Ավստրիայի պատմություն

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Պալեոլիթի դարաշրջան

խմբագրել

Մարդկային բնակության առաջին հետքերն Ավստրիայի տարածքում վերաբերում են պալեոլիթի դարաշրջանին։ Վերջին սառցե դարաշրջանում Ալպերը ծածկված էին սառցադաշտերով և հիմնականում անհասանելի են մարդկանց համար։ Ավստրիայում հոմինիդների ամենահին հետքերը վերաբերում են միջին պալեոլիթին, երբ նեանդերթալցիներն ապրում էին Եվրոպայում։ Ներքին Ավստրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Գուդենուս քարանձավում հայտնաբերվել են նեանդերթալների գործունեության հետքեր, որոնք թվագրվում են մոտ 70 հազար տարի առաջ:Նույն Ստորին Ավստրիայում վերին պալեոլիթի հետ կապված բազմաթիվ գտածոներ են հայտնաբերվել, որոնցից ամենահայտնի գտածոները Վախաուում։ Նախնադարյան արվեստի երկու գործեր պատկանում են վերին պալեոլիթին՝ Գալգենբերգի Վեներան Ստրատցինգից / Կրեմս-Ռեբերգ (32000 տարի առաջ, ռելիեֆ քանդակ, 7,2 սմ, ամֆիբոլիտ-շիֆեր) և Վիլենդորֆյան Վեներա (26000 տարի առաջ, 11 սմ, կրաքար)։ 2005-ին Ավստրիայում հայտնաբերված Homo sapiens տեսակի երեք նորածինների թաղումները, ներառյալ երկու երկվորյակ երեխաների թաղումները՝ ծածկված մամոնտի բազուկով, ուշ պալեոլիթյան Կրեմս-Վախտբերգ [դե] վայրում՝ Վախտբերգ գյուղի մոտ, քաղաքի մոտ։ Կրեմս ան դեր Դոնաուն Գրավետյան մշակույթի ժամանակ։ Մոտ 27 հազար տարի (ռադիոկարբոնային թվագրում) Ավստրիայում մարդկանց հնագույն հայտնի թաղումները։ Երկվորյակ արու նորածինները մոնոզիգոտ երկվորյակների ամենավաղ գրանցված դեպքն են, մինչդեռ մեկ գերեզմանի անհատը 3-րդ կարգի արական սեռի ազգական էր։ Նրանք բոլորը Věstonice կլաստերի մի մասն են։ Նմուշներում Krems1_1 (I2483) և Krems1_2 (I2484) (30.950−31.75 հազար տարի մինչ օրս) նույնականացվել են միտոքոնդրիալ հապլոգումբը U5 և Y-քրոմոսոմային հապլոգումբը, որոշվել է Krems WA3 միտոքոնդրիալ հապլոգումբը U5: Մ. թ. ա. 500-400 թվականներին, կելտերի ներխուժումից հետո, իլլիրիական բնակչությունը ենթարկվեց կելտացման։ Մ. թ. ա. 16-9 թվականներին Ավստրիայի տարածքը Դանուբից հարավ նվաճեցին հռոմեացիները[1][2]։

Մ. թ. 6-րդ դարի 2-րդ կեսից Արևմտյան Ավստրիայում բնակություն հաստատեցին գերմանական, իսկ կենտրոնական և արևելյան մասերում՝ սլավոնական ցեղերը։ 788 թվականին Ավստրիայի տարածքը մտավ ֆրանկների պետության մեջ։ Ֆրանկների պետության քայքայումից (843) հետո Ավստրիայի տերիտորիան մտավ Արևելա-ֆրանկական թագավորության (Գերմանիայի) մեջ։

Ավստրիական հողերը միջնադարում

խմբագրել
 
Ռոմեական պրովինցիան և քաղաքը Ավստրիայի տարածքում
 
Հռոմեական «Հեթանոսական դարպասները»

10-րդ դարում այն նվաճեցին հունգարացիները, բայց 955 թվականին նրանցից ետ նվաճեց գերմանական Օտոն I թագավորը՝ ստեղծելով բավարական Արևելյան մարկը։ 976 թվականից այստեղ հաստատվեց Բաբենբերգների դինաստիան (մինչև 12461156 թվականին Ավստրիան դարձավ դքսություն՝ վերջնականապես անջատվելով Բավարիայից (1156 թվականը համարվում է ավստրիական պետության կազմավորման տարեթիվը)։

