­դին` Մեսիա Աֆարյանը ծնվել է Կյուրինում 1908 թվականին։ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ավետիսը զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ 1915 թվականին մոտ 35 տարեկան հասակում անհետ կորել է։

1915 թվականին թուրքերը Կյուրինի ողջ բնակչությանը, այդ թվում բժշկի ընտանիքին, քշել են Դեյր-էլ-Զո­րի անա­պատ­նե­րը։ Երիտասարդներին նախօրոք հավաքել են բանակում ծառայելու պատրվակով, իսկ կանանց ու երեխաներին տարագրել Շեդդադեի քարանձավները ու գազանաբար սպանել։ Որդին՝ Մեսիան հրաշքով փրկվել է և ապաստանել մի արաբի ընտանիքում։ Մեսիային գտել է բարերար Փառնակ Շիշիկյանը և տեղափոխել հայկական որբանոց, որտեղ գրաճանաչ է դարձել։ Հետագայում մշտապես կարդացել է տեղական թերթերը հուսալով, թե կարող է որևէ տեղեկություն ստանալ իր հարազատների մասին։ Ապրել է Սիրիայի Թել Բրաք հայկական գյուղում, որտեղ ամուսնացել է այնթապցի Հերմինեի հետ և ունեցել 5 զավակ։ 1948 թվականին ընտանիքով հայրենադարձվել է Խորհր­դա­յին Հա­յաս­տան ու բնակություն հաստատել Երևանում, փողոցներ ասֆալտապատող բանվոր է աշխատել։ Նա այլևս որևէ բան չի իմացել իր բժիշկ հոր և մյուս հարազատների մասին։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն

խմբագրել
  • Ճղըլյան Հակոբ, Ստվերում մնացած կյանք, Երևան, 1991։