Ավետիք Աբաջյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետիք Սերգեյի Աբաջյան (օգոստոսի 29, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ և գծանկարիչ։
Ավետիք Աբաջյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Avetik Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄայրը բժիշկ է, հայրը՝ ռազմական ծառայող[1], այդ պատճառով ընտանիքը հաճախ էր տեղափոխվում։ Մանկությունը անց է կացրել Լենինգրադում, Երևանում և Մոսկվայում։ 9-10-րդ դասարաններում զբաղվել է ծրագրավորմամբ[2], հաճախել է ծրագրավորման խմբակի։ Դպրոցն ավարտելուց հետո 1969 թվականին ընդունվել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտը։ Այստեղ սովորելով 6 ամիս՝ Աբաջյանը թողնում է ինստիտուտը։ Որոշ ժամանակ զբաղվել է հոգեբանությամբ։ Հոգեբանության ֆակուլտետի լաբորատորիայում զբաղվել է օրգանների փոխպատվաստմամբ։
Տարվել է նաև արվեստով։ Գեղանկարչության Ակադեմիայի ցուցասրահում Ջակոմո Մանցի գեղանկարչական ցուցահանդեսին այցելելուց հետո սկսում է ինքնուրույն զբաղվել գեղանկարչությամբ[1][3]։
1972 թվականին ծանոթանում է նկարիչ Վլադիմիր Իյլուշենկոյի հետ։ Նրա մոտ սովորում է օֆորտի արվեստը, զուգահեռաբար աշխատելով որպես պահակ, հրշեջ և բեռնակիր։
1980-ական թվականներին սկսում է ցուցահանդեսներ կազմակերպել։
Ավետիք Աբաջյանի աշխատանքները գտնվում են Ռուսաստանի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Էստոնիայի[4] մասնավոր հավաքածուներում։ Մեծ քանակությամբ նկարներ տնօրինում են մոսկովյան պատկերասրահներ «Արտ-սեզոնը» և «Արտ-քարավանը»։
Գործունեությունը
խմբագրելԻր ստեղծագործական կյանքը սկսել է որպես գրաֆիկ (չոր ասեղ, գունավոր օֆորտ)։ Գեղանկարչության մեջ ի սկզբանե օգտագործել է կտավը, բայց 1980-ականներին անցել է է սեփական ստեղծագործական տեխնիկային։ 2000-ական թվականներին ստեղծել է բազմաթիվ պաստելային գործեր։
Պատկերասրահ
խմբագրել-
«Ինգա», յուղաներկ, 1999
Ցուցահանդեսներ
խմբագրել- 1980-1989 — ցուցահանդեսներ գրաֆիկների Քաղկոմում, Մոսկվա
- 1980 — համամիութենական երիտասարդական ցուցահանդես, Տաշկենդ, Ուզբեկստան[5]
- 1987 — «Արբատր» խմբի ցուցահանդես, «Մանեժ» կենտրոնական սրահ, Մոսկվա
- 1988 — «Նշան — Էություն», «Երիտասարդություն» հյուրանոց, Մոսկվա
- 1989 — Ցուցահանդես, «Ռամա-Արտ» պատկերասրահ, Մոսկվա
- 1989 — «Interart» արվեստտի տոնավաճառ, Պոզնան, Լեհաստան
- 1990 — Ցուցահանդես-աճուրդ, «Դրուոյի» պատկերասրահ, Փարիզ
- 1990 — Երեքի ցուցահանդես (Ավետիք, Իվան Սախնենկո, Սերգեյ Նաումով), Մոսկվա
- 1991 — Անհատական ցուցահանդես։ «Ռամենկի» ցուցասրահ, Մոսկվա
- 1991 — Մոսկվայի միջազգային գեղարվեստական տոնավաճառ, «Մանեժ» կենտրոնական ցուցասրահ, Մոսկվա
- 1992 — Անհատական ցուցահանդես։ «Սոլյանկայի» ցուցասրահ, Մոսկվա
- 1992 — Անհատական ցուցահանդես։ Տագանկայի թատրոն, Մոսկվա
- 1993 — Տոնավաճառ, Մարսել, Ֆրանսիա
- 1993 — Ցուցահանդեսներ Մոսկովյան պատկերասրահում, Մոսկվա
- 1993 — Տոնավաճառ, Ավինիոն, Ֆրանիսա
- 1993 — Գրողների միության տուն, Մոսկվա
- 1994 — Անհատական ցուցահանդես։ «Ջազ-արտ» ակումբ, Մոսկվա
- 1995 — Անհատական ցուցահանդես։ «Յունեա» պատկերասրահ, Մոսկվա
- 1995 — Խմբակային ցուցահանդես, «Յունեա» պատկերասրահ, Մոսկվա
- 1996 — Անհատական ցուցահանդես, «Ռամա-արտ» պատկերասրահ, Մոսկվա
- 1996 — Անհատական ցուցահանդես, Ռուսաստանի մշակութային ֆոնդի ցուցասրահ, Մոսկվա
- 1996 — Ռուսաստանի մշակութային ֆոնդի ցուցասրահ, համատեղ Գորդեևի հետ
- 1996 — Անհատական ցուցահանդես, Լրագրողների միության տուն, Մոսկվա
- 1996 — Անհատական ցուցահանդես, «Էքսպո-88» պատկերասրահ, Մոսկվա
- 2002 — Անհատական ցուցադրություն «Մեր ժառանգությունը» ամսագրի խմբագրությունում, Մոսկվա
- 2002-2003 — Երեք խմբակային ցուցահանդես Նկարիչների միության տանը, Մոսկվա
- 2005 — «Աշնանային մարաթոն», Նկարիչների միություն, Մոսկվա
- 2006 — Անհատական ցուցահանդես, «Սոլյանկայի» ցուցասրահ, Մոսկվա
- 2009-2010 — Խմբակային ցուցահանդեսներ Նկարիչների միության տանը, Մոսկվա
- 2012 — Խմբակային ցուցահանդես «Զրո» պատկերասրահում, Մոսկվա
- 2012 — Խմբակային բարեգործական ցուցահանդես «Էքսպո-88» պատկերասրահում, Մոսկվա
- 2013 — Խմբակային երկու ցուցահանդես Նկարիչների միության տանը, Մոսկվա
- 2014 — Խմբակային ցուցահանդես «Կունցևո» ցուցասրահում, Մոսկվա
- 2015 — «Նկարի աշխարհը» ցուցահանդես, Մոսկվա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Фильм "Аветик", 2015 год, режиссёр Борис Сутула
- ↑ «Ավետիք Աբաջյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Журнал «Русское искусство» о персональной выставке Аветика в галерее «Солянка»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Аветик на сайте Центра Современной Живописи». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «АБАДЖЯН Аветик Сергеевич, фото, биография». persona.rin.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.