Հաբսբուրգների իշխանության կազմավորումը

խմբագրել

1276-1278 թվականներին գերմանական Ռուդոլֆ I Հաբսբուրգ թագավորը գրավեց Ավստրիան ու Շտիրիան և 1282 թվականին հանձնեց իր որդիներ Ալբրեխսփն ու Ռուդոլֆին։ Դրանով սկիզբ դրվեց Հաբսբուրգների բազմադարյան տիրապետությանը (մինչև 1918) Ավստրիայում։ 1335 թվականին Ավստրիային միացվեցին Կարինտիան, 1363 թվականին՝ Տիրոլը, 1375 թվականին՝ Ֆորառլբերգի մեծ մասը, 1382 թվականին՝ Տրիեստը։

16-րդ դարում Հաբսբուրգները, որոնք 1438 թվականից զբաղեցնում էին հռոմեական սրբազան կայսրության գահը, օգտվելով թուրքական վտանգի հետևանքով ստեղծված իրադրությունից (1526 թվականին թուրքերը Մոխաչի մոտ ջախջախեցին հունգարա-չեխական բանակը), իրենց տիրապետությունը տարածեցին Չեխիայի և Արևմտյան Հունգարիայի վրա։ Կազմավորվեց Հաբսբուրգների բազմազգ կայսրությունը, որի քաղաքական կենտրոնր Ավստրիան էր։

Սոցիալ-տնտեսական պայքարնը 13-18-րդ դարերում

խմբագրել
 

1529 թվականին թուրքերը պաշարեցին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան։ Սկսվեցին ավստրո-թուրքական երկարատև (մինչև 18-րդ դարը) ու ծանր պատերազմները։ 1525-1526 թվականներին Ավստրիայում բռնկվեց գյուղացիական ապստամբություն, որը Գերմանիայում տարածված գյուղացիական պատերազմի բաղկացուցիչ մասն էր։

Գյուղացիական ապստամբություններ տեղի ունեցան նաև 1595-1597 թվականներին և 1626 թվականին։ Սոցիալ-քաղաքական պայքարն Ավստրիայում 16-17-րդ դարերում ընդունեց ռեֆորմացիայի և հակառեֆորմացիայի կողմնակիցների սուր բախման բնույթ, ընդ որում, Ավստրիան հանդիսանում էր հակառեֆորմացիայի հենարանը։

17-րդ դարի վերջին և 18-րդ դարում Հաբսբուրգների տիրապետության տակ անցան Հունգարիայի, Տրանսիլվանիայի մեծ մասը, Խորվաթիան, Հարավային Նիդերլանդները, Իտալիայի մեծ մասը, Սլովենիայի մի մասը, Հյուսիսային Բոսնիան։ Լեհաստանի բաժանման (1772, 1795) ժամանակ Հաբսբուրգները զավթեցին լեհական և ուկրաինական հողերի մի մասը (Գալիցիան և այլն)։

Կարլոս VI 1713 թվականին Հաւբսբուրգների թագի բոլոր տիրույթները հայտարարեց անբաժանելի։ Տղամարդ ժառանգորդ չլինելու դեպքում դրանք բոլորը պետք է անցնեին նրա դստերը՝ Մարիա Թերեզային։ Սակայն Կարլոս VI մահից հետո նրա դստեր ժառանգական իրավունքները սկսեցին վիճարկել, որը հասցրեց Ավստրիական ժառանգության համար պատերազմին (1740-1748

 
Ավստրիայի տեղագրական քարտեզը

Թեև ի վերջո Մարիա Թերեզայի իրավունքները ճանաչվեցին, Ավստրիան[3] կորցրեց տնտեսապես զարգացած Սիլեզիան, որը զավթել էր Պրուսիան։ Այն ետ գրավելու փորձը Յոթամյա պատերազմում հաջողություն չունեցավ։ 17-րդ դարի 2-րդ կեսին և 18-րդ դարում Ավստրիայի ներքին զարգացման համար հատկանշական էր ճորտ գյուղացու կոռային աշխատանքի վրա հիմնված խոշոր կալվածատիրական տնտեսությունը, խոշոր ազնվականության տնտեսական և քաղաքական ուժեղացումը, բյուրոկրատիայի աճը։ Ավստրիայի տնտեսության մեջ դեռևս դանդաղ էին զարգանում կապիտալիստական տարրերը։

