Ավրորա (դիցաբանություն)

հռոմեական առասպելաբանության մեջ այգաբացի կամ արշալույսի աստվածուհին

Ավրորա, բառը լատիներեն նշանակում է այգաբաց, հռոմեական առասպելաբանության մեջ այգաբացի կամ արշալույսի աստվածուհին է։ Հունական և վեդայական առասպելների մեջ նրան համապատասխանում են Էոսը և Ուշասը։

Ավրորա
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն և արևի աստված
Դիցաբանությունհին հռոմեական կրոն
Սեռիգական
Երևի համընկնում էԷոս, Zorya?, Օստարա, Ushas?, Mater Matuta? և Hausos?
ՀայրՀիպերիոն
ՄայրԹեյա
Քույր/ԵղբայրՍոլ և Luna?
ԶավակներԱկվիլոն, Favonius?, Auster? և Volturnus?
Ասպարեզլուսաբաց
 Aurora (mythology) Վիքիպահեստում
Ավրորան սովորաբար պատկերվում է կարմիր ու դեղին հանդերձով։

Հռոմեական դիցաբանության մեջ Ավրորան ամեն առավոտ կրկին նորացած սլանում է դեպի երկնակամար՝ ազդարարելով արևի գալուստը։ Ըստ Օվիդիոսի նա Պալլասի[1] կամ Հիպերիոնի[2] դուստրն է։ Նրա մայրը Թեան է։ Ավրորան արևի աստված Հելիոսի և լուսնի աստվածուհի Սելենեի քույրն է։ Նա ամուսնացել է տիտան Աստրեոսի հետ։ Ավանդության համաձայն այդ ամուսնությունից են ծագել աստղերը և բոլոր քամիները՝ Հյուսիսային Բորեասը, Արևելյան Էվրոսը, Հարավային Նոթոսը և Արևմտյան Զեփյուռոսը։

Այգաբացի աստվածուհի Ավրորան է ամեն օր աստվածներին և մարդկանց բերում ցերեկային լույսը։

Ավրորան թևավոր աստվածուհի է, սովորաբար պատկերվում է մարտակառքի վրա, որին լծված են թևավոր կամ անթև ձիեր։ Երբեմն նա պատկերվել է ջահը և առավոտյան ցողով լի սափորը ձեռքին՝ գլխի կամ մարմնի շուրջ արևի ճառագայթների պես լուսապսակով։

Ավրորայի պատվին է անվանակոչվել 1867 թվականին հայտնաբերված 94-րդ աստերոիդը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "When Pallantis next gleams in heaven and stars flee..." (Ovid, Fasti iv. 373.
  2. Fasti v.159; also Hyginus, Preface to Fabulae.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրորա (դիցաբանություն)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 649