Արարատ Գևորգի Քեշյան (ռուս.՝ Арарат Геворгович Кещян, հոկտեմբերի 19, 1974(1974-10-19), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսահայ հումորիստ դերասան, ՈՒՀԱ Ժողովուրդների Բարեկամության Ռուսաստանի Համալսարանի թիմի անդամ։

Արարատ Քեշյան
«Հրեշների համալսարան» մուլտֆիլմի պրեմիերայի ժամանակ 2013 թվականի հունիսի 8
Ծնվել է1978 թվական հոկտեմբերի 19
ԾննդավայրԳագրա
ԿրթությունՄոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2002 թվական - այժմ
ԺանրերՈՒՀԱ, հումորիստական
Ամուսին(ներ)Եկատերին Շեպետա (2013 թվականից)
ԱնդամությունRUDN?
Արարատ Քեշյան՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 19-ին հայկական ընտանիքում։ Հետագայում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Ադլեր։

Կարիերան ՈւՀԱ-ում

խմբագրել

1999 թվականին եղբոր՝ Աշոտ Քեշյանի խորհրդով սկսել է մասնակցել ՈՒՀԱ-ի խաղերին։ «Լումումբայի թոռները»[1] խմբի մեջ 2000-2001 թվականների խաղերի ժամանակ, հաղթելով Սոչի քաղաքի և Սոչու Սուպեր Գավաթը, դարձել է Սոչի քաղաքի բացարձակ չեմպիոն։ 2002 թվականին «Լումումբայի թոռները»[2] կրկին հաղթում են Սոչի քաղաքի առաջնությունում։ 2001 թվականին ՈՒՀԱ-ի «Մեծ Սոչի»-ի կազմում դարձել է ՈՒՀԱ-ի «Մեկնարկ» Լիգայի չեմպիոն, 2002 թվականին ՈՒՀԱ-ի Հյուսիսային Լիգայի կիսաեզրափակչի մասնակից։

«Լումումբայի թոռները» հանդիսանում էին Ժողովուրդների Բարեկամության Ռուսաստանի Համալսարանի Սոչիի մասնաճյուղի թիմը և 2003 թվականի մրցաշրջանից առաջ Արարատը եղբոր՝ Աշոտի հետ հրավիրվում են Մոսկվա՝ «ԺԲՌՀ հավաքական»։ Նրա կազմում իր նորամուտը նշում է 2003 թվականի ՈՒՀԱ-ի մրցաշրջանի առաջին 1/8 եզրավակիչում և անմիջապես դառնում է թիմի հիմնական մասնակիցններից մեկը։ Իր անդրանիկ մրցաշրջանում «ԺԲՌՀ հավաքականը» վստահորեն հաղթում է 1/8 և 1/4 եզրափակիչներում, իսկ այնուհետև, երկռաունդանի դիմակայությունում հաղթահարում է եզրափակիչի արգելքկ, որտեղ գրավում է երրորդ տեղը։ Յուրմալայի երաժշտական փառատոնում Արարատը կատարում է «Խոսացող ԿիՎիՆ» երգի նմանակումը՝ Գենադի Խազանովի «Թութակ» մենախոսության հիման վրա և իր թիմի կազմում դառնում է «Ոսկե Փոքր ԿիՎիՆ» («Малый КиВиН в золотом») մրցանակի տիրակալ։

2004 թվականին «ԺԲՌՀ հավաքականը» նորից հասնում է մինչև մրցաշրջանի եզրափակիչ, որտեղ «Պյատիգորսկի հավաքական»-ին պարտվելով ընդամենը 0,6 միավոր, դառնում են երկրորդը։ 2004 թվականի Յուրմալայի փառատոնում հանդես է գալիս Խազանովի «Թութակ» մենախոսության նոր նմանակումով, իմկ նա և թիմակիցները արժանանում են «Սև Մեծ ԿիՎիՆը» («Большого КиВиНа в тёмном») մրցանակին։

2005 թվականինгоду «ԺԲՌՀ հավաքականը» չի մասնակցում բարձրագույն խմբի առաջնությանը, իսկ Յուրմալայի երաժշտական մրցույթում կրկին արժանանում է «Ոսկե Փոքր ԿիՎիՆ» մրցանակին։ Արարատկ ցուցադրում է «Խոսացող ԿիՎիՆ»-ի երրորդ տարբերակը, որը մեծ հաջողություն է ունենում, քանի որ ժյուրիի կազմում նստած էր հենց Խազանովը, որին էլ ուղղված էր մենախոսությունը։