18-րդ դարի 2-րդ կեսին Մարիա Թերեզան (իշխել է 1740-1780) և Իոսիֆ II (իշխել է 1780-1790) անցկացրին բարեփոխություններ, որոնք նպաստեցին պետական իշխանության կենտրոնացմանն ու ամրապնդմանը, կա պիտալիստական մանուֆակտուրաների զարգացմանը։

17-րդ դարի 70-80-ական թվականներին ձեռնարկված գյուղացիական բարենորոգումների (ճորտատիրական կախման վերացում և այլն) փորձերը հանդիպեցին հետադիմական ազնվականության դիմադրությանն ու չիրագործվեցին։ Այս ժամանակին է վերաբերում ավստրիկան բացարձակ միապետության վերջնական ձևավորումն ու ծաղկումը, որը Իոսիֆ II ժամանակ ան վանվեց «լուսավորյալ» բացարձակ միա պետություն։

Ֆրանսիական հեղափոխություն

խմբագրել
 
Մարիա Թերեզա, 1727

18-րդ դարում ֆրանսիական հեղափոխության տարիներին Ավստրիա հանդես եկավ որպես հեղափոխական Ֆրանսիայի դեմ ինտերվենցիայի նախաձեռնող և կազմակերպիչ։ Բայց մի շարք պարտություններ կրելուլ ֆրանսիական հեղափոխական զորքերից (1792) և ապա Նապոլեոն 1-ինը թվականից (Մարենգո՝ 1800, Աուստերլից՝ 1805 և այլն)՝ զրկվեց իր տիրապետությունների մեծ մասից և հրաժարվեց Գերմանիայում ունեցած ազդեցությունից[4][5]։

1806 թվականին վերացվեց Հռոմեական սրբազան կայսրությունը։ Նապոլեոնյան Ֆրանսիայի պարտությունից հետո, Վիեննայի կոնգրեսի (1814-1815) որոշմամբ, Ավստրիային վերադարձվեցին կորսված տերիտորիաները, վերականգնվեց նրա ազդեցությունը Գերմանիայում (նախկին Հռոմեական սրբազան կայսրության փոխարեն 38 պետություններից կազմվեց Գերմանական միություն, որոնցից ամենախոշորները Ավստրիան և Պրուսական թագավորությունն էին)։

Տնտեսապես համեմատաբար հետամնաց Ավստրիան դարձավ հետադիմության գլխավոր պատվարներից մեկը Եվրոպայում։ Դա դրսևորվեց Վիեննայի կոնգրեսում Ավստրիայի քաղաքականության մեջ և հատկապես հակահեղափոխական Սրբազան դաշինքի (1815) ստեղծման գործում։

1821 թվականին Ավստրիայի զինված ուժերը ճնշեցին հեղափոխությունները Նեապոլիտանական թագավորությունում և Պիեմոնտում։

Կապիտալիզմի զարգացում

խմբագրել

19-րդ դարի 30-40-ական թվականներին Ավստրիայում սկսեց զարգանալ կապիտալիզմը, ձևավորվեցին արդյունաբերական բուրժուազիան ու պրոլետարիատը։ Սակայն ֆեոդալական կարգերն արգելակում էին կապիտալիզմի զարգացումը։ Դասակարգային և ազգային հակասությունների արդյունք էր 1848 թվականի մարտին բռնկված հեղափոխությունը, որն ընդգրկեց Ավստրիան, Հունգարիան, Չեխիան, Գալիցիան և այլն։

Լիբերալ բուրժուազիայի դավաճանության հետևանքով հեղափոխությունը պարտվեց։ Բայց հեղափոխության որոշ նվաճումներ պահպանվեցին, կոռի, բահրայի և այլ պարտավորությունների վերացումը հող նախապատրաստեց կապիտալիզմի արագ զարգացման համար։

Ավստրո-Հունգարիա (1867-1918)

խմբագրել

Սարդինական թագավորության ու Ֆրանսիայի (1859), Պրուսիայի և Իտալիայի (1866) դեմ պատերազմներում կրած պարտությունները և 1867 թվականին Հյուսիս–Գերմանական Միության կազմավորումը հանգեցրին նրան, որ Ավստրիան կորցրեց իր ազդեցությունը գերմանական պետությունների վրա և իր դիրքը՝ որպես մեծ տերության։

Ճգնաժամային այդ պայմաններում Ավստրիայի կառավարող շրջանները 1867 թվականին համաձայնագիր կնքեցին Հունգարիայի հետ, որով ավստրիական կայսրությունը վերածվեց դուալիստական միապետության՝ Ավստրո-Հունգարիայի, որը 1879 թվականին դաշինքի մեջ մտավ Գերմանիայի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի և Ֆրանսիայի։

