Արավետ
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Արավետ (նախկին անվանումը՝ Չայբասար, ավելի վաղ անցյալում նաև՝ Իլանլի), լքված գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 25 կմ հյուսիս, Ալվար գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Արավետ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Արավետ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Ամասիայի շրջան և Շիրակի մարզ | |
Այլ անվանումներ | Չայբասար, Իլանլի | |
ԲԾՄ | 1990 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 0[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արավետը մշտական կամ առկա բնակչությունը չի ունեցել[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։
Արավետի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 137 | 206 | 160 | 261 | 283 | 507 | 547 | 250 | 0[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱրավետն ունի 19-րդ դարի եկեղեցի։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 28» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 26-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»