Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Համբարյանը (արևմտահայերեն՝ Արամ Համբարեան, ապրիլի 18, 1966) ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ է, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ. Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (անգլ ՝ Armenian National Committee of America) գործադիր տնօրեննը[1]։

Հանձնախմբի անունից Համբարյանը ազգային մակարդակով հանդես է գալիս որպես վերջինիս գլխավոր ներկայացուցիչը ԱՄՆ վարչակազմում, Կոնգրեսում, լրատվամիջոցներում և Վաշինգտոն ԿՇ արտաքին քաղաքական համայնքում։ Արևմտյան և Արևելյան տարածաշրջանային ներկայացուցչությունների, տեղական մակարդակով ներկայացված ավելի քան 60 օղակների, տասնյակ կոալիցիոն գործընկերների, հարյուրավոր համայնքային մասնաճյուղերի և հազարավոր երիտասարդ ակտիվիստների հետ համատեղ նա աշխատանք է տանում մեծ ծավալի օրենսդրական, քաղաքականության մշակման, հետազոտական, քաղաքական քարոզարշավների, լրատվամիջոցների, կոալիցիոն համագործակցության և համայնքային այլ խնդիրների ուղղությամբ։ Համբարյանը ելույթով հանդես է եկել Կոնգրեսում, դասախոսել է Պաշտպանության ազգային համալսարանում, Օտարերկրյա ծառայության ինստիտուտում և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (ՄԶԳ)։ Նրա անունը հիշատակվել է The New York Times, The Wall Street Journal, The Washington Post պարբերականների, ինչպես նաև Associated Press և Reuters գործակալությունների կողմից. հանդես է եկել նաև CNN-ի եթերում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Graham-Bryce, Dame Isabel, (30 April 1902–29 April 1997), Chairman: Oxford Regional Hospital Board, 1963–72; National Nursing Staff Committee, 1967–75; National Staff Committee, 1969–75; Consultant, British Transport Hotels, 1979–81 (Board Member, 1962–79); Vice-President, Princess Christian College, Manchester, since 1953». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)