1888 թվականին ձևավորվեց Ավստրիայիս-դեմոկրատական կուսակցությունը, որի ղեկավարությունը 90-ական թվականների վերջերին զավթեցին օպորտուեիստները։

Իմպերիալիզմի դարաշրջան

խմբագրել

Իմպերիալիզմի դարաշրջանում Ավստրիայում ուժեղացավ ազգային-ազատագրական պայքարը, լայն թափ ստացավ գործադուլային շարժումը, որոնք առավել չափով խորացաև և սրվեցին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918)։ Պատերազմում կրած պարտության հետևանքով և Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության անմիջակաև ազդեցությամբ 1918 թվականինև Ավստրիայում ստեղծվեց հեղափոխական ճգնաժամ։

1918 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին Ավստրիայում հաղթանակեց բարժաա-դեմոկրսւտական հեղափոխություևը։ Հաբսբուրգների կայսրություևը քայքայվեց։ Նրա ավերակևերի վրա ստեղծվեցիև նոր, անկախ բուրժուական պետություններ՝ Ավստրիան, Հունգարիան, Չեխոսլովակիան։ Հաբսբուրգևերի նախկին տիրապետությունների մի մասն անցավ Հարավսլավիային, Լեհաստանին և Ռումինիային։ Հեղափոխության վերելքի պայմաևևերում ստեղծվում էին բանվորների և զինվորևերի դեպուտատևեըի սովետներ։

  • 1918 թվականի նոյեմբերին կազմավորվեց Ավստրիայի կոմունիստական կուսակցությունը։ Աշխատավորական զանգվածևերի ճևշման տակ 1918 թվականի նոյեմբերի 12 թվականին Ավստրիան հռչակվեց հանրապետություն։ Եվրոպայում ամենահետադիմական միապետական վարչակարգերից մեկը փոխարինվեց բուրժուա-դեմոկրատական կարգերով։

Առաջին հանրապետություն

խմբագրել
 
Ավստրիայի Օկուպացիոն գոտիները

Պրոլետարիատը ձեռք բերեց որոշ նվաճումևեր, բայց ագրարային ոչ մի բարենորոգում չանցկացվեց, հողի զգալի մասը մևաց խոշոր հողատերերի ձեռքում։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությաև պարագլուխևերը ջլատում էին բանվոր դասակարգի ուժերը և խոչընդոտում բուրժուական հեղափոխությաև վերածմանը պրոլետարականի։

Ավստրիական բուրժուազիային հաջողվեց սոցիալ-դեմոկրատիայի օգնությամբ պահպանել կապիտալիստական կարգերը։

  • 1919 թվականի սեպտեմբերի 10 Ավստրիան ստորագրեց հաշտության պայմանագիր, որով Ավստրիան դրվում էր Անտանտի տերաթյուևների հսկողության տակ։
  • 1920 թվականի հոկտեմբերի 1 թվականին ընդունվեց Ավստրիայի Հանրապետության սահմանադրությունր։ 1922 թվականի հոկտեմբերի 4 թվականին Ավստրիան Անգլիայի, Ֆրանսիայի, Իտափայի և Չեխոսլովակիայի հետ սգտորագրեց Ժնևի արձանագրությունները՝ 650 միլիոն կրոն (ոսկով) միջազգային փոխառություն ստանալու մասին։ Ավստրիայի գրեթե ամբողջ ֆինանսները դրվում էիև Ազգերի լիգայի նշանակած գլխավոր կոմիսարի վերահսկողության տակ (մինչև 1926
  • 1924 թվականի փետրվարին Ավստրիան դիվանագիտակաև հարաբերություններ հաստատեց ԽՍՀՄ-ի հետ։
  • 1929-1933 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը ծանր հետևանքներ ունեցավ Ավստրիայի տնտեսության համար։ Կառավարող շրջանները սոցիալական հակասություններից և տնտեսական դժվարություններից դուրս, գալու նպատակով մերձեցան իտալական ու գերմանական ֆաշիզմի հետ։
  • 1933 թվականի մարտին արձակվեց պառլամենտը, վերացվեց մամուլի և ժողովների ազատությունը, ապրիլին ցրվեց Շուցբունդ սոցիալ-դեմոկրատական զինվորական կազմակերպությունը, մայիսին արգելվեց կոմկուսակցությունը[6][7][8]։
  • 1930-ական թվականներին Ավստրիան դարձավ պրոիտալական և պրոգերմանական խմբավորումևերի պայքարի ասպարեզ։ Կանցլեր է. Դոլֆուսը, որը կողմևորոշվում էր դեպի Իտալիաև, 1934 թվականին սպանվեց Հիտլերի գործակալների՝ ավստրիական նացիստների ձեռքով։
  • 1936 թվականին Կուրտ Շուշնիգի կառավարությանը պայմանագիր կնքեց Գերմաևիայի հետ, որով Ավստրիան փաստորեև պարտավորվում էր հետևել հիտլերյան Գերմանիայի քաղաքականությանը։
  • 1938 թվականի փետրվարի 12-ին Հիտլերը Ավստրիային վերջնագիր ներկայացրեց՝ պահանջելով գործողությունևերի լիակատար ազատություև ըևձեռել ավստրիական հիտլերականներին և նրանց ներկայացուցիչներիև ընդգրկել կառավարության մեջ։ Շուշնիգը տեղի տվեց, սակայն աշխատավորական զանգվածևերի ճևշմաև ներքո ստիպված էր մարտի 13-ին թվականին Ավստրիայի ճակատագրի վերաբերյալ ժողովրդական հարցում նշանակել։ Մինչ այդ, մարտի 11-ի լույս 12-ի գիշերը հիտլերյաև զորքերը օկուպացրին Ավստրիան։

