Ավետում (նկար, Կարավաջո)
«Ավետում» (իտալ.՝ Annunciazione), վաղ բարոկկո դարաշրջանի իտալացի գեղանկարիչ Կարավաջոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է մոտավորապես 1608 թվականին։ Նկարն արված է փայտի վրա՝ յուղաներկով, որի չափերն են՝ 285 × 205 սմ։
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Կարավաջո |
տարի | 1608 |
բարձրություն | 285 սանտիմետր |
լայնություն | 205 սանտիմետր |
ուղղություն | կարավաջիզմ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Նանսիի կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Նանսիի կերպարվեստի թանգարան |
հիմնական թեմա | Ավետում |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Այսօր «Ավետում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Նանսիի կերպարվեստի թանգարանում[1][2][3]. (Նանսի, Ֆրանսիա)։
Պատմություն
խմբագրելՆկարը Հենրի II նվիրել է Նանսիի եկեղեցուն, որպես խորանի գլխավոր նկար․ կա վարկած, որ նկարը ձեռք են բերել նրա որդիները 1608 թվականին Մալթա կատարած այցելության ժամանակ։
«Ավետում» ստեղծագործությունը բավականին վնասվել է և ենթարկվել ռետուշի․ միայն հրեշտակի ֆիգուրն է, որ մնացել է Կարավաջոյի վրձնով արված։
Նկարագիր
խմբագրել«Ավետում» ստեղծագործությունում Կարավաջոն նկարել է երկու ֆիգուր՝ Մարիամ Աստվածածինն ու Գաբրիել հրեշտակը։ Նկարում հեղինակը պատկերել է Աստվածաշնչյան Ավետումը։ Գաբրիելի ձեռքին սպիտակ շուշաններ են՝ Մարիամի խորհրդանիշը։ Կույսը երեսնիվայր է, երբ հրեշտակը նրան պատմում է ավետման մասին։ Ստեղծագործությունը արված է սֆումատոյի և տենեբրիզմի տեխնիկայով, որը բնորոշ է Կարավաջոյին։ Նկարը մուգ գույներով է, բացի երկու ֆիգուրից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Michelangelo Merisi, dit Le Caravage — L'Annonciation». Musée des Beaux-Arts de Nancy. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Sybille Ebert-Schifferer Caravage. — éditions Hazan. — Paris, 2009. — P. 319. — ISBN 978-2-7541-0399-2
- ↑ Clara Gelly Nancy, Musée des beaux-arts: peintures italiennes et espagnoles, XIVe-XIXe siècle. — Paris: IAC Éditions, 2006. — P. 191. — ISBN 9782916373010
Գրականություն
խմբագրել- Gash, John (2003). Caravaggio. ISBN 1-904449-22-0.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Michelangelo Merisi, dit Le Caravage — L'Annonciation». Musée des Beaux-Arts de Nancy. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետում (նկար, Կարավաջո)» հոդվածին։ |