Արարման ութերորդ օրը
«Արարման ութերորդ օրը», 1980 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ։ Նկարահանվել է Ռեյ Բրեդբերիի «Մարսյան քրոնիկոն», «Ապրիլ 2026», «Երկար տարիներ» պատմվածքների մոտիվներով։
Երկիր | ԽՍՀՄ Հայկական ԽՍՀ |
---|---|
Թվական | 1980 |
Ռեժիսոր | Սուրեն Բաբայան Վ. Պապոյան |
Պրոդյուսեր | բեմադրող նկարիչ՝ Վարդան Սեդրակյան |
Սցենարի հեղինակ | Ֆ. Պրիլուցկի (Գորենշտեյն) Սուրեն Բաբայան |
Օպերատոր | Ա. Մելքումյան |
Երաժշտություն | Յուրի Հարությունյան հնչյունային օպերատոր` Յուրի Սայադյան |
Կինոընկերություն | «Հայֆիլմ» |
Տևողություն | 40 րոպե |
Սյուժե
խմբագրելԸնտանիքի բոլոր անդամներին կորցրած հերոսը փորձում է նրանց փոխարինել բիոռոբոտներով։ Սակայն միևնույն է, հոգին տեղ չունի այդ մարմիններում[1]։
Դերերում
խմբագրել- Ամոս – Ա. Տրիշկին
- Լուկա – Վլադիմիր Քոչարյան
- Ամոսի կինը – Ե. Կրասնոշչյոկովա
- Ամոսի դուստրերը – Ն. Բալուշկովա, Ն. Ասլանյան,
- ինչպես նաև՝ Յու. Բոգատիրյով, Ա. Տեր-Գրիգորյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ֆիլմը arm-cinema.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.