Անգլիայի, Ֆրաևսիայի և ԱՄՆ-ի թույլտվությամբ հիտլերականները հռչակեցին Ավստրիայի միացումը Գերմանիային։ Միակ պետությանը, որ հանդես եկավ դրա դեմ, Խորհրդային Միությունն էր։ Ֆաշիստական տիրապետության յոթ տարիները (1938-1945) Ավստրիայի պատմության ամե– նամռայլ շրջանն էին։ Երկրի ամբողջ տնտեսությունը ենթարկվեց Գերմանիայի ռազմակաև կարիքներին։

Երկրորդ Հանրապետություն

խմբագրել
 

1943 թվականին ԽՍՀՄ-ի, ԱՍՆ-ի և Աևգլիայի արտաքին գործերի մինիստրները Մոսկվայի խորհրդակցությունում հայտարարեցին «Ավստրիան ազատ և անկախ տեսևելու» երեք տերությունների ցանկության մասին։

Հիտլերյան լծից Ավստրիան փրկելու գործում վճռական դեր խաղաց խորհրդային բանակը, որը 1945 թվականի ապրիլի 13-ին ազատագրեց Վիեննան։ Ավստրիան բաժաևվեց խորհրդային, ամերիկյաև, անգլիական և ֆրաևսիակաև օկուպացիոն գոտիների։ 1945 թվականի ապրիլին Վիեննայում ստեղծվեց Ավստրիայի ժամանակավոր կառավարություն, որի իրավասությունն աստիճանաբար տարածվեց ամբողջ երկրի վրա։

ԱՄՆ-ի ճևշմաև տակ Ավստրիան 1948 թվականին ընդունեց «Մարշալի պլանը»։ ԱՄՆ և արևմտյան տերությունները ձգձգում էին Ավստրիայի հետ պետական պայմանագրի կնքումը՝ ձգտելով երկիրը վերածել Հյուսիս-ատլանտյան ագրեսիվ խմբավորման ռազմաստրատեգիական բազայի։

1946-1948 թվականներին Ավստրիայում ազգայնացվեցին ծանր արդյունաբերության զգալի մասը և երեք խոշոր բանկեր։

Ինքնիշխանության վերականգնումը և իշխանության համաշխարհային աճը

խմբագրել

1955 թվականի մայիսի 15-իև ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի ներկայացուցիչները Վիեննայում ստորագրեցիև «Աևկախ և դեմոկրատական Ավստրիայի վերականգնման մասին պետական պայմանագիրը», որով վերացվեց Ավստրիայի օկուպացումը։

1955 թվականի հոկտեմբերի 26-ին ավստրիական պառլամեևտը օրենք ընդունեց Ավստրիայի մշտական չեզոքության մասիև։ Ավստրիան պարտավորվել է չմիանալ ոչ մի ռազմական դաշինքի և թույլ չտալ օտարերկրյա ռազմակաև բազաներ ստեղծել իր տարածքում։