2006 թվականին «ԺԲՌՀ հավաքական»-ը մասնակցում է բարձրագույն խմբի առաջնությանը և նորից հասնում է մինչև եզրափակիչ և դրամատիկ պայքարում, մինչև վերջին մրցույթը պարտվելով «Ուրալյան ազգության դեմքեր» թիմին, Ժողովուրդների Բարեկամության համալսարանի թիմը կարողանում է հաղթանակ կորզել։ ԺԲՌՀ-ի թիմի համար հաջող է դասավորվում նաև «Ձայնեղ ԿիՎիՆ 2006-ը» (Голосящий КиВиН 2006)։ «ԺԲՌՀ հավաքականը» ռահում է փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե Մեծ ԿիՎիՆը»։

2007 թվականին Արարատը «ԺԲՌՀ հավաքական»-ի կազմում արժանանում են «ՈՒՀԱ-ի ամառային գավաթին»։

2005—2008 թվականներին Արարատ Քեշյանը մասնակցում է ՈՒՀԱ-ի ծննդյանը նվիրված խաղերին։

2011 թվականին Արարատը «ԺԲՌՀ հավաքական»-ի կազմում «Ձայնեղ ԿիՎիՆ» փառատոնում արժանանում է «Ոսկե Մեծ ԿիՎիՆ»-ին։

Ընդհանուր առմամբ մասնակցել է հեռուստատեսային լիգայի, գավաթի և ՈՒՀԱ փառատոնների 18 խաղերի.

  • 12 խաղ ՈՒՀԱ բարձրագույն խմբում(2003, 2004, 2006 թվականների մրցաշրջան)
  • 5 խաղ «Ձայնեղ ԿիՎիՆ» երաժշտական փառատոնում (2003, 2004, 2005, 2006, 2011 թվականներ)
  • 1 խաղ Ամառային Գավաթում (2007 թվական)

Արարատ Քեշյանի մասնակցությանմբ «ԺԲՌՀ հավաքական»-ի առավել վառ համարները ՈՒՀԱ Միջազգային միության պաշտոնական խաղերում.

  • «Խոսող ԿիՎիՆ»։ «Ձայնեղ ԿիՎիՆ 2003»
  • «Նոստրադամուս»։ ՈՒՀԱ բարձրագույն լիգա 2003 թվական
  • «Խոսող ԿիՎիՆ-2»։ «Ձայնեղ ԿիՎիՆ 2004»
  • «Օտարերկրյա քարոզիչ» — թարգմանիչ։ ՈՒՀԱ բարձրագույն լիգա 2004 թվական, եզրափակիչ
  • «Հեռախոսախցիկ» — Ձմեռ Պապ։ ՈՒՀԱ բարձրագույն լիգա 2004 թվական, եզրափակիչ, տնային առաջադրանք
  • «Խոսող ԿիՎիՆ-3»։ «Ձայնեղ ԿիՎիՆ 2005»
  • «Աշոտի տունը» — Աշոտի եղբայր։ ՈՒՀԱ Ամառային Գավաթ 2007

ՀետՈՒՀԱ-ական կարիերա

խմբագրել

2007 թվականին եղբոր՝ Աշոտի հետ մասնակցել է «Բլա-Բլա շոու» զվարճալի հաղորդաշարի նկարահանումներին[3]։ Մասնակցություն է ունեցել «Խաղից դուրս» հաղոցդաշարի նկարահանումներին, ընդ որում տասներորդ թողարկումում մասնակցել է որպես հաղորդավար (եղբոր Աշոտի հետ համատեղ)։ Նաև եղբոր հետ մասնակցել է «Մարտական ակումբ»-ի՝ «Թաղամաս-95» ստուդիայի հումորիստական նախագծի երրորդ եթերաշրջանում[4]։ 2009 թվականին մասնակցել է «Comedy Woman»-ի նկարահանումներին (թողարկում № 20)՝ որպես հրավիրյալ դերասան[5]։

2008 թվականի մայիսին մասնակցել է «Ռինգի Արքա» հեռուստահաղորդման ցուցադրական մրցամարտերից մեկում՝ Նիկոլայ Լուկինսկու դեմ և պարտվել է նրան[6]։

2008 թվականի օգոստոսի 10-ից 24-ը, «Հումոր FM» ռադիոկայանում, եղբոր հետ միասին, վարել է 2008 թվականի Օլիմպիական խաղերի մասին «Օլիմպիական հերթափոխ» հումորիստական հաղորդումը։

