Ատենի աստերոիդներ, կամ Ատեններ, Երկրին մոտեցող աստերոիդների խումբ, անվանվել է առաջին հաստատված խմբի ներկայացուցիչի անունով, (2062) Ատեն աստերոիդ, որը հայտնաբերվել է 1976 թվականի հունվարի 7-ին ամերիկացի աստղագետ Էլեանոր Հելինի կողմից։

Ատենը հին-եգիպտական արեվային սկավառակի միակ աստվածն էր, որի մոնոթեիկ պաշտամունքը ներմուծվել էր Էքնատոն փարավոնի կողմից։ Այս կապակցությամբ այս խմբի աստերոիդները ընդունված է անվանել եգիպտական դիցաբանության և պատմության գործող անձանց անուններով։

2012 փետրվարի 25-ի դրությամբ հայտնի են 695 Ատեններ, որոնցից մոտ 60-ը ունեն հրթական համարներ, իսկ ինը սեփական անուն[1]։

Առանձնահատկություններ

խմբագրել

Ուղեծիր

խմբագրել

Ատեններին են դասում այն աստերոիդները, որոնք ունեն այնպիսի ուղեծիր, որի մեծ կիսաառանցքը փոքր է մեկ աստղագիտական միավորից, և ապոհելին մեծ է 0,983 ա. մ.-ից[2]։ Ատեններից շատերը ունեն զգալի էքսցենտրիսիտետ։ Ամենամեծ էքսցենտրիսիտետը (համարյա 0,9) ունի (137924) 2000 BD19 աստերոիդը, որը նաև պերիհելիում անցնում է Մերկուրիի ուղեծրից ներս, մոտենալով Արեգակին 0,092 ա. մ. հեռավորության վրա։ Համարակալված աստերոիդներից Արեգակից ամենամեծ հեռավորությանն է հասնում (66063) 1998 RO1 աստերոիդը, 1,7 ա. մ. հեռավորության վրա։

Այս խմբի աստերոիդների պտույտի պարբերությունը Արեգակի շուրջ տատանվում է կես տարուց մինչև մեկ երկրային տարի։ Վերջինները, այնպիսիք, ինչպիսիք են (3753) Կրուիտնին, պտտվում են մեր մոլորակի հետ 1:1 ուղեծրային ռեզոնանսում[3]։

Արեգակնային համակարգի խավարածրի հարթության նկատմամբ թեքումը հայտնի Ատենների մոտ չի անցնում 60°-ը։ Այս խմբի համարակալված անդամների մեջ ամենամեծ թեքումը ունի (162483) 2000 PJ5 աստերոիդը՝ 51°:

Ատենները փոքր աստերոիդներ են, նրանցից միայն մի քանիսի տրամագիծն է որոշված։ Այս խմբի աստերոիդներից չորսի տրամագիծը գերազանցում է մեկ կիլոմետրը։ Նրանցից ամենամեծն է՝ (2100) Ռա-Շալոմը, տրամագիծը կազմում է մոտ 3,4 կմ[4]։

Ատենների փոքր չափերի պատճառով, նրանց ֆիզիկական տվյալները վատ են ուսումնասիրված։ ՍՄԱՍՍ սպեկտրալ դասակարգումով նրանցից սպեկտրալ դասը որոշված է ընդամենը մոտ 30-ի մոտ, իսկ Տոլենի դասակարգմամբ՝ ընդամենը երեքի մոտ[1]։

Մերձեցումը Երկրին

խմբագրել

Ատենների ուղեծրերը գտնվում են երկրային ուղեծրի մոտակայքում։ Երկրի հետ հնաավոր ընդհարման պատճառով, այս խմբի աստերոիդները հետաքրքրություն են ներկայացնում հետազոտությունների համար։

2004 թվականի դեկտեմբերին Ատենի խմբի աստերոիդներից մեկին՝ 2004 MN4, որը հետագայում անվանվեց Ապոֆիս, շնորհվեց 10 հնարավորից 2 աստերոիդների վտանգավորության Թուրինյան սանդղակով։ Համաձայն հաշվարկների մյուս հնարավոր ընդհարումը կարող էր տեղի ունենալ 2029 թվականի ապրիլի 13-ին[5]։ Հետագայում տարբեր գիտնականների կողմից կատարված հաշվարկները իջեցրեցին այս վտանգը մինչև 0.

Ամենահայտնի Ատենները

խմբագրել
Անվանումը Տրամագիծը, կմ Հայտնաբերման տարեթիվը Հայտնաբերողը
(2062) Ատեն 1,1 1976 Էլեանոր Հելին
(2100) Ռա-Շալոմ 3,4 1978 Էլեանոր Հելին
(2340) Խախտոր 0,3 1976 Չառլզ Կովալ
(3362) Խուֆու 0,7 1984 Սքոթ Դունբար, Մարիա Բարուչի
(3554) Ամոն 2,48 1986 Կարոլին Շումեյկեր, Յուջին Շումեյկեր
(3753) Կրուիտնի 1986 Դունկան Ուոլդրոն
(5381) Սեխմետ 1991 Կերոլին Շումեյկեր
(99942) Ապոֆիս 0,27 2004 Ռոյ Տակեր, Դևիդ Տոլեն, Ֆաբրիցիո Բերնարդի
(136818) Սերկետ 1997 Ռոյ Տակեր

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «NASA JPL Small-Body Database Search Engine». Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին. (անգլ.)
  2. «NASA JPL Small-Body Database. Atens». Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին. (անգլ.)
  3. «JPL Small-Body Database Browser: 3753 Cruithne». Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
  4. «JPL Small-Body Database Browser: 2100 Ra-Shalom». Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
  5. «Near-Earth Asteroid 2004 MN4 Reaches Highest Score To Date On Hazard Scale». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել