Ավստրալիական մայրաքաղաքային տարածք
Ավստրալիական մայրաքաղաքային տարածք (անգլ.՝ Australian Capital Territory, ACT), տարածք Ավստրալիական միության կազմում, որը ներառում է Կանբերրա քաղաքը, ինչպես նաև ոչ մեծ գյուղատնտեսական գոտի և Նամաջի ազգային պարկը։ Բնակչությունը՝ 373 100 մարդ (7-րդը Ավստրալիայի վարչական միավորների միջև, տվյալները 2012 թվականի մարտի վերջ)։
| |||||
Երկիր | Ավստրալիա | ||||
Կարգավիճակ | mainland territory of Australia?, territory of Australia? և էքսկլավ | ||||
Մտնում է | Ավստրալիա | ||||
Վարչկենտրոն | Կանբերրա | ||||
Ամենաբարձր կետ | Bimberi Peak? | ||||
ԲԾՄ | 892 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Australian Capital Territory Legislative Assembly?[1] | ||||
Դատական մարմին | Supreme Court of the Australian Capital Territory?[2] | ||||
Բնակչություն | ▲453 558 մարդ (հունիսի 30, 2021)[3] | ||||
Տարածք | 2358 կմ² | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1911 թ. | ||||
Սահմանակցում է | Նոր Հարավային Ուելս | ||||
Ժամային գոտի | UTC+10, UTC+11 և Australia/Sydney? | ||||
ISO 3166-2 կոդ | AU-ACT | ||||
Հեռախոսային կոդ | 02[4] | ||||
act.gov.au | |||||
Ավստրալիական մայրաքաղաքային տարածքում գտնվող գյուղերը և համայնքները ներառում են՝ Ուիլյամսդեյլ (անգլ.՝ Williamsdale), Թոփ Նաս (անգլ.՝ Top Naas), Ուրիարա (անգլ.՝ Uriarra), Տարվա (անգլ.՝ Tharwa), Օաքս Էստեյտ (անգլ.՝ Oaks Estate), Պիրսես Կրիկ (անգլ.՝ Pierces Creek) և Հոլլ (անգլ.՝ Hall)։
Պատմություն
խմբագրելՆոր մայրաքաղաքային տարածքի նախագիծն ստեղծվել է XIX դարի վերջում, երբ կազմավերվում էր Ավստրիալական Միությունը։ 1901 թվականին ընդունվեց ավստրիալական սահմանադրությունը, որի համաձայն՝ Նոր Հարավային Ուելսը պարտավորվում է նահանգի հարավում գտնվող մի ոչ մեծ տարածք փոխանցել դաշնային նոր կառավարությանը։ Նոր մայրաքաղաքի տեղն ընտրվել է որպես չեզոք տարածք Ավստրիալիայի երկու խոշորագույն քաղաքների՝ Սիդնեյի ու Մելբուռնի միջև, որոնք նույնպես հավակնում էին մայրաքաղաք հռչակվելու։ Տարածքը կառավարությանը փոխանցվեց 1911 թվականին, իսկ 1913 թվականին սկսվեց Կանբերրայի շինարարությունը։
Դաշնային կառավարությունը պաշտոնապես Մելբուռնից Կանբերրա տեղափոխվեց 1927 թվականի մայիսի 9-ին, երբ ավարտվեց կառավարության շենքի կառուցումը։ Սկզբնական շրջանում կառավարության առանձին բաժիններ շարունակում էին մնալ Մելբուռնում, սակայն հետզհետե դրանք ևս տեղափոխվեցին նոր մայրաքաղաք։
Տարածքը նախապես հայտնի էր որպես Դաշնային մայրաքաղաքի տարածք (ԴՄՏ), իսկ 1938 թվականին պաշտոնապես վերանվանվեց Ավստրալիական մայրաքաղաքային տարածք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 8 // Australian Capital Territory (Self-Government) Act 1988
- ↑ 6 // Seat of Government Supreme Court Act 1933, Australian Capital Territory Supreme Court Act 1933
- ↑ 3,0 3,1 Australian Capital Territory (Australia) - Population Statistics, Charts, Map and Location
- ↑ Telecommunications Numbering Plan 2015
Արտաքին հղումներ
խմբագրել- http://www.act.gov.au/index.jsp Արխիվացված 2005-05-21 Wayback Machine
- Կանբերրայի խորը տիեզերքի կապի կենտրոն (անգլ.)
- Ավստրալիայի մասին տեղեկություններ (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական մայրաքաղաքային տարածք» հոդվածին։ |