Արամ Ասատրյան

հայ երգիչ, կոմպոզիտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Հապետի Ասատրյան (մարտի 3, 1953(1953-03-03), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 2006(2006-11-07), Օշական, Արագածոտնի մարզ, Հայաստան), հայ ռաբիզ երգիչ, գուսան և երգահան։

Արամ Ասատրյան
Ի ծնե անունԱրամ Ասատրյան
Ծնվել է1953 մարտի 3
Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մահացել էնոյեմբերի 7, 2006(2006-11-07) (տարիքը 53)
Օշական, Արագածոտնի մարզ, Հայաստան
ԳերեզմանՎաղարշապատ
Ժանրերռաբիզ
ՄասնագիտությունԵրգիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն1974-2006

Կենսագրություն

խմբագրել

Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում, Արևմտյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։ Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։ 1985 թվականին Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։ Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։

Ելույթներով հանդես էր գալիս Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում։ Ավելի քան 500 երգերի հեղինակ է։

2003 թվականին Հայաստանի մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանին պարգևատրել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։

Արամ Ասատրյանը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 7-ին սրտի կաթվածից[1]։

2013 թվականին Վաղարշապատում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են երաժշտի բոլոր մրցանակներն ու պատվոգրերը և նրան պատկանած իրեր[2]։

Ընտանիք

խմբագրել

Արամ Ասատրյանը ունեցել է երեք որդի և մեկ դուստր։

Թա'նկ ես ինձ համար, իմ անգի'ն Նվարդ,

Իմ բալիկների և' ծաղիկ, և' վարդ,

Տիգրան, Սեդրակ, Արտաշ, Զվարթ՝

Ի'նձ ես պարգևել իմ անգի'ն Նվարդ։

Արամ Ասատրյան (գուսան Արամ)։

Սկավառակագրություն

խմբագրել

Ալբոմներ

խմբագրել
  • 1974 - Ժպտում ես քնքուշ
  • 1984 - Անգին եղբայր
  • 1985 - Մաքուր սերս
  • 1985 - Ասում են հեռու
  • 1986 - Կապույտ թռչուն
  • 1987 - Այգեպան աղջիկ
  • 1987 - Մենք թողել ենք հայրենիքը
  • 1988 - Մեր Լենինական
  • 1988 - Երազ
  • 1989 - Որքան ցանկացան
  • 1990 - Մեր հայրենիք (Parseghian Records)
  • 1991 - The Best of Aram Asatryan (Parseghian Records)
  • 1992 - Անկախ Հայաստան (PE-KO Records)
  • 1993 - Music with Duduk (Parseghian Records)
  • 1993 - Ինձ Համար (Parseghian Records)
  • 1993 - Պուչ աշխարհ (Parseghian Records)
  • 1994 - Նայիր աշխարհին (Parseghian Records)
  • 1995 - Ազատ Հայաստան (Parseghian Records)
  • 1996 - Հայ ես դու (Parseghian Records)
  • 1997 - The Golden Album (Parseghian Records)
  • 1998 - Լոս Անջելես (Parseghian Records)
  • 1998 - Super Dance (Parseghian Records)
  • 1999 - 10 տարի բեմում (Parseghian Records)
  • 1999 - Ետ դարձեք տարիներ (Parseghian Records)
  • 1999 - 2000 (Star Records)
  • 2000 - Աշխարում Ինչքան հայ կա այնքան ել կա Երևան (Star Records)
  • 2000 - The Very Best (Parseghian Records)
  • 2001 - Re Mi X (Star Records)
  • 2001 - Ասեմ թե չասեմ (Star Records)
  • 2001 - Իմ երգը (Hollywood Music Center)
  • 2002 - Սկիզբ (Gtak Productions)
  • 2003 - Դու աշխարհ եկար (Star Records)
  • 2005 - Անունդ (CD/DVD Set) (Star Records)
  • 2006 - Սիրո պատմություն (Star Records)
  • 2006 - My Sons (Star Records)
  • 20** - Բազմերանգ Շղթաներ (Unreleased Album)

Համերգային ալբոմներ

խմբագրել
  • 2000 - Aram and Armen Live
  • 2005 - Hamalir: Live Concert in Armenia (CD/DVD Set) (Star Records)

Հավաքածուներ

խմբագրել
  • 2002 - Sweet Memories (4 CD Set) (Star Records)
  • 2003 - Aram Asatryan & Friends: 50 Golden Years (Star Records)
  • 2003 - The Best of Aram Asatryan 1989-2002 (Parseghian Records)
  • 2007 - Golden Oldies (Parseghian Records)
  • 2020 - The Legacy Continues

Հատուկ շնորհակալություն՝ Մ. Կարապետյանին սկավառակագրությունը կազմելուն մեզ օգնելու համար։

Ֆիլմադարան

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել