Ավստրալիայի սահմանադրություն

Ավստրալիայի սահմանադրություն (անգլ.՝ Constitution of Australia), Ավստրալիայի հիմնական օրենքը, որը սահմանում է երկրի պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, քաղաքացիների իրավունքները և ազատությունը։ Ավստրալիայի սահմանադրությունն ներառում է մի քանի փաստաթղթեր։ Ամենից կարևորը «Ավստրալիական խորհրդի սահմանադրությունն» է։ Սահմանադրությունը հաստատվել է հանրաքվեով, որը երկրում տեղի է ունեցել 1898-1900 թվականներին և որոնց մասնակցել են ավստրալիական գաղութների բնակիչները։ Հաստատված նախագիծն ընդունվել է որպես Ավստրալիական խորհրդի սահմանադրական ակտ, որը համարվում է Միացյալ Թագավորության խորհրդարանի պաշտոնական ակտ։

Ավստրալիայի սահմանադրություն
սահմանադրություն, օրենսդրական ակտ Խմբագրել Wikidata
Մասն էCommonwealth of Australia Constitution Act (1900) Խմբագրել Wikidata
ԵրկիրԱվստրալիա Խմբագրել Wikidata
ՎայրNational Archives of Australia Խմբագրել Wikidata
Իրավասությունը տարածվում էԱվստրալիա Խմբագրել Wikidata
Լեզուանգլերեն Խմբագրել Wikidata
Amended by1906 Australian Senate elections referendum, 1910 Australian referendum (State Debts), 1928 Australian referendum (State Debts), Australian referendum, 1946, 1967 Australian referendum (Aboriginals), Australian referendum, 1977, Australian referendum, 1977, Australian referendum, 1977 Խմբագրել Wikidata

Ավստրալիական խորհրդի սամանադրական ակտը օրենք է դարձել 1990 թվականի հուլիսի 9-ին և ուժի մեջ է մտել 1901 թվականի հունվարի 1-ին։ Չնայած որ սահմանադրությունն ի սկզբանե ուժի մեջ է մտել որպես Միացյալ Թագավորության խորհրդարանի ակտ, սակայն 1986 թվականի Ավստրալիական ակտով վերացվել է Ավստրալիայի սահմանադրությունը փոխելու Միացյալ Թագավորության խորհրդարանի ուժը և այժմ սահմանադրությունը կարող է փոխվել միայն երկրի ողջ տարածքում անցկացվող հանրաքվեով։

Բացի այդ, Ավստրալիայում կան սահմանադրական նշանակություն ունեցող այլ ակտեր, որոնցից են 1931 թվականի Վեսթմինսթերյան կանոնադրությունը, որի 1942 թվականի փոփոխված տարբերակն ընդունված է Ազգերի համագործակցության բոլոր երկներում և 1986 թվական Ավստրալիական ակտը, որն ընդունված է Ավստրալիայի բոլոր նահանգների խորհրդրանների, Ավստրալիայի դաշնային խորհրդարանի և Միացյալ Թագավորության խորհրդարանի կողմից։ Վեսթմինսթերյան ակտը հաճախ համարվում է այն կետը, ըստ որի Ավստրալիան դե յուրե դարձել է անկախ պետություն, իսկ ավստրալիական ակտը վերջնական խզել է Ավստրալիայի և Միացյալ Թագավորության սահամանադրական կապը։ Չնայած որ նույն անձը՝ Եղիսաբեթ II-ը երկու երկրների միապետն է, նա ազդեցության տարբեր մակարդակներ ունի այդ երկրներից յուրաքանչյուրում[1]։

Ավստրալիայի ընդհանուր իրավական համակարգում երկրի բարձրագույն դատարանը և երկրի դաշնային դատարանը լիազորված են մեկնաբանելու սահմանադրական դրույթները[2]։ Նրանց որոշումները սահմանում են սահմանադրության մեկնաբանումը և կիրառումը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. R v Foreign Secretary; Ex parte Indian Association [1982] QB 892 at 928; approved by the High Court of Australia in Sue v Hill HCA|30|1999; 199 CLR 462 at [57].
  2. The High Court's jurisdiction is under s.30, and the Federal Court's s.39B, of the Judiciary Act 1903 (Cth).

Արտաքին հղումներ

խմբագրել