Ավստրո-գերմանական պայմանագիր
Ավստրո-գերմանական պայմանագիր կամ Երկյակ դաշինք, եղել է պաշտպանողական դաշինք Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի միջև, որը կնքվել է 1879 թվականի հոկտեմբերի 7-ին, որպես Բիսմարկյան սահմանափակ պատերազմական համակարգի մաս։ Երկու տերությունները խոստացան միմյան պաշտպանել Ռուսաստանի հարձակումներից։ Բացի այդ յուրաքանչյուրը խոստացավ մնալ նվազագույնը չեզոք, եթե նրացից մեկի վրա հարձակվի մեկ այլ եվրոպական տերություն (հիմնականում նկատի ունեին Ֆրանսիային, անգամ 1894 թվականին կնքված Ֆրանս-ռուսական դաշինքից հետո)։ Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը սրանով ուզում էր դուրս գալ Գերմանական կայսրության մեկսուսացումից և երաշխավորեր խաղաղություն, քանի որ Ռուսաստանը չէր համարձակվի պատերազմել երկու կայսրությունների հետ։
Ավստրո-գերմանական պայմանագիր | |
---|---|
Պայմանագրի տեքստ
խմբագրելԳերմանիան պարտավորվում էր պաշտպանել Ավստրո-Հունգարիային Ռուսաստանի ուղղակի հարձակման դեպքում (հոդված առաջին), սակայն հրաժարվում էր աջակցել նրա քաղաքականությանը Բալկաններում (հոդված երկրորդ)։ Պայմանագիրը կնքվեց 5 տարով, բազմիցս նորոգվեց, փաստորեն հիմք ծառայեց Եռյակ միության ստեղծման համար։
Գրականություն
խմբագրել- Jürgen Angelow: Kalkül und Prestige. Der Zweibund am Vorabend des Ersten Weltkrieges. Köln u. a. 2000.
- Moritz Csáky: Ideologie der Operette und Wiener Moderne. Ein kulturhistorischer Essay zur österreichischen Identität. Wien u. a. 1998.
- Helmut Rumpler: Der „Zweibund“ 1879. Das deutsch-österreichisch-ungarische Bündnis und die europäische Diplomatie. Wien 1996.
Արտաքին հղումներ
խմբագրել- Originaltext des Vertrages (englisch)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 639)։ |