2009 թվականի սկզբին հրավիրվել է «Ունիվեր»[7] սիտկոմի երկրորդ եթերաշրջանին, որտեղ խաղում է գլխավոր դերերից մեկը՝ Արթուր «Մայքլ» Միքաելյանը, խորամանկ և հրապուրիչ հայ, որը Ադլերից եկել է Մոսկվա։

Նկարահանվել է «Երջանիկ միասին» սերիալի մասերից մեկում՝ էպիզոդիկ դերում։

Անձնական կյանք

խմբագրել

Առաջին կինը (2007—2010 թվականներ)՝ Իրինան (ամուսնությունկ կայացել է 2007 թվականի նոյեմբերի 7-ին Ադլերում)[8]։ 2010 թվականի հունիսի 26-ի «COSMOPOLITAN։ Վիդեոտարբերակ» հաղորդման ժամանակ Արարատ Քեշյանը հայտարարել է, որ գտնվում է ամուսնալուծվածի կարգավիճակում, սակայն նրա ընկերուհու տեղը արդեն դատարկ չէ։ Եվ, առավել ևս, նա նորից ամուսնության առաջարկ է արել։ 2013 թվականի հունվարի 11-ին նրա կինն է դառնում Եկատերինա Շեպետան։ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին զույգը աղջիկ երեխա է ունենում։

Ճանաչում և մրցանակներ

խմբագրել
  • ՈՒՀԱ-ի «ԺԲՌՀ հավաքական»ի կազմում.
  • ՈՒՀԱ 2006 թվականի Բարձրագույն լիգայի հաղթող
  • ՈՒՀԱ Ամառային գավաթի գավաթակիր
  • «Ձայնեղ ԿիՎիՆ» երաժշտական փառատոնի մրցանակների տիրակալ.
    • «Ոսկե Մեծ ԿիՎիՆ»՝ «Ձայնեղ ԿիՎիՆ 2011» փառատոնում
    • «Ոսկե Մեծ ԿիՎիՆ»՝ «Ձայնեղ ԿիՎիՆ 2006» փառատոնում
    • «Սև Մեծ ԿիՎիՆ» «Ձայնեղ ԿիՎիՆ 2004» փառատոնում
    • «Ոսկե Փոքր ԿիՎիՆ» «Ձայնեղ ԿիՎիՆ 2003» փառատոնում
    • «Ոսկե Փոքր ԿիՎիՆ» «Ձայնեղ ԿիՎիՆ 2005» փառատոնում

ՈՒՀԱ «Մեծ Սոչի» թիմի կազմում.

ՈՒՀԱ «Լումումբայի թոռները» թիմի կազմում.

  • 2001 թվականի Սոչի քաղաքի չեմպիոն
  • 2002 թվականի Սոչի քաղաքի չեմպիոն
  • 2001 թվականի Սոչի քաղաքի Սուպերգավաթի չեմպիոն

Դերեր կինոյում

խմբագրել
Թվական Անվանում Դեր
2009-2011 Ունիվեր Արթուր Տիգրանի Միքաելյան «Մայքլ»
2011 Հարսանիք փոխանակմամբ Գարիկ
2011 Երջանիկ միասին Ժուլբեկ
2011-2015 Ունիվեր։ Նոր հանրակացարան Արթուր Տիգրանի Միքաելյան «Մայքլ»
2012 Այն նույն Կառլսոնը միլիցիայի մայոր Արտյաո Օգանեսով
2012 Դայակներ Միշա
2012 Մայրիկներ նշված չէ
2013-2015 Սաշատանյա Արթուր Տիգրանի Միքաելյան «Մայքլ»
2014 Կովկասի գերուհին Ջաբրաիլ

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Чемпионат КВН г. Сочи» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. «Все чемпионы сочинской лиги КВН» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. ««Бла-бла шоу»» (ռուսերեն). ren-tv.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. ««Начало съемок 3-го сезона "Бойцовского клуба"»» (ռուսերեն). 21 августа 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. ««Актеры „Универа" увезут из Владивостока красную икру и „Птичье молоко"»» (ռուսերեն). kp.ru. 12 ноября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. «Результат первого дня проекта — три нокаута» (ռուսերեն). 1tv.ru. 15 мая 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. «Второй сезон «Универа»» (ռուսերեն). kvnru.ru. 27 января 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «Арарат, гоооооорько!» (ռուսերեն). 07 ноября 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 9-ին.