Արամ Հարությունյան

հայ քաղաքական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Հարությունյան (այլ կիրառումներ)

Արամ Խաչիկի Հարությունյան (մականունը՝ Բուլկի Արամ[1][2] (հուլիսի 20, 1967(1967-07-20), Եղվարդ, Հայաստան), Հայաստանի պետական և քաղաքական գործիչ, 6-րդ գումարման Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։ Հետախուզվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով[3][4]։

Արամ Հարությունյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հուլիսի 20, 1967(1967-07-20) (57 տարեկան)
Ծննդավայր Եղվարդ, Հայաստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կրթություն

խմբագրել
  • 1985-1992 թվականներ - սովորել և ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտը։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  • 1984-1985 թթ. - Նաիրիի ճանապարհաշինարարական տեղամասի բանվոր։
  • 1985-1987 թթ. - ծառայել է խորհրդային բանակում։
  • 1988-1992 թթ. - «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։
  • 1992-1994 թթ. - ՌԴ-ում զբաղվել է առևտրային գործունեությամբ
  • 1994-1996 թթ. - «Հայինկոմսպասարկում» պետական ձեռնարկության տնօրեն։
  • 1996-1999 թթ. - «Հայպտուղարտ» պետական ձեռնարկության տնօրեն

Քաղաքական գործունեությունը

խմբագրել
  • 1999-2003 թթ. - Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 56 ընտրատարածք), ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 44 ընտրատարածք), ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՕԵԿ խմբակցության անդամ։
  • 2004-2007 թթ. - Հայաստանի քաղաքաշինության նախարար։
  • 2007 թ. հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում։
  • 2008 թ. ապրիլի 21-ին վերանշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում[5]։
  • 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում[6]՝ պաշտոնավարելով մինչև 2014 թ. ապրիլի 30-ը
  • 2014 թ. մայիսի 8-ին Հայաստանի կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Կոտայքի մարզպետ[7]։
  • 1999-2006 թթ. հանդիսացել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ։
  • 2006 թվականից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀԿ խորհրդի անդամ։
  • 2015 թ. ապրիլի 2-ին Հայաստանի կառավարության որոշմամբ ազատվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[8]։
  • 2015 թ. ապրիլի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ[9]։

Քրեական Հետապնդում

խմբագրել

Արամ Հարությունյանը հանդիսանում է մեղադրյալ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու քրեական գործի շրջանակներում։ Համաձայն Հայաստանի Հատուկ Քննչական Ծառայության, Հարությունյանը, ով 2007 թվականից զբաղեցրել է Հայաստանի բնապահպանության նախարարի պաշտոնը, գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել և ստացել է 14 մլն դոլար կաշառք հանքերևակումների ուսումնասիրության 10 լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը Համբարձումյանի օգտին լուծելու համար։ Հարությունյանը, ով գտնվում է հետախուզման մեջ և նրան կալանավորելու որոշում է կայացվել, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը[10][11]։

Պարգևներ

խմբագրել
  • Անանիա Շիրակացու մեդալ,
  • Հայաստանի վարչապետի հուշամեդալ,
  • Հայաստանի ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ,
  • «Սյունյաց արծիվներ» ՀԿ ոսկե մեդալ,
  • Լավագույն զինվորական ծառայության 2-րդ աստիճանի մեդալվ,
  • «Մայրական երախտագիտություն» մեդալ,
  • «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալ,
  • ՀՀ զինված ուժերի «Զինանշան» հուշամեդալ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Նախորդող
Արա Արամյան
Հայաստանի Քաղաքաշինության նախարար
Արամ Հարությունյան

2004 - 2007
Հաջորդող
Վարդան Վարդանյան
Նախորդող
Վարդան Այվազյան
ՀՀ Բնապահպանության նախարար
Արամ Հարությունյան

2007 - 8 մայիսի 2014
Հաջորդող
Արամայիս Գրիգորյան
Նախորդող
Կավալենկո Շահգալդյան
Հայաստանի Կոտայքի մարզպետ
Արամ Հարությունյան

8 մայիսի 2014 - 2 ապրիլի 2015 թ.
Հաջորդող
Կարապետ Գուլոյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, Վահե Հակոբյանը որպես ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, Գագիկ Խաչատրյանը որպես ժ/պ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Արամ Հարությունյան

2 ապրիլի 2015 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արամ Հարությունյանը 70 մլն դրամով մարզպետարանը դուքանի է վերածել:
  2. Արամ Հարությունյան. Ես չգիտեմ, թե ինչու են ինձ անվանում Բուլկի Արամ:
  3. «Գլխավոր դատախազը Արամ Հարությունյանին կալանավորելու համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացրել ԱԺ». 03.12.2018.
  4. «ԱԺ-ն վաղը կքննարկի Արամ Հարությունյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը». 03.12.2018.
  5. Ա. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար նշանակելու ամսին
  6. Ա. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար նշանակելու մասին
  7. «ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. «ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. «ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  10. «Գլխավոր դատախազն Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  11. «Դատարանը որոշեց կալանավորել Արամ Հարությունյանին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.