Արարատ Հովսեփյան
հայ քանդակագործ
Արարատ Կարապետի Հովսեփյան (հունվարի 28, 1928, Ցողամարգ, Հայաստան - մարտի 20, 2017, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ։
Արարատ Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1928 |
Ծննդավայր | Ցողամարգ, Հայաստան |
Մահացել է | մարտի 20, 2017 (89 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1952) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958) |
Ստեղծագործություն(ներ) | Կենդանակերպի նշաններ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ararat Hovsepyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել- 1948-1952 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժնում
- 1952-1958 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում
- 1962 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է
- 1959 թվականից մասնակցել է մի շարք հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների
Ստեղծագործել է դեկորատիվ-մոնումենտալ ոճով։
Ստեղծագործությունները
խմբագրելՀուշարձաններ
խմբագրել- «Ալեքսանդր Մյասնիկյանի» կիսանդրին, Վանաձոր, բրոնզ, 1966
- Բագրատ Ղարիբջանյանի կիսանդրին, գյուղ Ղարիբջանյան, բրոնզ, 1968
- «Հովհաննես Թումանյան», դիմաքանդակ-հուշարձան իր անվան դպրոցի դիմաց, 3 նատուրա, բազալտ, Գյումրի, 1969
- «Արտյոմ Պետրոսյան», դիմաքանդակ- հուշարձան իր անվան դպրոցի դիմաց, 3 նատուրա, ճարտարապետ` Ռաֆիկ Եղոյան, Գյումրի, գրանիտ, 1970,
- Հարթաքանդակներ «Սասունցի Դավթի» թեմաներով, 2 պար, 17 քմ, տուֆ, քար, 1971
- 1941-1945 թվականների զոհերին նվիրված հուշարձան, Շենավան գյուղ, կնոջ հաղթական ֆիգուրա, կոփածո, պղինձ, բարձրությունը 5 մ, հարթաքանդակներ, համահեղինակ Գրիգոր Գևորգյան, կոփածո պղինձ, 1976
- Ալեքսեյ Պոպով, Հովհաննես Ադամյան, դիմաքանդակներ, 2 նատուրա, բրոնզ, Ռադիոտուն, Երևան, 1979
- «Երաժշտություն», բարձրաքանդակ, կոփածո պղինձ, 1980, 10 x 5 մ, Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, Երևան (համահեղինակ՝ Գրիգոր Գևորգյան)
- «Մեսրոպ Մաշտոց» հարթաքանդակ (2,5 x 2 մ) և 8 հայ գրողների դիմաքանդակներ, մետաղանստեցում, Նորք գրախանութ, Երևան, 1981
- «Կենդանակերպի նշաններ» շատրվան-քանդակ, բրոնզ, 1982-1985, Երևան, Շառլ Ազնավուրի հրապարակ
- «Գորանի», Մոսկվա կինոթատրոն, թրծած շամոտ, 6x5 մ, համահեղինակ Վլադիմիր Աթանյան, 1983
- «Զեյթունցիներ», հարթաքանդակներ, համահեղինակ Վլադիմիր Աթանյան, ճարտարապետ Էդուարդ Սաֆարյան, 1984, տուֆ
- Ձերժինսկու դիմաքանդակը իր անվան դպրոցի առջև, բրոնզ (հանված քանդակ) ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան
- Արմենակ Արմենակյանի կիսանդրի, Արմենակ Արմենակյանի անվան դպրոցի առջև, 2001, 2 բնական մեծություն, բրոնզ
Ցուցադրված աշխատանքներ
խմբագրել- «Որբ. 1915», մարմար /130x33ղx45/, դիպլոմային աշխատանք, 1958
- «Աղջկա դիմաքանդակ», մարմար, Թբիլիսի, Անդրկովկասյան երեք հանրապետությունների ցուցահանդես, 1959
- «Ցուրտ», նստած աղջկա ֆիգուրը նվիրված Հայաստանի 40 ամյակին, 1960
- «Կարոյի դիմաքանդակ», ծակոտկեն բազալտ, Մոսկվա, շրջիկ ցուցահանդես, 1967
- «Լյուդայի դիմաքանդակ», ծակոտկեն բազալտ /44x40x40/, 1968
- «Հասմիկի դիմաքանդակ», մարմար, 1969
- «Փարվանա», տուֆ, Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես, 1969
- «Խաչիկի դիմաքանդակ», տուֆ /50x27x30/, 1969
- «Աղջկա դիմաքանդակ», ծակոտկեն բազալտ /40x37x40/, ԽՍՀՄ համամիութենական ցուցահանդես, 1970
- «Կոմիտաս», ծակոտկեն բազալտ /50x30x25/, 1970
- «Վահագն վիշապաքաղ», գունավորված գիպս /70x32x39/, 1973
- «Տարվա եղանակներ», 4 կանացի ֆիգուրներով, Ձմեռը և Գարունը /56x23x12/, Վանաձորի պատկերասրահ, 1975
- «Նկարչի դիմաքանդակ - Մինաս», մարմար, 1,5 նատուրա, Վարդենիսի պատկերասրահ, 1976
- «Խաղողագործուհի», փայտ, գիպս, 1978
- «Պատանու իրան», / 90x40x30/, ծակոտկեն բազալտ, 1980
- «Հողագործ», /133x56x28/, տուֆ, 1980
- «Էմիլյայի դիմաքանդակը», մարմար, 1987, Կապանի պատկերասրահ
Պատկերասրահ
խմբագրել-
«Կենդանակերպի նշաններ» շատրվան-քանդակ
-
«Զեյթունցիներ»
-
«Զեյթունցիներ»
-
«Երաժշտություն» բարձրաքանդակ, Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց
-
«Մեսրոպ Մաշտոց»
-
«Արտյոմ Պետրոսյան» դիմաքանդակ հուշարձան
Գրականություն
խմբագրել- Կատալոգ, Արարատ Հովսեփյան, Երևան, 1978