Արարատ (թերթ, Բեյրութ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
«Արարատ», ազգային, քաղաքական և գրական երկօրյա, հետագայում՝ օրաթերթ, Լիբանանահայ օրաթերթ և պաշտոնական օրկան Լիբանանի Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն-ի (Ս.Դ.Հ.Կ.-ի)։ Հիմնադրվել է նոյեմբերի 1937-ին Բեյրութում (Լիբանան)։ Ունեցել է քաղաքական, լրատվական, մշակութային և մարզական հարուստ բովանդակություն։ Կարևոր և ազդեցիկ դեր է ունեցել Լիբանահայ կյանքում։
Արարատ | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | նոյեմբերի 12, 1937 |
Երկիր | Լիբանան |
Հրատարակման վայր | Բեյրութ |
Կայք | araraddaily.com |
էլեկտրոնային փոստ | araradoratert@gmail.com |
2001 թվականի հունիսից շարունակում է լույս տեսնել որպես շաբաթաթերթ։ Արտոնատերեր՝ Գրիգոր Հաճընլյան, 1992-ից՝ «Մասիս» հրատարակչական ընկերություն։ Պատասխանատու տնօրեններ՝ Օննիկ Ճամպուլյան, 1992-95-ին՝ Ժիրայր Նայիրի (Թոսունյան) և 1995-ից՝ Հրանա Գանգրունի (Աբիսալոմ Գրըշըքյան)։ Խմբագիրներ՝ Արմենակ Էլոյան, Արսեն Կիտուր, Միհրան Սեֆերյան, Արմեն Դարիպ, Վահան Տոնապետյան, Հովսեփ Ճիռյան, Ասատուր Էլճանյան, Հրանա Գանգրունի, Ժիրայր Նայիրի, Ահարոն Շխրտմյան, Ավետիս Փոշողլյան։
Նյութեր
խմբագրելՏպագրում է նյութեր Հնչակյան կուսակցության պատմության և արդի գործունեության վերաբերյալ անդրադառնում արևմտահայության պատմական ճակատագրի հարցերին։ Լուսաբանում է հայկական, լիբանանյան և միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և մարզական անցուդարձը։ Նոր տարվա առիթով հրատարակում է բացառիկ համարներ։ Հատուկ համարներ հրատարակել է նաև Եղեռնի 50-ամյակի և արաբերենով՝ 80-ամյակի առիթով։ Տարբեր ժամանակներում լույս է ընծայել «Արարատ շաբաթօրյակ» (1949-54, խմբագիր՝ Հակոբ Պարսումյան), «Արարատ գրական» (1956-65, խմբագիր՝ Հակոբ Նորաշխարհյան), «Արարաա մարզական» (1956-58, խմբագիր՝ Գևորգ Տարոնի. վերահրատարակվել է 1992-ին, խմբագիրներ՝ Գրիգոր Քյոշկերյան, Կարո Գոճավագյան, Ավետիս Փոշողլյան) և «Արարատ երիտասարդական» (1985-92, խմբագիրներ՝ Եղիկ Ճերեճյան, Ավետիս Փոշողլյան) հավելվածները։
Նշումներ
խմբագրել- Kevork Yazdjian, Lebanese-Armenian press in 2002, Yerevan, 2004, 47 p. ISBN 99930-4-293-5
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 696)։ |