Արաբացում կամ Արաբականացում (արաբ․՝ تعريب‎‎ taʻrīb) ներկայացնում է Արաբների ազդեցության տարածումը ոչ արաբ բնակչության վրա՝ որպես արդյունք ունենալով արաբերենի տարածումը, ինչպես նաև այդ ժողովրդների ինտեգրումը արաբական մշակույթին[1][2][2]։

Արաբերենն Աբդ ալ-Մալիք խալիֆի օրոք՝686 թվականին, դարձավ Օմայյան խալիֆայության պետական լեզուն

Պատմականորեն, Արաբական թերակղզու մշակույթի ասպեկտները բազմաթիվ ոճերով և ձևերով կապակցվել են նվաճված տարածքների մշակութային առանձնահատկությունների հետ, ինչի արդյունքում էլ արաբականը ի վերջո դոմինանտի կարգավիճակ է ստանում։ Հիջազում իսլամի տարածումից հետո նվաճումների, առևտրի և խառնամուսնությունների շնորհիվ արաբական մշակույթն ու լեզուն տարածվեցին նաև Արաբական թերակղզուց դուրս։ Այս տարածքներում ժամանակի ընթացքում արաբերենը դարձավ ընդհանրական լեզու, և ձևավորվեցին բարբառներ։ Քանի որ Եմենը պատմականորեն համարվել է հարավաբնակ արաբների հայրենիքը, որոնք, ըստ արաբական ավանդության, չքավոր էին, նախքան իսլամի տարածումը, հին արաբերենի փոխարեն խոսում էին հին հարավային արաբերենով[3][4]։

Արաբերենը խորը ազդեցություն է ունեցել նաև այն բոլոր երկրների մշակույթների վրա, որոնք որևէ շրջանում առնչություն են ունեցել իսլամի հետ։ Արաբերենը համարվում էր բառապաշարի հիմնական աղբյուրը տարբեր լեզուների համար։ Այս պրոցեսն իր գագաթնակետին է հասել 10-14-րդ դարերում, որն էլ համընկնում է արաբական մշակույթի վերելքի հետ։

Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Iraq, Claims in Conflict: Reversing Ethnic Cleansing in Northern Iraq. [1]
  2. 2,0 2,1 Reynolds, Dwight F. (2015 թ․ ապրիլի 2). The Cambridge Companion to Modern Arab Culture. Cambridge University Press. ISBN 9780521898072.
  3. Nebes, Norbert, "Epigraphic South Arabian," in Uhlig, Siegbert, ed. Encyclopaedia Aethiopica (Wiesbaden: Harrassowitz Verlag, 2005), p. 335
  4. Leonid Kogan and Andrey Korotayev: Sayhadic Languages (Epigraphic South Arabian) // Semitic Languages. London: Routledge, 1997, p[. 157-183.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել