Ատրներսեհ Սյունի
հայ իշխանազն
Ատրներսեհ Սյունի (5-րդ դար - 450, Տիզբոն, Սասանյան Պարսկաստան), հայ իշխանազն Մարզպանական Հայաստանում, Հայոց մարզպան և Սյունյաց աշխարհի տանուտեր Վասակ Սյունու կրտսեր որդին, Բաբիկ Սյունու եղբայրը, Սյունիների նախարարական տոհմից[1][2][3][4]։
Ատրներսեհ Սյունի | ||
Սյունիք աշխարհը | ||
| ||
---|---|---|
Ծննդյան օր | 5-րդ դար | |
Վախճանի օր | 450 | |
Վախճանի վայր | Տիզբոն, Սասանյան Պարսկաստան | |
Դինաստիա | Սյունիներ | |
Քաղաքացիություն | Հայկական մարզպանություն | |
Հայր | Վասակ Սյունի |
Կենսագրություն
խմբագրել449 թվականին, որպեսզի հայ նախարարները ետ չկանգնեն իրենց խոստումից, որը կայացրել էին Տիզբոնում, Հազկերտը պատանդ է պահում Ատրներսեհ Սյունուն, նրա ավագ եղբայր Բաբիկին և Գուգարքի Աշուշա բդեշխին[1][2][4][5]։ Այս հանգամանքը որոշակի ազդեցություն է ունենում Վասակ Սյունու հետագա վարքագծի վրա[4]։ Ենթադրվում է, որ ստանալով ապստամբության լուրը՝ Պարսից արքա Հազկերտ Բ-ն հրամայում է մահապատժի ենթարկել Վասակ Սյունու կրտսեր որդուն՝ Ատրներսեհին, սակայն այդ մասին վկայող փաստեր չկան[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 261․
- ↑ 2,0 2,1 «Սյունիքի պատմություն», Ստեփանոս Օրբելյան, թարգմ.՝ Ա.Ա. Աբրահամյան, Երևան, 1986, էջ 100-101.
- ↑ 3,0 3,1 «Սյունյաց իշխանական տունը մինչև 5-րդ դարի վերջը», Ժիրայր Միրումյան, Երևան, 2016.
- ↑ 4,0 4,1 4,2 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 175․
- ↑ «Հայոց Պատմություն», Փավստոս Բուզանդ, թարգմ. և ծան.՝ Ստեփան Մալխասյան, Երևան, 1987, էջ 129.