Արամ Գյուրջյան
Արամ Սմբատի Գյուրջյան (հունիսի 13, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռեժիսոր, դերասան, հոգեբանական գիտությունների թեկնածու (2005)։
Արամ Գյուրջյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | հոգեբան |
Գործունեությունը
խմբագրել1997 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, 2002 թվականին՝ կարմիր դիպլոմով՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը, 2005 թվականին՝ նույն համալսարանի ասպիրանտուրան։ 2005 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2012 - 2014 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում, եղել է ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալը[1]։
2015-2020 թվականներին աշխատել է Երևանի քաղաքապետարանում որպես գլխավոր մասնագետ-ռեժիսոր։
Հեղինակ կատարող է, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր։ Աշխատել է հեռուստատեսությունում, դասախոսում է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանում։
Ֆիլմեր
խմբագրելՆկարահանվել է «Կյանքի գինը» (Կարլոս Երեմիչ), «Վերջին ցանկություն» (Սուրեն), «Կյանքի գինը 2» (Կարլոս Երեմիչ), «Հրեշտակների դպրոցը» (Քննիչ) հեռուստանովելներում, «Առավոտյան աղոթք» ֆիմում (Մելիքյան)։
Հրատարակել է
խմբագրել- Կատվազգիներ։ Երևան, 1999։
- Ընտանի կենդանիներ։ Երևան, 1999։
- Հեռուստահաղորդումների ներգործությունը հասարակության մեջ սոցիալական և բարոյաքաղաքական ոչ համարժեք դիրքորոշումների և համոզմունքների ձևավորման վրա։ Երևան, 2005։
- Գայլը։ Երևան, 2009։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԸնկալման հոգեբանական յուրատիպությունը հեռուստալսարանի տարբեր խմբերի կողմից(չաշխատող հղում)