Արարատ Ալեքսանյան (ֆիզիոլոգ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ Ալեքսանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արարատ Մարտիրոսի Ալեքսանյան (նոյեմբերի 14, 1907[1][2], Բաթում, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 21, 1962[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1947), պրոֆեսոր (1949), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1960)։
Արարատ Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1907[1][2] Բաթում, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | սեպտեմբերի 21, 1962[1][2] (54 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Երևան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ |
Հաստատություն(ներ) | Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ[1] և Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1929)[1] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[2] (1947) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրել1929 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է Լենինգրադում, աշակերտել Լևոն Օրբելուն։ 1950-1953 և 1958-1962 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն։
Գործունեություն
խմբագրելԱշխատանքները վերաբերում են ստորակարգ ողնաշարավորների պայմանառեֆլեկտորային ռեակցիաների մեխանիզմներին, զգայարանների, ուղեղիկի և վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի հարցերին։ ԽՍՀՄ-ում առաջիններից է օգտագործել ֆիզիոլոգիական ֆունկցիաների ուսումնասիրման էլեկտրաֆիզիոլոգիական եղանակները[3]։
Երկեր
խմբագրել- О функциях мозжечка, М., 1948.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 159)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արարատ Ալեքսանյան (ֆիզիոլոգ)» հոդվածին։ |