Ավետիք Բուռնազյան
Ավետիք Իգնատի Բուռնազյան (ապրիլի 20, 1906[1][2], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 25, 1981[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), բժիշկ, ռազմական և քաղաքացիական առողջապահության կազմակերպիչ, ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալ (1956—1981), բժշկական գիտությունների թեկնածու (1938), բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ (1945), Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։ Մասնակցել է խորհրդային առաջին ատոմային ռումբի մշակմանը, ԽՍՀՄ «ատոմային վահանի» ստեղծողներից մեկն է։ Բուռնազյանը ատոմային բնագավառի բժշկության հիմնադիրներից է, մասնակցել է միջուկային սուզանավերի անձնակազմի,տիեզերական թռիչքների կենսաբժշկական աջակցության կազմակերպման խնդիրների լուծմանը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից][3]։ Նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է թիվ 6 կլինիկական հիվանդանոցը, որպես ԽՍՀՄ Առողջապահության նախարարության 3-րդ գլխավոր վարչության առողջապահական համակարգի հիմնական բժշկական հաստատություն։
Ավետիք Բուռնազյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1906[1][2] Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1981[2] (75 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Գործունեության ոլորտ | բժշկություն և ռադիոլոգիա |
Ալմա մատեր | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1930)[1] և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1935)[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու[1][2] (1938) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԱվետիք Բուռնազյանը ծնվել է 1906 թվականին։ 1924-1928 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում, այնուհետև ուսումը շարունակել է Լենինգրադի Սերգեյ Կիրովի անվան ռազմաբժշկական և Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ 1935-1940 թվականների եղել է Մոսկվայի մարզային կլինիկայի և Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի ռազմասանիտարական ամբիոնի ղեկավարը։ 1939 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մասնկացել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը, իսկ 1939-1940 թվականներին որպես համազորային 10-րդ բանակի սանիտարական վարչության պետ, Խորհրդա-ֆիննական պատերազմում կազմակերպում է բանակի ռազմասանիտարական աշխատանքները և անմիջական մասնակցություն ունենում Մաններհայմի գծի ամրությունների ճեղքմանը և վիրավորվում է մարտերից մեկի ժամանակ։ 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1943 թվականի նոյեմբերը եղել է Կալինինյան ճակատի բժշկական ծառայության ղեկավարը[4]։ 1943 թվականի մարտի 31-ին ստացել է գեներալ-մայորի կոչում, իսկ 1945 թվականի հունիսի 19-ին` գեներալ-լեյտենանտի։ 1945 թվականին եղել է Հեռավորարևելյան ռազմական 1-ին օկրուգի բժշկական վարչության պետը[5]։ 1946 թվականին եղել է ԽՍՀՄ նախարարների Խորհրդի 1-ին գլխավոր բժշկական ծառայության ղեկավարը[6]։ 1956—1981 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալը։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Սոցիալիստական աշխատանքի հերոս (14.04.1976)
- 5 Լենինի շքանշան (19.04.1945, 29.10.1949, 03.11.1953, 09.04.1966, 14.04.1976)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (20.07.1971)
- 3 Կարմիր դրոշի շքանշան (30.01.1943, 08.09.1945, 20.06.1949)
- Հայրենական պատերազմի շքանշան, առաջին աստիճանի (04.06.1944)
- 3 Աշխատանքային կարմիր դրոշ (08.12.1951, 11.09.1956, 03.04.1974)
- Կարմիր աստղի շքանշան (03.11.1944)
- «Պատվո նշան» շքանշան (15.01.1966)
- «Խիզախության համար» մեդալ (11.02.1961)
- Այլ պարգևներ
Աշխատություններ
խմբագրել- А. И. Бурназян. Основы радиобиологии и радиационной защиты. Лекция. — М.: Б. и., 1977. — 48 с.
- А. И. Бурназян. Борьба за жизнь раненых и больных на Калининском — 1-м Прибалтийском фронте (1941—1945). — М.: Медицина, 1982. — 304 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Память народа
- ↑ БУРНАЗЯН Аветик Игнатьевич - Великой отечественной войны(չաշխատող հղում)
- ↑ Великая Отечественная. Герои Армении
- ↑ БУРНАЗЯН АВЕТИК ИГНАТЬЕВИЧ
Գրականություն
խմբագրել- Богуненко Н. Н., Пелипенко А. Д., Соснин Г. А. Бурназян Аветик Игнатьевич // Герои атомного проекта. — Саров: Росатом, 2005. — С. 79. — ISBN 5-9515-0005-2
Արտաքին հղումներ
խմբագրելАветик Игнатьевич Бурназян «Երկրի հերոսներ» կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 612)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Բուռնազյան» հոդվածին։ |