Արամ Տեր-Հովհաննիսյան (մանկավարժ)
Արամ Ավետիսի Տեր-Հովհաննիսյան (փետրվարի 27, 1906 - փետրվարի 21, 1996, Լվով, Ուկրաինա), հայ խորհրդային մանկավարժ, մարզիկ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1972)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1946), համամիութենական կարգի մրցավար (1947)։
Արամ Տեր-Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1906 |
Մահացել է | փետրվարի 21, 1996 (89 տարեկան) |
Մահվան վայր | Լվով, Ուկրաինա |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Ռուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | Սկավառականետորդ, մարզիչ և համալսարանի դասախոս |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Տեր-Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի կենտրոնական ինստիտուտը (1931), գործուղվել Երևան և աշխատանքի անցել ՀԱՄԽ-ում։ 1932 թվականին մեկնել է Ուկրաինա, անցել մանկավարժական աշխատանքի։
1941-1945 թվականներին ծառայել է կարմիր բանակում։ 1945-1948 թվականներին եղել է ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտի թեթև աթլետիկայի ամբիոնի վարիչ, 1948-1951 թվականներին՝ Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի կենտրոնական ինստիտուտ թեթև աթլետիկայի ամբիոնի դոցենտ, 1951-1960 թվականներին՝ Լվովի ֆիզիկական կուլտուրայի ինստուտի տնօրենի տեղակալ, 1961-1977 թվականներին՝ տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, 1977 թվականից՝ թեթև աթլետիկայի ամբիոնի պրոֆեսոր։ Եղել է համամիութենական առաջին Սպարտակիադայի (1928) մրցանակակիր բարձրացատկից և սկավառակի նետումից, սկավառակի նետման ԽՍՀՄ ռեկորդակիր (1933)։
Երկեր
խմբագրել- Спорт. Обучение, тренировка, воспитание, М., 1967.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 672)։ |