Ավստրիայի չեզոքությունը ճանաչել են աշխարհի շատ պետություններ։ 1955 թվականի դեկտեմբերին Ավստրիան դարձավ ՄԱԿ-ի անդամ։ Սակայն բուն Ավստրիայում ն նրա սահմաններից դուրս կան ուժեր, որոնք ձգտում են Ավստրիան շեղել չեզոքության ուղուց։ Այսպես կոչված Ավստրիայի ազատության կուսակցությունը կողմևորոշվում է դեպի ԳՖՀ մոնոպոլիստները։ Ուժեղաևամ է արևմտա-գերմանական կապիտալի ներթափանցումը Ավստրիայի տնտեսությաև մեջ։

1962 թվականից բանակցությանեեր են տեղի ուևենամ «ընդհանուր շուկային» Ավստրիայի մասնսւկցության շուրջը։ 1945-1966 թվականներին իշխաևությաև գլուխ էիև կանգնած երկու խոշոր կուսակցաթյունևերի՝ Ավստրիական ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) և Ավստրիայի սոցիալիստական կուսակցության (ԱՍԿ) ներկայացուցիչևերից կազմված կոալիցիոն կառավարությունևերը։

1966 թվականի մարտի 6-ի պառլամենտակաև ըետրություններում ԱԺԿ ստացավ Ազգային խորհրդի տեղերի բացարձակ մեծամասնությունը և կազմեց միակասակցակաև կառավարություն։ 1971 թվականի մարտին, Ազգայիև խորհրդի ընտրություններում ԱՍԿ կազմեց իր միակուսակցակաև կառավարությունը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Austria: A Country Study. Select link on left for The Anschluss and World War II. Eric Solsten, ed. (Washington, D.C.: Federal Research Division of the Library of Congress, 1993).
  2. Emil Müller-Sturmheim
  3. Crankshaw, Edward: Maria Theresa, Longman publishers 1969, 56.
  4. Richard Cavendish. The End of the Holy Roman Empire. History Today Volume 56 Issue 7 2006
  5. Unterreiner K. The Habsburgs. Portrait of an European dynasty. Pichler Verlag Vienna 2011
  6. Stanley G. Payne, A History of Fascism 1914–1945
  7. «Austria: Eve of Renewal». Time. 1933 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  8. «Austria: Eve of Renewal». Time. 1933 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.

Գրականություն

խմբագրել

Վաղ դարաշրջան

խմբագրել

17-րդ դար

խմբագրել
  • Bassett, Richard, For God and Kaiser: The Imperial Austrian Army, 1619–1918 (2015)
  • Beales, Derek. Joseph II vol 1: In the shadow of Maria Theresa, 1741–1780 (1987); Joseph II: Volume 2, Against the World, 1780–1790 (2009)
  • Beales, Derek. The false Joseph II, Historical Journal, 18 (1975), 467–95. in JSTOR
  • Dickson, P. G. M. Monarchy and Bureaucracy in Late Eighteenth-century Austria. English Historical Review 1995 110(436)։ 323–367. in JSTOR
  • Henderson, Nicholas. Joseph II, History Today 1991 41 (March)։ 21–27.
  • Ingrao, Charles W. In Quest and Crisis: Emperor Joseph I and the Habsburg Monarchy (1979)

19-րդ դար

խմբագրել

Նորագույն դարաշարջան

խմբագրել
  • Bukey, Evan. Hitler's Austria: Popular Sentiment in the Nazi Era, 1938–1945 (2002)
  • Kann, Robert A. et al., eds. The Habsburg Empire in World War I: Essays on the Intellectual, Military, Political, and Economic Aspects of the Habsburg War Effort (1979); 12 essays by experts
  • Pulzer, Peter. "The Legitimizing Role of Political Parties: the Second Austrian Republic", Government and Opposition (1969) Volume 4, Issue 3 July, pp. 324–344, DOI: 10.1111/j.1477-7053.1969.tb00804.x
  • Rathkolb, Oliver. The Paradoxical Republic: Austria, 1945–2005 (Berghahn Books; 2010) 301 pages). Translation of 2005 study of paradoxical aspects of Austria's political culture and society.
  • Steininger, Rolf, Günter Bischof, Michael Gehler (eds.) Austria In the Twentieth Century Transaction Publishers, 2008 excerpt and text search
  • University of Minnesota Center for Austrian Studies Working Papers
Քաղաքականություն
խմբագրել

Եվրոպայի պատմություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։