Ատելության դասեր
«Ատելության դասեր» (ռուս.՝ «Уроки ненависти»), 1983 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անտանաս Մացյուլյավիչյուսը Լիտվական կինոստուդիայում։
Երկիր | Լիտվա |
---|---|
Թվական | 1983 |
Սյուժե
խմբագրել«Ատելության դասեր» ֆիլմն ուղղված է պատերազմի դաժան տարիներին։ Նրա սարսափները և անմարդկայնությունը փոխանցվել է երեխայի ընկալման միջոցով։
1944 թվական, ֆաշիստների կողմից օկուպացված Լիտվա։ Գյուղերից մեկում տեղակայված է գերմանացիների ջոկատը, որը հսկում է մոտակայքում գտնվող կամուրջը։ Գյուղի դպրոցի ուսուցչի որդու՝ 6-ամյա Թոմուսկասի աչքի առաջ գերմանացիները ծաղրում են գյուղի բնակիչներին։ Երեխաների խաղերից մեկը, երն նրանք թաքցնում են գերմանացի զինվորի կոշիկները, ավարտվում է ողբերգությամբ։
Դերերում
խմբագրել- Գինտարաս Նավիցկաս – Թոմուկաս
- Թոմաս Վայտկուս – Մարտինաս, նրա եղբայրը
- Էյմունտաս Նյակրոշյուս – նրա հայրը, գյուղական ուսուցիչ
- Էլյանա Յասնաուսկայտե – նրա մայրը
- Ստասիս Պյատրոնայտիս – Ստեպոնայտիս
- Գրաժինա Բալանդիտե – գերմանացիների ընկերուհին
- Վալենտինաս Մասալսկիս – գերմանացի սպա
- Գեդիմինաս Կարկա, Լեոնարդաս Զելչյուս, Ֆելիքս Էյնաս, Վիլհելմաս Վայչեկաուսկաս – գերմանացի զինվորներ
- Դրվագներում՝ Անտանաս Բարչաս, Իռենա Թամոշյունայտե, Անտանաս Ժյակաս, Էդուարդաս Կունավիչյուս, Ռիմվիդաս Մուզիկյավիչյուս և ուրիշներ։
Ֆիլմի մասին
խմբագրել1982 թվականի ՎԳԻԿ-ի շրջանավարտ, ռեժիսոր Ա. Մացյուլյավիչյուսի դեբյուտային ֆիլմն է, ինչպես նաև նրա միակ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը․ հետագայում նա նկարահանել է կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։ Ֆիլմը, ինչպես և լիտվացի երիտասարդ ռեժիսորների մյուս ֆիլմերը, Լիտվայի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի «Կոմունիստ» ամսագիրն անվանել է թույլ[1].
Աշխատանքների թվում, ցավոք, չկա որևէ մեկը, որը կարելի է անվանել ոչ սովորական, որը որոշակի հանդիմանության չէր արժանանա։ Ամենատխուրն այն է, որ այդ ֆիլմերից ոչ մեկը չի արտացոլում հեղինակի՝ հանդիսատեսին իր զգացմունքներն ու մտքերը հաղորդելու խիստ հետաքրքրվածությունը, որոնք տոգորում են նրան, թույլ չեն տալիս լռել։ Նրանք պարզապես արձանագրում են վաղուց հայտնի ճշմարտությունները։ ...Մացյուլյավիչյուսը տեղեկացնում է, թե որքան վատ էր պատերազմի ժամանակ, ինչպես էին բոլորը, նույնիսկ փոքր երեխաները, ատում զավթիչներին։ Դա բացարձակապես ճիշտ է, Բայց արդյո՞ք դա բավարար է։
Ինչպես նշում է կինոգետ Միխայիլ Տրոֆիմենկովը, սա դաժանությամբ հազվագյուտ ֆիլմ է խորհրդային կինեմատոգրաֆի համար. բռնության ցուցադրումն ընդունված չէր, և պատերազմի տարիներին նկարահանված Մարկ Դոնսկու «Ծիածան» ֆիլմից մինչև 1985 թվականին նկարահանված Էլեմ Կլիմովի «Արի ու տես» ֆիլմը, միայն 1976 թվականի «Վերելք» ֆիլմն էր իսկապես ցուցադրում պատերազմի և օկուպացիայի սարսափները[2]․
Դաժանությունը նորմ էր գուցե միայն հիտլերականների կողմից խաղաղ գյուղերի ոչնչացման մասին լիտվական ֆիլմերում՝ «Փաստ» (Ա․ Գրիկյավիչյուս, 1980), «Ատելության դասեր» (Ա. Մացյուլյավիչյուս, 1983):
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Коммунист, 1986 год
- ↑ Михаил Трофименков — Трагедия об оккупации // Журнал «Коммерсантъ Weekend» № 33 от 30.09.2016, стр. 21
Աղբյուրներ
խմբագրել- Уроки ненависти // Великая Отечественная, 1941—1945: каталог киновидеоматериалов, Том 2 / Гостелерадиофонд, 1994. — стр. 69
- Neapykantos pamokos // Lietuvių filmų centras, 2020
Գրականությունն
խմբագրել- Maciulevičius Antanas — «Vaikystė — ir neapykantos pamokos» (Pasikalbėjimas su liet. men. filmo «Neapykantos pamokos») / Užrašė) Gediminas Radvilavičius // Komajaunimo tiesa, 1984, liepos 13