Ավտոմատ` ինքնուրույն գործող սարքավորում։ «Աուտոմատոս» բառը հին հունարեն նշանակում է «ինքնուրույն գործող»։

Ավտոմատները հետևում են անվտանգ երթևեկությանը, մետաղադրամ են մանրում, կառավարում գնացքներն ու ինքնաթիռները, թռչում տիեզերք, ճանապարհորդում Լուսնի վրա։ Ավտոմատ հաստոցները մշակում են մետաղ ու պլաստմասսա, կոճակներ, շաքարագնդիկներ, դեղահաբեր, կարկանդակներր, բաժակով պաղպաղակ, ատամնամածուկի պարկուճներ, լուսանկարչական ժապավենով սկքավառակներ և այլն։ Հազար ու մի տարբեր գործեր ավտոմատներն ավելի արագ և ճշգրիտ են կատարում, քան մարդիկ։ Ավտոմատը չի հոգնում և չի սխալվում։ Նա կարող է աշխատել շիկացած վառարանում ու ցուրտ անապատում, գետնի, ջրի տակ և Տիեզերքում։

Ավտոմատ հաստոցները կարող են աշխատել միասին։ Դրանք միացնում և ստանում են ավտոմատ գծեր։ Առաջին հաստոցը որոշ չափով մշակում է նախապատրաստուկը և ինքն էլ այն փոխանցում հաջորդին, սա աշխատանքի իր մասն է անում և ուղարկում երրորդին։ Իսկ ամենավերջին հաստոցը տալիս է արդեն պատրաստի արտադրանքը՝ տրակտորի ատամնանիվներ կամ պահածոյի տուփեր, գնդառացքակալներ կամ էլեկտրական լամպեր։

Գրականություն

խմբագրել
  • «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարան, հատոր 1-ին, 1984 թվական