Արամ Բակալյան
Արամ Բակալյան (1878[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - 1959[1], Փարիզ[1]), հայ նկարիչ։
Արամ Բակալյան | |
---|---|
Ծնվել է | 1878[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | 1959[1] |
Մահվան վայր | Փարիզ[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրելԱրամ Բակալյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է տեղի Գեղարվեստի դպրոցում։ 1902 թվականին մեկնել է Փարիզ և հետևել Ժյուլիանի ակադեմիայի գեղանկարչական դասընթացներին։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է ծննդավայր, իսկ 1919 թվականից հաստատվել Փարիզում[2] ։ Արամ Բակալյանի ստեղծագործությունը հարում է ռեալիզմին։ Գլխավորապես նկարել է բնանկարներ և նատյուրմորտներ։ Ցուցադրվել է Ֆրանսիական արվեստագետների սալոնում։ 1932 թվականին Փարիզում կազմակերպել է անհատական ցուցահանդես։ Արամ Բակալյանի շուրջ 10 գործեր, այդ թվում «Գետային նավակայան։ Փարիզ», «Քաղաքային տեսարան», «Նատյուրմորտ» և այլն, պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Ստեղծագործություններ
խմբագրելՑուցահանդեսներ
խմբագրելԱրամ Բակալյանի աշխատանքները ցուցադրվել են ֆրանսիացի արվեստագետների սալոնում։ 1932 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Նատյուրմորտ», Արամ Բակալյան
- ↑ «Կնոջ դիմանկար», Արամ Բակալյան
- ↑ «Գետային նավակայան. Փարիզ», Արամ Բակալյան
- ↑ «Տնակը ծովափին», Արամ Բակալյան
- ↑ Ձուկ են բռնում», Արամ Բակալյան
- ↑ բնանկար», Արամ Բակալյան
- ↑ Արամ Բակալյան
- ↑ բնանկար», Արամ Բակալյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 241)։ |